Տուն հասնելուն պես, Մենելը իր սենյակ գնաց։ Լիլին անհանգիստ նրան էր սպասում։
-Հը՞ն։
-Ի՞նչ հըն։
-Ո՞նց անցավ։ Պատմի՛ր։
-Շատ լավ էր, նա հոյակապ տղա է։
-Տարօրինակ չէ՞ր։
-Դե մի քիչ, ավելի շատ անսովոր էր։ Լիլ, ես զզվելի մարդ եմ,-Մենելը ժպտում էր, բայց աչքերն արցունքոտ էին։
-Ինչո՞ւ Մենել,-վախեցած քրոջը մոտ գնալով, ասաց Լիլին։
-Ես նայում էի նրան, բայց Ուիլյամին էի տեսնում։ Ինձ մոտ տպավորություն է, թե ես դավաճանում եմ։
-Բայց դուք դեռ նոր եք սկսում շբվել, ի՞նչ դավաճանել Մե՛ն։
-Ես Ուիլյամին եմ դավաճանում Լիլի։ Չեմ կարող բացատրել, բայց ներսումս ապուշ իրավիճակ է։ Ես խելագարվում եմ։ Ես չեմ ուզում մտածել Ուիլյամի մասին, ի վերջո նա երջանիկ է, ընկերուհի ունի։ Նա շուտով կամուսնանա, ու ես չե՛մ ուզում նրա մասին մտքերս ինձ կործանման հասցնեն։ Ես էլ եմ ուզում սիրել որևէ մեկին, ու երջանիկ լինել Լիլ։ Ես ուզում եմ Արենին նայել ու նրա՛ն տեսնել, ոչ թե ամեն բառի ու արարքի մեջ Ուիլյամին փնտրել։ Ես չե՛մ ուզում մեռնել նրան հիշելով։ Ես ուզում եմ ազատվել նրանից Լիլ, օգնի՛ր խնդրում եմ,-Մենելը ողբալով Լիլիի գիրկն ընկավ։ Փառք Աստծո, որ նա կա Մենելի կյանքում, թե չէ լրիվ մենակ էր մնալու։
-Մե՜ն, մի՛ լացիր, հիմա մայրիկն ու հայրիկը կգան։
-Իսկ ի՞նչ անեմ, ես գժվում եմ։
-Քնի՛ր, քնի՛ր սիրելիս։ Փոխիր հագուստդ, լողացիր ու քնիր։
-Խոստացիր, որ ես կմոռանամ Ուիլյամին, ու կսիրեմ Արենին, խոստացի՛ր։
-Հա հա, անպայման, հաստա՛տ իմ Մենել, ամեն ինչ լավ կլինի, մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ,-քրոջն ամուր գրկեց ու անկողնուն նստեցնելով սեղմեց դեպի իրեն, իսկ Մենելն արցունքներից արդեն խեղդվում էր։*Մենելի անունից*
Մտքում..."Գնա Ուիլյամ, գնա՛ ինձնից։ Թող, որ ապրեմ, հերի՛ք է Ուիլ։ Վախենում եմ քեզանից, աշխարհում բոլորից շատ քեզնի՛ց եմ վախենում։ Ավելի ճիշտ, միայն քեզնից եմ վախենում"։
-Մենե՜լ, Մենե՜լ,-գոռում էր Լիլին, ու փորձում ուշքի բերել գիտակցությունը կորցրած քրոջը,-Մա՜մ, պա՜պ,-գոռում էր Լիլին։
Աղջկա աղաղակին վրա հասած ծնողները վախից կորցրին իրենց։ Արագ հանելով Մենելի կոշիկները, նրան պարկեցրին անկողնուն, ու ծածկեցին նրա քրտնած ու փշաքաղված մարմինը։
-Վառվում է, ջերմություն ունի,-գոռում էր մայրը։
-Սառը թրջոց տվեք, արա՛գ,-բղավում էր հայրն ու փորձում ուշքի բերել աղջկան։
Լիլին վազեց թրջոցի հետևից, իսկ մայրը վախից, անկողնուն կծկված՝ դողում էր,-Մենե՜լ,-կամաց ասաց հայրը, երբ նկատեց նրա կիսաբաց աչքերը,-Չքնե՛ս սիրելիս։ Չքնե՛ս։ Ի՛նձ նայիր։ Ինչպե՞ս ես։
-Պա՜պ,-կամաց ասաց Մենելն ու արցունքները գլօրվեցին այտերի վրայով,-Ուիլյա՜մ,-անլսելի ասում էր Մենելը, Ուի՜լ, Ուի՜լ։
Լիլին սենյակ նետվեց թրջոցը ձեռքին, ու այն քրոջ ճակատին դրեց։
-Սիրելի՜ս, բացեցի՞ր աչքերդ։
-Նա զառանցում է Լիլի։ Ցնցումների մեջ է, բարձր ջերմության պատճառով։
-Իմ փոքրի՜կ,-քիթը հետ քաշելով ասաց Լիլին ու պարկելով քրոջ կողքին, ձեռքը նրա ուսերից գցեց։
-Թող պարկի, ու վերականգնի ուժերը։ Գերհոգնած վիճակում է,-Արի՛ սիրելիս,-կնոջը դիմեց հոգատար ամուսինը,-Արի գնանք, թող քնի։
Ծնողները դուրս եկան սենյակից, իսկ Լիլին Մենելի կողքին պարկած շարունակում էր լսել նրա զառանցանքները։
-Ուիլյա՜մ, Ուիլյա՜մ,-ժպիտով ասում էր նա,-Կներես ինձ, մնա՜, մի՛ գնա Ուիլ, մնա...
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Hành động> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜