Մաս 18

96 12 6
                                    

Երկուսի մոտ էլ նույն անկարողությունն էր։ Ի վերջո ուժ գտնելով, զանգել էին ուզում, բայց երկուսի զանգերն էլ անպատասխան էին։ Մարթան ու Արենը ուղղակի չէին պատասխանում նրանց։ Այնքան խորն էին վիրավորել, որ այդքանից հետո երկուսի մոտ էլ անդառնալի վնասվածքներ էին մնացել։
Դե օրինակ Մարթան ցավը մի քանի բաժակ խմիչքի մեջ էր մեղմում, իսկ Արենը՝ մի քանի շշի։

*Արենի անունից*

"Գրողը տանի այս ինչ հիմար իրավիճակ է։ Նա անտեսեց ինձ, նա նվաստացրեց ինձ։ Գոնե Ուիլյամը չլիներ, գոնե նա՛ չլիներ։ Այս ի՞նչ դժոխք է։ Աշխարհի ամենազզվելի պատահականությունը"։

***

Օրերն անցնում էին շատ արագ, ու ոչ ոք չէր հասցնում հանգստանալ։ Անցավ գրողի տարած հինգշաբթին, հետո ուրբաթը, հետո շաբաթը, ափսոս, բայց կիրակին էլ արագ անցավ։ Դե չկան կիրակիներ, որ արագ չանցնեն։ Գրողը թող դրանց էլ տանի։

Ամենասարսափելի փորձությունը, դա, երբ զգում ես, որ քիչ քիչ խելագարվում ես, բայց ստիպված ես առավոտ վաղ վեր կենալ ու աշխատանքի գնալ։ Հոգնած ու ուռած կոպերի տակից ոչինչ չասող կարմրած աչքերը միայն քնել էին ուզում, բայց դասախոսներին պարզապես չի՛ թույլատրվում ուշանալ, որովհետև ուսանողի ուշանալը արագ կանցնի, իսկ դասախոսի ուշանալը՝ ուսանողները երբե՛ք չեն ներում։ Չնայած ուսանողները Մենելին այնքան էին սիրում, որ եթե նա խնդրեր մի ամբողջ օր բացակայել, բայց այնպես, որ դեկանատում չիմանան, ապա ուսանողները մի ամբողջ օր կխաբեին բոլորին, ու կթաքցնեին դասախոսի բացակայության փաստը։

Քայլերը դեպի համալսարան հասան։ Մենելն ամեն հայացքից կաշկանդվում էր։ Տպավորություն էր, թե բոլորն իրեն են նայում ու քննարկում, բամբասում ստախոս կամ դավաճան լինելու համար։ Կամ էլ տեղից դուրս եկած աչքերն էին տարօրինակ։ Եթե Հարրի Փոթերի կախարդական փայտիկն էստեղ լիներ, Մենելն անպայման կխնդրեր դրա տիրոջը, որ շտապ անհետացնի իրեն այս աշխարհի երեսից։
Առաջին ժամը Արենենց լսարանում չէր, բայց անցնելով դրա կողքով, Մենելը ցանկացավ տեսնել արդյո՞ք չի եկել։ Չկար։ Աղջիկը քայլեց դեպի այն լսարան, որտեղ երկու ժամ դասի էր։ Չկարողացավ կենտրոնանալ անհանգիստ մտքերի պատճառով։ Իրեն մեղավոր էր զգում այդ տղայի առաջ։ Հույս ուներ, որ թեկուզ ուշացած կգա, ու կկարողանան խոսել։

***

Ուիլյամը աշխատասենյակում նստած պտտվում էր աթոռի վրա։ Եթե կողքից որևէ մեկը տեսներ, կմտածեր, թե նա աշխարհի ամենավատ տնօրենն է, ով աշխատանքի սկսած ժամից, ուղղակի հարմար հենվել է այդ կաշվե աթոռին ու քնում է։ Բայց նա չէր քնում, նա միայն մտածում էր իր չստացված սիրո ու կորցրած երջանկության մասին։
Իսկ կորցրած երջանկությունը հիմա Մարթան էր, ում ուղղակի կողքին պահել ու սիրել էր պետք։ Որովհետև այդ աղջիկն էլ մարդ է, սիրտ ունի, ու երկրորդ անգամ խաբվելուն մեղմ ասած չի դիմանա։ Ուիլյամը չէր ուզում դառնալ հարազատ քրոջ բառերի այն սրիկան, ով օգտագործում է Մարթային։ Հաստա՛տ էր որոշել, պիտի հետ բերի նրան։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant