*Չորս ամիս անց*
-Ուշքի՛ արի։ Կյանքդ դեռ առջևում է։ Ես էլ եմ կյանքում շատ դժվարություններ տեսել, ճի՛շտ է քո ապրածի հետ չի՛ համեմատվի, բայց դե ամեն մեկի համար էլ իր ցավն անտանելի է։ Գիտե՛մ, ես գիտեմ, որ նրա մահը քեզ խելագարության է հասցրել, բայց...
-Դու չե՛ս հասկանում։ Նա ինձ համար ամենա ամենան էր, նա տարբեր էր բոլորից։ Ես սիրում էի նրան...
-Գիտե՛մ, նա էլ քե՛զ էր սիրում։ Հա՜, սիրում էր, ես հո լավ գիտեմ, որ սիրում էր։ Քո բոլոր նկարներում, տեսահոլովակներում ձեր սերն է ամփոփված։ Դրանք տեսնելով յուրաքանչյուրն էլ կերազեր նման մեծ սեր ունենալ, բայց դե կյանքը տարօրինակ բան է։ Դու կատարյալ երջանիկ ես, ու հանկարծ ամեն բան փոխվում է այնքան արագ, որ քեզ թվում է երբեք էլ երջանիկ չես եղել, կամ էլ սա երազ է, ու հիմա վեր կկենաս։ Վեր կկենաս, ու կանցնի այս անվերջ թվացող մղձավանջը։ Հիշի՛ր, բոլոր ուժեղ երկրաշարժերն էլ ավերակներ ստեղծում են, բայց փլատակները դեռ ինչ-որ բանի պետք գալիս են։ Կյանքիդ փլատակներով նոր կյանք կառուցիր։
-Չե՛մ կարող։
-Կարո՛ղ ես։ Ես հե՛տդ եմ սիրելիս, հե՛տդ եմ։
-Երանի չսիրեի, որ չզգայի այս ցավը։
-Չէ՜, երանի քեզ, որ էդպես սիրել գիտես...***
Բոլորի կյանքը փոխվել է։ Լիլին ամեն օր սենյակ մտնելիս լաց է լինում։ Նա կարոտում է Մենելին, ով արդեն չորս ամիս է ինչ տուն չի եկել, ով էդպես էլ հիվանդանոցից տուն չեկավ...
Մայրն ու հայրը չեն ժպտում։ Իրենց տնից անհետացել էր ժպիտ կոչված երևույթը։ Իրար հետ չէին խոսում, չէին կիսվում, չէին ծիծաղում։ Չորս տարի շարունակ Մենելը տանը չի եղել, բայց նրանք իմացել են, որ իրենց մի մասնիկը հազարավոր կիլոմետրեր այն կողմ լավ է, իսկ հիմա...***
Արենը մի ամիս չէր գնում համալսարան։ Բարդ էր գնալն ու տեսնելը, որ իրավաբանության դասախոսն ուրիշ մարդ է, իսկ Մենելը էդպես էլ չէր գալիս։ Նա կարոտում էր Մենելին, բայց ոչինչ չէր կարող անել։ Իրեն մնում էր միայն կարոտել ու ցավալ...
***
Ուիլյամը լրիվ մոռացել էր, որ առջևում իր ու Մարթայի հարսանիքն է, որովհետև նա այլևս չէր մտածում դրա մասին։ Նա իրեն մեղավոր էր զգում կատարված ամեն ինչի համար։ Ինքը շատերի դժբախտության պատճառն էր դարձել, ու առաջին հերթին՝ ի՛ր։ Նա գիտեր, որ այդ բոլոր հաբերը խմելիս Մենելն իրենից նեղացած է խմել, ու թեկուզ, եթե դա իր պատճառով էլ չէր, նա մեկ է իրեն մեղավոր էր համարում։ Մարթան լավ իմանալով կատարվածի մասին, ոչինչ չէր խոսում հարսանիքից։ Հասկանում էր, որ ժամանակ է պետք։ Բոլորին էր ժամանակ պետք, որ մարսեին սարսափելի շրջանը։ Կամելիան ու Լիլին էլ միասին էին փորձում հաղթահարել կատարվածը։ Կամելիան ամեն կերպ ուզում էր սփոփել Լիլիին, բայց ո՞նց պիտի սփոփեր։
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Action> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜