Համալսարանի զանգի ձայնը լսվեց, ու բոլորը ոտքի կանգնեցին։ Ներս մտավ դասախոսը։ Բարձրակրունկներով, ծնկները ծածկող կիսաշրջազգեստով, ու վերնաշապիկով։ Ձեռքին էլ մի քանի թուղթ։
-Բարև ձեզ։
-Բարև Ձեզ,-ասացին ու նստեցին իրենց տեղում։
-Եվ այսպես։ Շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի կապակցությամբ։ Ուրախ եմ, որ աշխատելու ենք միասին։ Ինձ կարող եք դիմել...
Լսարանի դուռը բացվեց, ու ներս մտավ իրենից ոչինչ չներկայացնող, բայց ինքնասիրահարված մեկը։ Էնպես նայեց ամբողջ կուրսին, ասես ներկա բոլորը իր ծառաներն էին։
-Առաջին կուրսեցինե՞ր,-ասաց նա։
-Նախ բարև,-կոպիտ ասաց դասախոսը։ Տղան մի հայացք գցեց դասախոսի վրա, ու քմծիծաղ տվեց,-Ո՞վ ես դու։
-Եթե սա իրավաբանականի առաջին կուրսն է, ուրեմն ես այստեղի անբախտ ուսանողներից եմ։
-Լավ։ Նստիր անբախտ ուսանող, բայց աշխատիր մի՜ քիչ կարգին պահել քեզ։
-Լսում եմ մադամ,-ծաղրանքով ձեռքը գլխին դրեց, հետո դասախոսին ոտքից գլուխ չափեց, ու անցավ նստեց վերջին նստարանին։
-Որտե՞ղ էի հասել։ Ախ այո, ինձ կարող եք դիմել Ընկեր Դավթյան։ Ես ձեր իրավագիտության դասախոսն եմ։ Կարծում եմ իրար հետ լեզու կգտնենք։
-Հուսանք,-ասաց քիչ առաջ իրեն երևակայող տղան։
-Ըհն, հուսանք,-սառը տոնով ասաց դասախոսն ու սկսեց ծանոթանալ ուսանողների հետ։***
Տաքսին կանգ առավ տան դիմաց, ուղևորն իջավ ու մտավ տուն։
-Ես եկա՜։
-Օ՜ աղջիկս։ Ինչպե՞ս էր առաջին օրը համալսարանում։
-Դե մամ կարծում եմ գլուխ կբերեմ,-բարձրակրունկները հանելով։
-Ուսանողներդ լա՞վն էին։
-Դեռ չեմ կարող ասել, բայց հուսամ բոլորի հետ էլ կկարողանամ ելք գտնել։
-Դե դա քեզ համար դժվար չէ։
-Շնորհակալ եմ, որ հավատում ես ինձ։
-Այլ կերպ հնարավոր չէ։
Տան դուռը բացվեց ու հոգնած ներս մտավ աղջկա քույրը։
-Ինձ շտապ լոգանք ընդունել է անհրաժեշտ։
-Դե արագացրու, հետո ես եմ։
-Լա՜վ։
-Քաղցած չե՞ք,-հարցրեց մայրը։
-Ահավո՜ր-ասաց քույրը։
-Ես այդքան էլ չէ, բայց ձեզ հետ կուտեմ։ Հայրիկը չի՞ եկել։
-Գործարանում մի քանի գործ ուներ։ Քիչ առաջ եմ խոսել, շուտով կավարտի ու կգա տուն։
-Լավ է։ Կարոտել եմ։
-Ինչ վերադարձել ես բոլորիս կյանքը փոխվել է։
-Իմն էլ մամ։ Առանց ձեզ շատ դժվար էր։
-Իրականում ես էլ էի շատ զգում տեղդ։
-Շնորհակալ եմ սիրելիս,-ժպտաց քրոջը, հետո նկատելով, որ նա սենյակում է, ասաց,-Դու դեռ այստե՞ղ ես։ Վազիր լոգարան, քանի ես քեզնից առաջ չեմ մտել։
-Լա՜վ գնում եմ։
Քույրը գնաց իսկ ինքը պայուսակը վերցրեց ու գնաց սենյակ։
Նստեց աթոռի վրա ու սկսեց սենյակը զննել։ Հետո վեր կացավ, փոխեց հագուստը տնային թեթև հագուստի հետ, ու գնաց խոհանոց մոր մոտ։
-Աղջիկս շա՞տ ես հոգնել։
-Կսովորեմ։ Սա դեռ սկիզբն է մամ։ Շուտով ամեն ինչ հոյակապ կլինի։
-Իհարկե։
Հինգ րոպե չանցած տուն մտավ հայրը։ Աղջիկը վեր կացավ, որ դիմավորի։
-Բարև պապ,-ասաց ու գրկեց։
-Բարև անուշիկս։ Ինչպե՞ս ես։
-Հոյակապ։
-Լա՞վ անցավ առաջին օրը։
-Անկրկնելի լավ հայրիկ։
-Ուրախ եմ սիրելիս։
-Իսկ քո գործերը լա՞վ են։
-Այո։ Կարծես թե գործը գնալով ծաղկում է։
-Ես շատ երջանիկ եմ։
-Գիտեմ գիտեմ։
-Արի հաց ուտենք։
-Գնամ սենյակ հագուստս փոխեմ ու գամ։
-Դե լավ։ Մենք խոհանոցում ենք։
-Լավ սիրելիս։
Աղջիկը մտավ խոհանոց։
-Հիմա հայրիկն էլ կմիանա մեզ։
-Շատ լավ։ Դե ես արդեն լցնեմ ապուրները։
-Ինչո՞վ օգնեմ քեզ մամ։
-Ոչինչ չկա օգնելու։ Դու ավելի լավ է նստիր ու հանգստացիր, առանց այդ էլ շատ հոգնած ես։
-Սա այն դեպքն է, որ ես հակառակը չեմ պնդի։
![](https://img.wattpad.com/cover/228900353-288-k869251.jpg)
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Action> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜