Երբ ինչ-որ բան կյանքումդ երկրորդ անգամն է, իսկ առաջին անգամ լավ ավարտ չի ունեցել՝ վախենում ես։ Գուցե ավելի շատ ես վախենում, քան առաջին անգամ։ Վախենում ես, որ նորից նույն կոտրած տաշտակի առաջ կկանգնես, ու ոչ ոք քեզ չի օգնի նորոգել այդ տաշտակը։ Երբեմն ուղղակի պիտի թողնես, որ կյանքն անի այն ինչ ուզում է, եթե անգամ դա սխալ է։
***
Մենելը լարված էր։ Չգիտեր ինչպես կանցնի օրը։ Արենը պիտի իրենց տուն գար, ու աղջկա սիրտը վախից դողում էր։ Ուիլյամն էլ եկավ, ամեն ինչ հիանալի էր, բայց այսօր ոչինչ չի մնացել այն ժամանակվա հիանալիից։ Ու հիմա նորից նույն բանի միջով պիտի անցնի՝ Արենը պիտի գա։ Ուիլյամի եղբայրը, իր ուսանողը, իր լավ ընկերը, գուցե ապագա կյանքի ընկերը։ Չգիտեմ, իսկ Մենելն ավելի քան չգիտեր։ Ու միայն մի բան էր մտածում, հաստատ կհավանեն տղային, ամեն ինչ անկասկած հիանալի կանցնի, բայց ի՞նչ է լինելու հետո։
***
Դռան զանգից վայրկյաններ անց՝ մայրը բացեց դուռը։ Մենելն ու Արենը միասին ներս մտան։ Պարզ երևում էր՝ տղան լարված է։
-Բարև՜,-ժպիտով ասաց աղջկա մայրը։
-Բարև Ձեզ,-ասաց Արենն ու սեղմեց կնոջ ձեռքը։
-Է՜յ, բարև՜,-հյուրասենյակից դեպի նախասրահ գալով ասաց աղջկա հայրը,-Շատ ուրախ ենք քեզ հյուրընկալել, տղա՛ս։
-Անչափ շնորհակալ եմ։
-Դե առաջ անցիր։
Ծանոթուցյունից հետո հյուրասենյակ գնացին։ Առաջին հայացքից լավ տղա էր երևում տանեցիների աչքին՝ համակրելի արտաքինով ու համեստ։
Մենելը Արենին հոր հետ մենակ թողնելուց հետո խոհանոց գնաց, որ մոր հետ սուրճի սեղան գցեն։
-Մենե՞լ։
-Հա՞ մամ ջան։
-Լավ տղա է։
-Ասում էի չէ՞։ Իրականում շատ էի վախենում սկզբում, բայց հետո հանգստացա, որովհետև գիտեի՝ կհավանեք։
-Հիմա ի՞նչ, ուղղակի ընկերնե՞ր։
-Հա մամ, դեռ միայն դա։ Հետո չգիտեմ ինչ կլինի։
-Կապրենք կտեսնենք աղջիկս։***
Հյուրասենյակում։
-Դե ասա տեսնեմ ինչպե՞ս ես քեզ զգում, երբ մոտ ընկերդ դասախոսդ է,-ծիծաղելով ասաց հայրը։
-Իրականում մի քիչ տարօրինակ է։ Դե սկբում էր էդպես, հետո քիչ քիչ հարմարվեցի, ավելի ճիշտ փորձո՛ւմ եմ հարմարվել։
-Շատ լավ է, որ որոշեցիր գալ։
-Մենելն ասաց, որ ուզում է անպայման տեսնեք այն մարդուն, ում հետ նա շբվում է։
-Այո, ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, երբ ճանաչում եմ նրա ընկերներին, որովհետև դա հազվադեպ հանդիպող երևույթ է։ Դու երկրորդ մարդն ես, ով մեր տուն է մտնում որպես նրա մոտիկ։
-Գիտեմ։ Հույս ունեմ չեմ հիասթափեցնի։
-Ես էլ որդիս։ Հետո, ես իմ աղջկան լավ գիտեմ, նա երբեք վատ մարդկանց հետ չի շբվի, ու առավել ևս տուն չի բերի։ Եթե քեզ մեր տուն է բերել, ուրեմն իսկապես վստահում է, ու վստահ է սեփական որոշումների մեջ։ Ես նրան շատ եմ վստահում։ Ամեն իրավիճակում կարողանում է ինքնուրույն ու ճիշտ որոշումներ կայացնել։
-Այո նկատել եմ։ Ու շատ արագ է կողմնորոշվում։ Երբեմն դասերի ժամանակ էնպիսի դիպուկ օրինակներ է հորինում մի վայրկյանի ընթացքում, որ ապշել կարելի է։
-Դե հա էդպիսինն է իմ աղջիկը։ Ամբողջ կյանքումս ինձ երանի եմ տվել, որ նա ի՛մ աղջիկն է։
-Հասկանում եմ։ Ցանկացած մարդ էլ իրեն երանի կտա նման աղջիկ ունենալու համար։
-Իսկ ես երկուսն ունեմ։
-Մենելը շատ է պատմել Լիլիի մասին, բայց դեռ չեմ տեսել։
-Ուր որա է տուն կհասնի, էնպես որ շուտով կտեսնես։ Դասերից հետո մնում է գրադարանում ու պարապում։
-Փաստորեն երկուսն էլ գիտունիկներ են։
-Լիլին փոքր ժամանակ չէր սիրում սովորել, իսկ հիմա շատ լավ է սովորում։ Իսկ Մենելը միշտ էլ գերազանց է եղել։
-Ու շարունակում է լինել։
-Այո տղաս։
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Action> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜