Մաս 7

90 14 12
                                    

Ուիլյամի մտքերը հանգիստ չէին տալիս։ Նա անընդհատ մտածում էր այն հանդիպման մասին, որ տեղի ունեցավ Լիլիի հետ։ Ո՞վ կմտածեր, որ նորից կհանդիպեն այսքան տարի անց, ու որ նա այսքան փոխված կլիներ։
Ու այդ հանդիպման պատճառով նա և՛ սպասում զգաց, և՛ վախ։ Սպասում, որ նորից կտեսնի նրան, ու վախ, որ չի՛ համարձակվի նրան մոտ գնալ։

Լիլին էլ իր հերթին չէր կարողանում մոռանալ։ Նա իսկապես շատ էր կարոտել Ուիլյամին։ Նա միշտ իր իդեալն է եղել թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ, ու սրտի խորքում միշտ երազել է, որ իր ապագան էլ նրան նման լինի, որ իրեն էլ էնպես սիրեն, ոնց Ուիլյամն է սիրում Մենելին։ Նա ամեն բան ուզում էր անել, որպեսզի նրանց միջև գոյացած սառույցը հալչի, կամուրջները ամրանան վերջապես, որովհետև դրանք երբեք էլ չեն կոտրվել։ Ու դրանք կշարունակեն լինել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մտածում են իրար մասին։
Բայց Լիլին չէր կարողանում պատկերացնել Մենելին, երբ մտածում էր Ուիլյամի մասին։ Նա միայն հիշում էր այդ տղային ժպտալիս։ Նա հիշում էր տարիներ առաջվա իրենց հիմարություններն ու կարոտում չորս տարի առաջվա բոլոր դեպքերը։ Նայում էր հեռախոսի հին նկարները Ուիլյամի հետ, Ուիլյամի ուսերին, Ուիլյամի մեքենայի մեջ ու միակ բանը, որ նա մտածում էր, դա. "Աստված իմ, որքան կարևոր է նա ինձ համար։ Ինչպես կարող է այդ հիմար աղջիկը չգնահատել նրան։ Ախր նա...նա հիասքանչ է"։

***

Համալսարանում արդեն երրորդ ամիսն էր գլորվում։ Մենելի մոտ հիանալի ստացվում էր իր գործը, ուսանողների հետ էլ լավ լեզու էր գտնում, բայց այն մի ուսանողը շարունակում էր իր հիմարությունները Մենելին հունից հանելու համար։
Ու Մենելն իրեն բռնացրեց այն մտքի վրա, որ.

*Մենելի անունից*

"Նա հիմար է։ Անճոռնի ճուտիկն է այս կուրսի։ Որքան է նա ազդում ինձ վրա։ Ես նրա պատճառով արդեն կորցնում եմ համբերությունս։ Լավ Մենել, հերի՛ք է այսքան ծանր ապրես։ Շունչ քաշիր, ու աշխատիր քիչ մտածել այդ հիմարի մասին։ Իսկապե՛ս, ամբողջ օրն այդ հիմարն ու իր հիմարություններն են ուղեղումս։ Հարկավոր է հանգստանալ ու այլևս չմտածել։
Հիշում եմ, սկզբում Ուիլյամի հետ էլ չստացվեց նորմալ խոսել։ Սկզբում դռների մոտ նրա անշնորհք պահվածքը, հետո լպիրշի պես կողքիս նստելը։ Ու ես այդ պահին չէի կարող մտածել, որ նա այդքա՜ն հիասքանչ մարդ է։ Է՜խ իմ Ուիլ, երանի ամեն բան այլ կերպ լիներ, երանի քեզ տեսնելը երազանք չլիներ։ Ու երանի ես չհարմարվեի այս վիճակին։ Ինձ համար քեզ կարոտելն արդեն սովորական է դարձել։ Ես ապրում եմ այդ կարոտի հետ, ու առանց նրա չեմ պատկերացնում ո՛չ ինձ, ո՛չ կյանքս, ու չգիտեմ, ես չեմ հիշում ինչպիսին էր կյանքն առանց այդ կարոտի...
Ես փորձեցի ամեն բան, որ մոռանամ քեզ, բայց ամեն քայլ ավելի ուժեղացրեց քո հանդեպ կարոտս, սերս, կապվածությունս։ Բայց երևի եթե դու չլինեիր իմ կյանքում, ես չէի էլ զգա, թե որքան անիմաստ են անցել քեզնից առաջ ապրած իմ տասնչորս տարիներն ու քեզնից հետո այս չորս տարին։ Ես իսկապես փորձել եմ մոռանալ քեզ, իսկապե՛ս փորձել եմ, բայց ապարդյուն"։

*Չորս տարի առաջ*

Հայելու առաջ կանգնած Մենելը, ով արդեն մի քանի ամիս էր ինչ սովորում էր Օքսֆորդում, տառապում էր այն դեպքի համար, որ պատահեց իր հետ։ Նա ամեն կերպ համոզում էր իրեն, որ ամենաճիշտ որոշումը Անգլիա գալն էր, ու դա էր միակ փրկությունը։
Նա հայելու միջով նայում էր աչքերին, ոնց միշտ էր սիրում, ու աչքերն արցունքներով էին պատվում, որովհետև նա զգում էր, որ մինչև Ուիլյամն իր հայացքն ուրիշ էր, իսկ հիմա աչքերում նրա անունն է գրված։ Ճակատին էլ, այտերին էլ, ու այդ համբույրի պատճառով՝ շուրթերին էլ նրա անունը գրեց։
Նա լվաց դեմքը, տրորեց ամեն միլիմետր այնքան կոպտորեն էր լվանում, ասես թշնամին էր առջևում կանգնած, ու ուզում էր վրեժ լուծել։ Դեմքը կարմրել էր, այտին նույնիսկ վերք եղավ։ Ու Մենելն անզորությունից լաց եղավ։

*Մենելի անունից*

"Գրողը քեզ տանի Ուիլյամ"։

Նա ողբում էր։ Նա ատում էր ինքն իրեն իր թուլության համար։ Նա այնքան թույլ է, որ չէր կարողանում մոռանալ այդ տղային։

*Մենելի անունից*

"Մենե՛լ, թող գրողը քեզ էլ տանի։ Դու աշխարհի ամենաթույլ մարդն ես։ Ամենաթույլը...
Ընդհամենը երկու տարի է, ինչ ճանաչել ես, ու չես կարողանում մոռանալ,-ձայնի մեջ այնքան ատելություն կար,-Ի՞նչ է, քեզ թվում է, թե խելացի՞ ես։ Չէ՜ դու հիմար ես։ Դու հիմար թուլամորթիկ ես։ Ատում եմ քեզ,-նա հայելուն շատ մոտ գնաց։ Նորից նայեց բբերին, ու որոշեց,-Լինզաներ կդնեմ, հայացքս կփոխվի, դեմքս կփոխվի։ Մազերս էլ կկտրեմ ու կդառնամ նոր աղջնակ։ Այդ ժամանակ դո՛ւ էլ կմաքրվես ինձնից Ուիլյան։ Երդվում եմ..."։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant