Մաս 34

149 14 25
                                    

-Հավատս չի գալիս, որ գնում ես։
-Իմն էլ, բայց խոստանում եմ, որ էլի կգամ։
-Կսպասեմ սիրելիս։
-Քեզ թեթև թռիչք ու անփորձանք վայրէջք,-ասաց Արենն ով Մենելի հետ միասին եկել էր օդանավակայան Մարիային ճանապարհելու։
-Շնորհակալ եմ։
Արենը գրկեց Մարիային ու աղջիկը հեռացավ։
-Արդեն գնա՞նք,-առաջարկեց Մենելը։
-Չսպասե՞նք թռիչքին։
-Ուզում ես սպասե՞լ,-ժպիտով ասաց Մենելը։
-Հա։
-Լավ։ Դե արի գոնե նստենք։ Օդանավակայանի նստարանները միշտ սպասման մեջ են գցում չէ՞։
-Ըհն։
-Դու քեզ տարօրինակ ես պահում Արեն։
-Ե՞ս, ինչո՞ւ։
-Չգիտեմ։ Ինչ-որ բան է կատարվում հետդ, բայց չեմ հասկանում, թե ինչ։
-Մենել։ Ես ուզում եմ ներողություն խնդրել քեզնից։
-Ինչի՞ համար։
-Ես քո հանդեպ շատ սխալ եմ վարվել։
-Այսի՞նքն։
-Դե այսինքն...մեր մեջ ընկերականից բացի ուրիշ ոչինչ չի կարող լինել։ Ինձ թվում է դու ինքդ էլ դա զգում ես։
-Հա, զգում եմ։
-Համամիտ ես չէ՞։
-Ըհն։
-Կներես խնդրում եմ։
-Ինչի՞ համար հիմարիկ, ախր դու ինձ համար էնքան կարևոր ես։ Ու շնորհակալ եմ, որ այս մասին ասում ես ինձ։ Ես էլ եմ նույնը զգացել, բայց միշտ վախեցել եմ քեզ ասել, մտածել եմ կնեղացնեմ։
-Իսկ ես նոր եմ հասկանում։
-Մարիային տեսնելուց հետո՞,-Արենը հանկարծակիի եկավ։ Ամաչեց անգամ Մենելի աչքերին նայել,-Մի նեղվիր։ Ես գիտեմ, որ սիրահարվել ես։
-Մենել լուրջ ներիր։ Ես ստորություն եմ անում քո հանդեպ։
-Հանգստացի՜ր։ Դու ինձ չես դավաճանել Արեն։ Մենք ընկերներ ենք, ու ես դրանից ինձ ավելի լավ եմ զգում։ Մենք անգամ չենք էլ համբուրվել, ինչը վաղուց պիտի եղած լիներ, եթե սիրեինք իրար։
-Ես չեմ կարողանա համբուրել քեզ, կմտածեմ, թե քրոջս եմ համբուրում։
-Ես էլ նույնը,-ծիծաղեցին ու Մենելը գլուխն Արենի ուսին դրեց,-Ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ քո ընկերն եմ։
-Սիրելի՜ս։

***

-Դե՜ դե, արագացրեք ժամանակ չկա։ Մարթա՜, հերի՛ք է խաղաս զգեստիդ թելիկների հետ։
-Հի՛ն է, քորքոտվել է։
-Վա՜յ, բեմականացման ժամանակ նոր զգեստդ կհագնես, հիմա դա թող փորձի արի։
-Եկա եկա։
Մանր քայլերով բեմ վազեց ու պարկեց սեղանի վրա։
-Հիմա լուրջ պիտի բեմականացման ժամանակ դագաղի մեջ պարկե՞մ։
-Չէ՜, իսկական չի։
-Բա ի՞նչ է։
-Դագաղ չի լինելու, դեկորացիաներն արդեն մեծ բեմում պատրաստ են։ Էստեղ վերջացնենք, վաղվանից էնտեղ ենք փորձ անելու։
-Էնպես կանեք գոնե սիրուն մեռել լինեմ։
-Վա՜յ ցինիկ, մեռելի սիրունը ո՞րն է։ Էն Ռոմեոն ի՞նչ եղավ։ Ասեք, թող արագացնի։
-Արդեն էստեղ եմ։
-Բա ո՞ւմ եք սպասում, սկսե՛ք։ Միանգամից վերջին հատվածը փորձեք, հետո սկզբից մինչև վերջ ընդհանուր կանցնենք։

Մարթան դողում էր։ Տղայի ներկայությունից կաշկանդվում էր, խառնում էր բառերը։ Վստահ խոսքի փոխարեն, կմկմում էր, ինչն էլ պարզ զգացնել էր տալիս, որ մի բան այն չէ այս աղջկա հետ։ Բոլոր պահերին, երբ պիտի համբույր լիներ, նրանց միջև տիրող այդ քիչ հեռավորությունը Մարթային մեղմ ասած սթրեսի մեջ էին գցում։ Որքան էլ որ համբույրը կեղծ էր, ու նրանք խաբում էին հանդիսատեսին, մեկ է աղջիկը լարվում էր տղային այդքան մոտ լինելուց։ Ինչևե, բոլոր փորձերից հետո Մարթան կարգին հոգեկան հանգստի կարիք էր ունենում։

Եվ ահա վերջին տեսարանի ժամանակ, երբ Ռոմեոն պիտի համբուրեր մեռած Ջուլիետին՝ Ջուլիետը դողում էր, որովհետև հիմա տղան պիտի մոտ գար։ Ու տղան համբուրեց հենց Մարթայի շուրթերը։ Նա պիտի համբուրեր սեփական մատը նրա շուրթերին դրված, բայց նա հենց շուրթերը համբուրեց։ Ու Մարթան, որ "մեռած էր", "դագաղից" էնպես վեր թռավ, որ բոլորի սիրտը կանգնեց, իսկ տղան ուշադրություն չդարձնելով դրան, ուշադրություն չդարձնելով շրջապատող մարդկանց, ամուր գրկեց Մարթայի մեջքն ու շարունակեց համբուրել նրան։
Ու Մարթան մոռացած աշխարհում ամեն ինչ, հասկացավ միայն մի բան, նա սիրահարվել է այս տղային։ Առաջին անգամ որևե մեկի ներկայությամբ նա լարվում է, թուլանում, կորցնում ինքնավստահությունը, չի՛ կարողանում կառավարել իրեն, ու հենց դա է այն սերը, որի մասին մտածում էր Մարթան։

***

Երեկոն իր հետ տխրություն էր բերել։ Բոլորը մի տեսակ տխուր էիր, ամեն մեկն իր մտքերով տարված։ Մենելն ու Ուիլյամը իրար մասին էին մտածում, ու կռվում, ոնց միշտ։ Լիլին՝ արքայազնի, Կամելիան էլ իր սրտի թաքուն մասնիկի։ Արենը Մարիայի մասին էր մտածում, Մարթան՝ Արմենի (Ռոմեոյի)։

***

Ու որքան հիանալի է, երբ աշխարհը սիրով է ողողված, երբ բոլորի սրտում թաքուն պահած անուն կա։ Երբ յուրաքանչյուրի մտքում մի պատկեր ու գլխում մի ձայն է հնչում։ Սերն է...
Սերը լիքն է աշխարհում, ուղղակի մի անգամ հիասթափությունից, մի անգամ կոտրվելուց հետո բոլորը կարծում են, թե վերջ, էլ սեր չկա, սերը վերացել է աշխարհի երեսից, բայց սերը սիրում է, երբ իրեն գտնում են։

Սեր գտեք...

Ու միշտ մի բան հիշեք, անպատասխան սերն ավելի հիասքանչ բան է, քան, երբ հիմնովին դատարկվում ես, ու այլևս ոչինչ չես զգում։ Երևի բոլոր անսեր մարդիկ, սիրուց տառապողներին երանի են տալիս։
Ուրախացե՛ք, երբ ձեր սիրտը արագ է սկսում բաբախել նրա ներկայությունից, երբ ձեր գլխում երկրաշարժեր են, երբ նրա մասին մտքերից կայծակներ են լինում ձեր ներսում։
Ուրախացե՛ք...
Մարդ կա վաղուց մոռացել է, թե ինչ է, երբ սիրտը փախչում է կրծքից, իսկ ձեր սիրտը դեռ ապրում է ապրելուց առավել...

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant