Ստեֆանը դեռ գետնին էր, իսկ Էմիլին կողքին նստած գոռում ու լաց էր լինում։ Ձեռքերն արյան մեջ կորել էին։ Աղի արցունքները թափվում էին աչքերից։
-Վե՛ր կաց,-հրամայեց թագավորն ու բռնեց նրա թևից։
-Թո՛ղ, թո՛ղ հրեշ։ Ի՞նչ արեցիր, դու սպանեցի՛ր նրան։
-Իսկ ի՞նչ էիր ուզում։ Ուզում էիր, որ թողնեմ փախչե՞ք։
-Խնդրում եմ քեզ սպանի՛ր ինձ։ Ես ուզում եմ մեռնել։ Խնդրո՜ւմ եմ,-ասում էր լաց լինելով։
-Ես քեզ համար նման հեշտ մահ չեմ պլանավորել։
Բռնեց աղջկա ձեռքն ու սկսեց քարշ տալ։
-Ստեֆա՜ն,-գոռում էր աղջիկն, ու չէր ուզում բաց թողնել սիրեցյալին։
Հասցրեց տուն, ու հրամայեց կրկին բանտարկել աղջկան։ Մարդիկ արդեն հեռացել, կամ հեռանում էին։ Դե իհարկե բոլորին էլ պարզ էր, որ ամուսնություն տեղի չէր ունենալու։
Էմիլին բանտախցում էր, կապկպված ու թույլ։ Կանգնած վիճակում հենել էին պատին ու ձեռքերը երկաթներով ամրացրել էին։ Ուժասպառ էր լինում։ Ուզում էր մեռնել, որպեսզի ազատվի այս դժոխքից։ Եկավ Էդվարդը։
-Քեզ լա՞վ ես զգում,-հեգնանքով հարցրեց աղջկան։ Էմիլին մի սառը հայացք գցեց նրա վրա, ու ոչինչ չպատասխանեց,-Դու շատ ցանկալի ես։
-Ստո՛ր։ Դու էլ հորդ նման ես։ Երկուսդ էլ սրիկաներ եք։
-Իջեցրո՛ւ ձայնդ։ Տեսա, թե նրա մեռնելուց առաջ ինչպես էիք համբուրվում։
-Չխոսես նրա մասին։ Նա ձեզ պես չէր։
-Իսկ ինչպիսի՞ն ենք մենք։
-Դուք արնախում հրեշներ եք։
-Այդքան շա՞տ էիր սիրում նրան։
-Այնքան, որ հիմա մեռնել եմ ուզում, որ գնամ նրա մոտ։
-Դաժան վիճակում ես։ Ցավում եմ փոքրիկ,-ասաց Էդվարդն ունքերը վեր բարձրացնելով, ու ժպիտը դեմքին։
Էմիլին նայեց նրան, ու թքեց երեսին։ Էդվարդը լռեց։ Նայեց նրա աչքերի մեջ։ Բռնեց գլուխն ու համբուրեց։ Էմիլին չէր կարողանում ոչինչ անել, որպեսզի նա բաց թողնի։
-Անասո՛ւն, ի՞նչ ես անում։
-Համբուրում եմ քեզ։ Հաճելի էր։
-Զզվելի ես։ Գնա՛ այստեղից։
-Համբուրեցի, բայց գեղեցկուհի չդարձար, նույն գորտն ես մնացել։
-Չքվի՛ր այստեղից։
-Մի հատ էլ համբուրե՞մ։
-Գնա գրողի ծոցը։
Էդվարդը գլուխը աջ ու ձախ անելով ծիծաղելով հեռացավ։
Էմիլին սկսեց կատաղությունից լաց լինել։ Զզվում էր ինքն իրենից։
Եվ ահա եկան հպատակները։
-Քեզ տանում ենք գեղեցկուհի։
-Ո՞ւր։
-Թագավորն է հրամայել։
Արձակեցին շղթաները։
-Թո՛ղ։
-Առա՛ջ ընկիր։
Հրելով տարան մի սենյակ, ու գցեցին հատակին։
YOU ARE READING
Պայքար և Սեր
Ficción GeneralՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...