Մաս 33

115 12 11
                                    

Սրճարանում լռություն էր տիրում։ Այլևս ոչ ոք չէր խոսում։ Մենելն անհարմար վիճակում էր։ Ասես հանցագործություն էր արել, ու հիմա բացահայտվեց։ Ուիլյամի դեմքից սառնություն էր կաթում, բայց ներսում հրդեհ էր, ո՞վ գիտի, գուցե ջերմությունն էլ բարձրացել էր։
Լռության մեջ լսվեց Մենելի հեռախոսի զանգը, ու նայելով էկրանին նկատեց, որ Արենն է զանգում։ Ուիլյամի հայացքն էլ էր ընկել նրա հեռախոսին, ու ինքն էլ էր տեսել զանգողի անունը։
-Գնացինք,-ասաց Մենելն ու բռնելով ընկերուհու ձեռքը արագ քայլերով հեռացավ սրճարանից։
Ներկաները շարունակում էին լուռ մնալ։ Չէին էլ տեղավորվում։ Ոտքի վրա էին մնացել։
-Նստե՛ք,-ասաց Կամելիան ու նստեց իր տեղում։
Լիլին էլ իր տեղում նստեց, իսկ Ուիլյամը նստեց քիչ առաջ Մենելի նստած տեղում։
-Ինչ-որ բան կուզե՞ս Ուիլյամ,-ասաց Լիլին։
-Սառը ջուր։
-Լավ, հիմա կասեմ։
-Շնորհակալ եմ։
Կամելիան նայում էր եղբոր հայացքին, ով մի կետի էր սառել ու չէր թարթում աչքերը։
-Ուի՜լ,-ասաց քույրը,-Մտածե՞լ ես ինչ նվեր ենք գնելու։
-Մի բան կանենք Կամի։ Խանութում հազար ու մի բան կա, գնանք կընտրենք։
-Լավ։
Լիլին ուշադիր Ուիլյամի աչքերին նայեց, ու երկուսն էլ նույն պահը մտաբերեցին...

*Օրեր առաջ*

Ուիլյամի հեռախոսը պայթում էր նամակներից, իսկ նա ոչինչ չէր ուզում անել, լուռ հետևում էր, թե երբ է պայթելու հեռախոսը։ Հանկարծ նկատելով ծանոթ հեռախոսահամար՝ նա վեր թռավ տեղից ու կարդաց նամակը։ Ամեն անգամ այդ համարից նամակ ստանալիս, Ուիլյամը անհանգստանում էր։ Մտածում էր, թե ինչ-որ բան է պատահել։
"Կգա՞ս հանդիպենք։ Ուզում եմ խոսենք"։
"Անպայման"։
Տեղ ու ժամ պայմանավորվելուց հետո հանդիպման գնաց։ Նամակի տերը Լիլին էր։ Հանդիպեցին փոքրիկ այգում։ Ոչ մարդաշատ, ներդաշնակ, խաղաղ ու սիրուն։ Խոսակցությունների թեմաները տարբեր էին, բայց մի ինչ-որ կետում նորից հատվեցին Մենելին։

-Նրա գնալուց հետո միայն հասկացար, որ նրանից կարևոր ու թանկ ոչ ոք չի եղել, նրանից շատ ոչ ոք քեզ չի սիրել։ Որ միայն նա է եղել, ով քեզ կտրել է այս աշխարհից, որ ամենաշատը նրան կորցնելուց ես վախեցել, բայց միևնույն ժամանակ թույլ ես տվել, որ գնա, որ կորի...
Հասկացար, որ նրա հետ խոսելու թեմաներն ամենաշատն էին, որ նրա հետ շբումն էր քեզ համար հաճելի, իմաստալից, հետաքրքիր։
Հասկացար, որ աչքերն ամենախորն էին քեզ համար, ու նրա աչքերի խորությունը ոչ ոքի աչքերում այդպես էլ երբեք չգտար։ Նրա ժպիտը ոչ ոքի երեսին չերևաց։ Նրան նման աղջիկների տեսար, բայց նրա փայլուն ժպիտը չունեին։ Նրա այտի փոսիկը, որ շատ խորը չէր, այդպես էլ ոչ ոքի այտին չսիրեցիր։ Նրա այտի փոսիկն ուրիշ էր...
Նրա թարթիչներն էին ուրիշ։ Քիչ էին, կարճ, բայց որքա՜ն համահունչ նրա խորը աչքերին։
Ունքերն էլ կորություն չունեին։ Դա ավելի խորն էր դարձնում նրա հայացքը։
Բայց դու այդպես էլ չիմացար, թե քեզնից գնալուց հետո, ինչպիսինը նա դարձավ։ Իսկ ես գիտեմ։ Նա կանգնում էր հայելու առաջ, ու հայելուն շատ մոտ գնալով, ուշադիր աչքերի մեջ էր նայում, ոնց միշտ էր սիրում իհարկե, բայց քեզնից հետո տարբերությունն այն էր, որ նա հաճախ իրեն նորմալ չէր էլ տեսնում։ Արցունքներն էին խանգարում...
Նա նայում էր իրեն ու հայելում տեսնում իր ուռած ու կարմիր աչքերը։
Հետո քիչ հետ էր գնում, աչքերը մաքրում, ու ժպտում էր։ Ինչ էլ արեց այտի փոսիկը չկարողացավ կորցնել։ Այդ փոսիկը միշտ հետը կմնա, ու ամեն անգամ, երբ ժպտա ու հայտնվի, քե՛զ է հիշելու։ Նա կատի իր ժպիտը, որովհետև դու նրա այտի փոսիկում կլինես։
Գիտե՞ս, որ կտրել է մազերը։ Շատ կարճ է կտրել, կարելի է ասել անճանաչելի է դարձել։ Նա ունքերն ավելի է բարակեցրել, որ հայացքը փոխվի։ Թարթիչներ է դնում, շպարվում։ Ինքն իրեն խաբելու համար լինզաներ սկսեց կրել։ Բայց մեկ է, ինչ էլ արեց, հայացքը չփոխվեց։ Նա փոխվեց նույնիսկ իր էությամբ, բայց հայա՜ցքը։ Հայացքը չփոխվեց։ Աչքերը նույնը մնացին։ Տարիներն անցան նրա կողքով ու հազար տակ փոխեցին նրան, բայց տարիներն անզոր էին հայացքի դեմ։
Երկար ժամանակ է անցել ինչ միասին չեք, բայց հիշում է քեզ։ Հա, ինչպե՞ս կարող է չհիշել այն մարդուն, ում այդպես էլ մոռանալ չկարողացավ։ Նա ամեն գիշեր աղոթում էր քեզ մոռանալու համար։ Այսքան տարի ոչ մի աղոթք տեղ չհասավ, նա չմոռացավ քեզ։ Դու հիմարի մեկն ես նրան կորցնելու համար։ Լավ կանես հետ բերես, հերիք է սպանես երկուսիդ էլ։
Հետո շատ կափսոսաս։ Ավելի քան հիմա։ Օր օրի ափսոսանքդ ավելի ուժգին կդառնա։ Ժամանակ հետո նա շատ կփոխվի, կմեծանա։ Դիմագծերն առաջվանից նուրբ կլինեն, փոսիկն ավելի նուրբ կամ ավելի խորը կդառնա։ Դեմքը շատ կփոխվի։ Զգույշ եղիր, հնարավոր է տեսնելիս չճանաչես։ Նա ավելի կգեղեցկանա, ու նրա գեղեցկությունը ուրիշի աչքի փայլը կդառնա։ Եվ իսկապես, նա այնքան կփոխվի, որ չես ճանաչի։
-Սխալվում ես։ Մոռացա՞ր այտի փոսիկը...
-Ճիշտ ես, նրա հայացքն էլ է քոնը։ Քեզնից առաջ նա ուրիշ հայացք է ունեցել, իսկ քեզնից հետո, ու մինչև այսօր, նրա հայացքը քո վրձինի նկարածն է։
-Այդ դեպքում նա իմ արվեստի գլուխգործոցն է, ու ես թույլ չեմ տա որևէ մեկին դիպչել իմ բնորդուհուն։
-Ուրմեն շտապիր, քանի բնորդուհիդ ի՛նքը չի փախել ձեռքիցդ։
-Չի՛ կարող։
-Ինչո՞ւ։
-Հիշիր այտի փոսիկը։ Դա իմն է..."։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant