Էմիլին վեր կացավ տեղից ու դուրս եկավ սենյակից։ Անցնում էր թագավորի դռան մոտով, երբ մի այնպիսի բղավոց լսեց, որ քարացած տեղում կանգնած մնաց։
-Սկսել ես չենթարկվել իմ ասածներին։ Շատ ես պաշտպանում նրան։
-Չեմ պաշտպանում, ուղղակի չեմ ուզում, որ անմեղ աղջկա կյանքը կործանես, որ նվաստացնես։ Մտիր նրա դրության մեջ։
-Մտնեմ նրա դրության մե՞ջ։ Դու ինքդ քեզ լսո՞ւմ ես։ Ախր նա խաբել է ինձ, իսկ հետո ուզում էր փախչել։ Նա խայտառակեց ինձ բոլոր հյուրերի առաջ։
-Այո նա սխալ քայլ է արել, բայց դա արել է հարազատներին վտանգից ազատելու համար։
-Մի խոսքով ես նրան պետք է պատժեմ։ Նա արժանի չէ հանգիստ կյանքի։
-Պատժիր, բայց ոչ նրա հետ այդպես վարվելով։ Աշխատանք տուր, թող տանջվի, թող աշխատի, բայց ընտանիքին ձեռք չտաս։
-Կանեմ այն ինչ ուզում եմ։ Վերացնելու եմ նրա ամբողջ ընտանիքին։
-Դու գիտե՛ս, որ ես երբեք չեմ ցանկացել, որ պատերազմներ լինի։ Ատում եմ, երբ տեսնում եմ, որ այդ մարդիկ, մեծ ու փոքր տառապում են, ստրուկի կյանք են վարում։ Մի պահ քեզ նրանց տեղը դիր, խղճա նրանց։
-Երբե՛ք։
-Քեզ այդքան ասում էի պատերազմ մի սկսիր։ Ի՞նչ ստացար ժողովրդին սպանելուց։ Մի քանի ստրո՞ւկ ավելացավ։
-Մեծ բան է։
-Մի գուցե։ Բայց երբ սպանեն այդ ստրուկներին, դու կորուստ կզգա՞ս։
-Իհարկե ոչ, նրանց մահն ինձ համար ոչինչ է, բայց երբ ողջ են, պետք են գալիս աշխատանքին։
-Վերջ տուր հայր, դու սխալ ես։
-Դո՛ւ ես սխալ տղա։ Զզվել եմ անընդհատ ուղեղդ լցնելուց։
-Բոլորին ցույց եմ տալիս, որ ես էլ եմ քեզ պես։ Այդպես եմ անում, որ վախենան ինձնից։ Այդ ստրկուհին մտածում է, որ ես գարշելիի մեկն է, առանց հասկանալու, որ ես իր պես խաղաղություն եմ ուզում։ Զզվել եմ ձևացնելուց։
-Հիմարի մեկն ես։ Դու անուղեղ ես Էդվարդ։ Արժե հենց քեզ դեմ գնալու համար էլի մի զվարճալի կոտոր սկսել։
-Ես կհեռանամ տնից։
-Գնա։ Գնա ուր որ ուզում ես։
-Դու ինձ այդպես էլ չնդունեցիր հարազատ որդուդ պես։
-Ես քեզ համար լավ հայր եմ։
-Ո՜չ։ Դու ինձ համար հայրություն չես անում։ Դու առհամարում ես իմ բոլոր ասածները։
-Անշնորհակալ ու ձրիակեր ես։
-Ինչո՞ւ ամուսնացար մորս հետ։ Ինչո՞ւ ամուսնացար մի կնոջ հետ, ով արդեն հղի էր մեկ ուրիշի երեխայով։ Եթե չէիր ընդունելու ինձ, ինչո՞ւ կործանեցիր կյանքս։
-Մայրդ էր մեղավոր։ Այդ քածն այնպես արեց, որ ես սիրահարվեցի նրան։
-Նախ կարգին խոսիր մորս մասին։ Եվ հետո դու քո հաճույքի համար կարող ես ամեն օր կին փոխել։ Ուրեմն պետք է բոլորը պատասխա՞ն տան քո արարքների համար։
-Դուրս մի տուր։ Չքվիր աչքիցս։
-Ափսոսում եմ, որ մայրս չկա։
-Դե իհարկե չկա, ես կարծում եմ պետք էլ չէր։
-Ի՞նչ ես խոսում։
-Այո՜։ Դու մորդ պես ես, եթե նա լիներ ես ձեր երկուսի հետ չէի դիմանա։
-Մի ասա նման բան, այնպես մի արա, որ ատեմ քեզ։
-Ատես ի՞նձ։ Մի մարդու, որ մեծացրե՞լ է քեզ։
-Դո՛ւ ինձ չես մեծացրել, ես ինքս եմ մեծացել։
-Չնայած ճիշտ ես։ Եթե ես քեզ մեծացնեի այսքան փոքրուղեղ չէիր լինի։
-Վիրավորիր, վիրավորիր, մի օր պատասխան կտաս։
-Այդ ինչպե՞ս։
-Դա Աստված ցույց կտա։ Իսկ հիմա ազատիր աղջկան։
-Ոչ։
-Լավ, ինչպես կուզես։
Էդվարդը բարկացած դուրս եկավ սենյակից...
YOU ARE READING
Պայքար և Սեր
General FictionՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...