Էդվարդը բարկացած դուրս եկավ սենյակից։ Էմիլին նրա առաջ էր, նա հրեց աղջկան առանց տեսնելու։
-Ի՞նչ ես անում այստեղ։
-Անցնում էի։
-Լսո՞ւմ էիր մեր խոսակցությունը։
-Ոչ։
-Ստում ես։
-Չեմ ստում։
-Ինչո՞ւ ես վեր կացել տեղիցդ։
-Հոգնել էի պարկելուց։
-Արի,-բռնեց աղջկա ձեռքն ու տարավ սենյակ։
Էմիլին նստեց անկողնու ծայրին, իսկ Էդվարդը սկսեց քանդել պահարանը։
-Ի՞նչ ես անում։
-Իրերս եմ հավաքում։
-Ինչի՞ համար։
-Հեռանում եմ։
-Սպասի՛ր,-Էմիլին վեր կացավ ու վազեց նրա մոտ,-Ինչո՞ւ ես ուզում գնալ։
-Որովհետև էլ չեմ կարողանում այս ստի մեջ ապրել։
-Ի՞նչ սուտ։
-Հոգնել եմ ձևացնելուց Էմիլի։
-Հոգնել ես ձևացնել, թե վա՞տն ես, թե դաժա՞ն ես, հա՞։
-Հենց այդպես։ Ես քո ճանաչած դաժան ու արնախում մարդը չեմ, ես էլ քեզ պես դեմ եմ այս անիծյալ վիճակին։
-Գիտեմ։ Գիտեմ, որ չես ուզում նման բաներ կատարվեն։
-Ի՞նչ անեմ, հը՞ն։
-Մի բան կմտածենք, բայց գնալով հարց չես լուծի։ Եվ հետո ո՞ւր ես գնալու։
-Չգիտեմ։ Հեռու մի երկիր կգնամ։
-Մի՛ գնա։
-Ինչո՞ւ։
-Չեմ ուզում, մի գնա,-Էդվարդը սառած նայում էր նրան,-Եթե գնաս, ես ինձ վերջնականապես մենակ կզգամ։
-Միայն դա՞։
-Ըհն։
-Դու իսկապե՞ս ուզում ես, որ մնամ։
-Այո, այո ուզում եմ։
-Ո՜չ, մի ասա այդպես։ Ես արդեն որոշել եմ, ու գնալու եմ։
-Այո՞։ Լավ։ Գնա։ Բարի ճանապարհ քեզ,-ասաց աղջիկն ու վազեց սենյակից դուրս։ Թագավորը միջանցքում էր։
-Ի՞նչ գործ ունես այստեղ աղջի՛կ, ուզում էիր փախչե՞լ։
-Ոչ։ Ինձ խուց տարեք։
-Ինչպե՞ս ես դուրս եկել։
-Ես եմ բերել,-լսվեց Էդվարդի ձայնը։
-Դո՞ւ։
-Այո։
-Դու քո չափերը շատ ես անցենում։ Քեզ ո՞վ է դրա իրավունքը տվել։
-Ես ինքս։
-Առաջ անցիր աղջիկ,-թագավորը բռնեց Էմիլիի թևը։
-Բա՛ց թող նրան։
-Ամեն ինչ լավ է Էդվարդ, դու ավելի լավ է քո գնալու մասին մտածիր,-ասաց աղջիկն ու սկսեց քայլել թագավորի հետ։
Թագավորը նրան տարավ ստրուկներ մոտ, որ աղջիկն էլ սկսի աշխատել։ Նստեցրեց մի քարի մոտ, ու աղջիկն սկսեց պտտեցնել այդ ծանր մաղը, որպեսզի ցորենը ալյուր դառնար։
Էդվարդը երկմտում էր։ Գնա՞լ, թե՞ ոչ։ Ախր երկար տարիներ հանդուրժելուց հետո, հիմա նա վերջապես կարող է ազատվել, բայց նրան խանգարող հանգամանքը Էմիլին է։ Եվ ինչո՞ւ է աղջկա ասածներն այդքան ազդում տղայի վրա։ Մի՞ թե նա...Անգամ հենց ինքը՝ Էդվարդն էր վախենում դրանից։
Բայց ի վերջո որոշեց գնալ նոր կյանք սկսելու։ Անցավ լեռներ ու անտառներ, և գտավ մի վայր, որտեղ ամեն ինչ նորից կսկսեր։ Այնտեղ, որտեղ ապրում էր նա խաղաղություն էր տիրում, և հետո նրան շատ լավ վերաբերվեցին։***
Եվ անցավ մեկ տարի, ինչ նա այնտեղ էր։ Արդեն իր սեփական այգին էր մշակում, որ վաղ աշնանն արդեն բերքը հավաքեր։ Իսկ այդ ընթացքում, մինչ նա նման կյանք էր վարում, Էմիլին ապրում էր ցավի ու տառապանքի մեջ։ Առավոտից երեկո կռացած նույն գործն էր անում, հետո թագավորը ստիպում էր լվանալ ոտքերը։ Ու ամեն անգամ երբ գլուխը կախում էր ոտքերին, աչքերից թափված ամեն աղի արցունք գլօրվում էր թագավորի ոտքերի վրայով։ Քույրը, եղբայրը, և մնացած բոլոր բոլորը շարունակում էին վարել իրենց ամպամած կյանքը։ Նույնիսկ անձրևի ու կարկուտի ժամանակ էին աշխատում։ Չունեին ո՛չ հանգիստ, ո՛չ ապրուստ։ Թագավորը Էդվարդին միայն զզվանքով էր հիշում։ Նա նրան անշնորհակալ ու հիմար մեկն էր համարում։
Էդվարդը լքեց պալատը ամռան կեսին, և նրա գնալուց հետո, արդեն երկրորդ ձմեռն էր։ Խորը, սառը։ Ձյունը ծածկել էր քաղաքի կեսն ու բարձրացել մինչև անգամ մարդկանց ոտքերի բարձրությամբ։ Հիմա ստրուկներն իրենց այդ բարակ հագուստով դրսում ձյուն էին մաքրում։ Երեխաները նայում էին ձյանը, երազում խաղի մասին, բայց նրանց երջանիկ կյանքը վաղո՜ւց անցյալում էր մնացել։ Էմիլին նստած հատակին իր գործն էր անում։ Ձյուն ձմեռ էր, բայց ճակատից քրտինքը հոսում էր։
-Վե՛ր կաց պառավ։
-Թո՛ղ հիմար, մորդ տարիքի կին եմ, ինչպե՞ս ես վարվում։ Հարգանք ունեցիր։
-Դու ո՞վ ես, որ քեզ հարգեմ։ Ստրո՛ւկ։
-Անշնորք։
Էմիլին նայեց վիճող երկու հոգու կողմն ու տեսավ, որ իր տատիկին են հրմշտում։
-Ի՞նչ է պատահել, ի՞նչ ես անում,-նրանց մոտենալով ասաց Էմիլին։
-Քե՞զ ինչ աղջիկ։
-Ի՞նչ է եղել տատիկ։
-Թող այդ պառավին, ես պետք է տանեմ նրան։
-Չե՛մ թողնի։
-Բռնի՛ր աղջկան։
Մի հաստավիզ բռնեց աղջկա թևերից։
-Թո՛ղ ինձ։
-Նրան էլ բեր։
-Բերել պետք չէ, ես այստեղ եմ,-ասաց թագավորը։
-Ինչի՞ համար։
-Տատիկդ սխալներ է անում, ես էլ որոշել եմ պատժել նրան։
-Սրիկա՛, չդիպչես տատիկիս։
-Իսկապե՞ս։
-Այո՛։
-Այստեղ բերեք։
-Ասացի թողե՛ք տատիկիս։ Ի՞նչ է արել, որ ձեզ այսպես եք պահում։
-Բանտարկվածներից մեկին հաց ու ջուր է տարել։
-Ու դրա համար պատժո՞ւմ եք։
-Այո։ Հիմա նրան պատժելով ցույց կտամ, թե ինչ կլինի, եթե որևէ մեկը փորձի նորից նման բան անել։
-Ոչինչ մի արա խնդրում եմ։
-Տատիկիդ քիչ է մնացել ապրելու, շատ բան չի կորցնի։
-Չանե՛ս, չանե՛ս,-բղավում էր Էմիլին։
Թագավորը պատյանից հանեց դանակը։ Մարդիկ վախեցած այդ կողմ էին նայում, բայց ոչ ոք ոչինչ չէր կարող անել։ Տատիկին ծնկի բերեցին թագավորի ոտքերի առաջ։
-Ես չեմ վախենում Էմիլի, ինչ ուզում է թող անի։
-Ոչ տատիկ, դու չպե՛տք է մեռնես։
-Ես սիրում եմ ձեզ աղջիկս,-ասաց տատիկը։
Դաժան թագավորը քաշեց դանակն ու կտրեց տատի վիզը։
-Տա՜տ, տատի՜կ,-ճչաց Էմիլին,-Չէ՜։
Մարդկանց աչքերից արցունքներ էր թափվում։ Թագավորը ժպիտով նայում էր Էմիլիին։
-Սատանա՛, դեռ պատասխան կտաս։ Երդվո՛ւմ եմ։
-Կտեսնենք դեռ։
-Տա՜տ, չէ՜, չէ տատիկ, չէ-աղջիկը գոռալով լաց էր լինում։
Էլի մեկը մահացավ։ Էմիլիի թևերը բաց թողեցին, նա ծնկեց գետնին։ Հետո չոքեչոք գնաց տատիկի մոտ։
-Մի՛ մահացիր,-ասում էր արդեն մեռած տատին։
-Վերացրե՛ք դիակը։
-Ձեռք չտա՛ք։
-Արեք ինչ ասում եմ։
Էմիլիին հետևից քաշեցին, նա ընկավ գետնին, իսկ տատիկի դիակը քարշ տալով դուրս տարան։
Էմիլին ուշագնաց եղավ։ Նրա աչքի առաջ մարդու վիզ կտրեցին, այն էլ հարազատ տատի։ Չդիմացավ ցավին ու ցնցմանը։
YOU ARE READING
Պայքար և Սեր
General FictionՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...