Մաս 3

109 16 15
                                    

Օրեր Անց...

Մենելը դուրս եկավ համալսարանից ու քայլեց դեպի փողոց, որ տաքսի կանգնեցնի։
-Որտե՞ղ եք ապրում, մադամ,-հարցրեց քայլելու ընթացքում Մենելի կողքին հայտնված տղան։
Աղջիկը ոչ մի վայրկյան գլուխը չշրջեց տղայի կողմ, այլ քայլում էր առաջվա պես, ասես կողքին ոչ ոք չկար։
-Իսկապե՞ս հետաքրքիր է։
-Դե այո։
-Իսկ ինչո՞ւ է հետարքիր, եթե դա քեզ չի վերաբերվում։
-Դե ես հետաքրքրասեր եմ։ Ու մարդն ինքն իրենով է հետաքրքրասեր։ Այն ինչ չի՛ վերաբերվում, հետաքրքրում է։
-Եվ շատ իզուր։
-Ընկեր ունե՞ս։
-Էյ տղա, դու գիտակցո՞ւմ ես, թե ում հետ ես խոսում։ Ես քո դասախոսն եմ։
-Մենք համալսարանից դուրս ենք։ Ու համալսարանից դուրս դո՛ւ ուղղակի աղջիկ ես։
Մենելը կանգ առավ ու ատամներն ամուր իրար սեղմեց խորը շունչ քաշելով։ Նա ուզում էր պայուսակը կողքին կանգնածի գլխին հարվածել, ով իրեն դրսևորել չգիտի։
-Դո՞ւ, ես քեզ թույլ չե՛մ տվել ինձ հետ դու-ով խոսել։
-Մե՞ծ բան է։
-Իհարկե։ Դա էթիկա է։
-Էթիկան թող մնա համալսարանում։ Իսկ համալսարանից դուրս ես տղա եմ, ով ուզում է քեզ տուն ճանապարհել, իսկ դո՛ւ՝ գեղեցիկ աղջիկ։
-Սա չափն անց է։ Գնա՛ էստեղից, այլապես այլևս կարգելեմ քեզ ներկա լինել իմ դասերին։
-Իսկ ի՞նչ պատճառով,-Մենելն էլ չէր դիմանում։ Նա չէր գտնում պատասխաններ, որոնք այս ինքնավստահ ապուշին իր տեղը ցույց կտային,-Ի՞նչ է, պիտի ասես, որ ուսանողդ սիրահետո՞ւմ է քեզ,-ասաց ու սկսեց քրքջալ։
-Չքվի՛ր աչքիցս։
-Օ՜ հո։ Բարկացա՞ք մադամ։
-Քեզ ասել եմ ինձ էլ այդպես չդիմե՛ս։ Անդաստիարա՛կ։
-Ե՞ս եմ անդաստիարակ։ Ես այնքան դաստիարակված եմ, որ ուզում եմ դասախոսիս տուն ճանապարհել, բայց նա մերժում է ինձ պես գեղեցիկ տղային։
-Իսկ գեղեցիկ լինելը որքանո՞վ է կապված դաստիարակության հետ։
-Դե միայն նրանով, որ ե՛ս, երկուսը մեկում եմ։
-Երե՛քը մեկում։
-Ինչո՞ւ։
-Դու կատարյալ ապուշ ես։
Տղան ձայնը կտրեց։ Ասես լեզուն կտրեցին հենց նոր։ Նա շատ բառեր ուներ, որենք կարող էր շպրտել աղջկա երեսին, որպես պատասխան, բայց լինում են չէ՞ պահեր, որ մարդ սառում է մի կետի ու չի կարողանում շարժել բբերը։ Հիմա նույնը նրա մոտ էր, ու ուղեղում բառերը սառցակալել էին, բառերի հետ մեկտեղ՝ ուղեղն էլ։ Մինչ նա ուշքի կգար, Մենելը նստեց տաքսին ու հեռացավ։

*Արենի անունից*

"Դեռ կտեսնենք։ Դու խնդրելու ես, որ նայեմ քեզ վրա։ Բայց շա՜տ լավն ես է, շա՜տ,-իրենից գոհ ժպտաց, ու քայլեց այն ճանապարհով, որով եկել էր"։

***

Մեքենայի մեջ Մենելն անկարողությունից դողում էր։ Ո՜նց կապտակել այդ ապուշին։

*Մենելի անունից*

"Այդ հիմարն իրեն դրել է ֆիլմի տղայի տեղն ու կարծում է, թե աշխարհն իր շուրջն է պտտվում։ Ի՜նչ անուղեղն է բայց։ Ոնց պայուսակս գլխին կտայի։ Եթե ընկնի ոտքը կոտրի, տե՛ղն է։ Գոնե մի որոշ ժամանակ դասի չի գա։ Էս ինչ վատն եմ ես։ Հա բայց ի՞նչ անեմ, ազդում է վրաս",-մտքերում իր հետ անվերջանալի կռիվները կշարունակվեին, եթե մեքենան տան առաջ չկանգներ։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant