Մաս 24

96 17 8
                                    

Ասում են, որ երազանքները միշտ չէ, որ իրականանում են, բայց շանսեր կան, որ հավատի շնորհիվ, անգամ թռչել կարող ես։
Երազանքներ կան, որ պիտի ուղղակի երազես, բայց պատրաստ կամ վստահ լինես դրա չիրականացման հարցում։
Երազանքներ էլ կան, որ կյանքի համար են...
Ապրելու համար են...
Երազելու համար են...
Պիտի դրանց մասին երազես, որ չդադարես երազել, չդադարես հավատալ, չսկսես կասկածել, որ սեփական երազանքներդ մի օր իրական կդառնան։

Չդադարես սիրել երազելու արվեստը...

Որ գիշերները հանգիստ չքնես։ Մի՞ թե հետաքրքիր է պարկելն ու միանգամից մուշ մուշ քնելը։
Չէ՜, պիտի երազելով աշխարհի մյուս ծայր հասնես, երկու շենք այն կողմ ապրող մեկի ննջասենյակ, հարևան երկրում ապրող ընկերուհուդ տուն, տատիկենց գյուղի տուն։ Քեզ մեծ բեմերին տեսնես։ Քեզ հարսանեկան զգեստով տեսնես, կամ հարսնացուիդ սպասելիս։
Պիտի երազես, որ միշտ երազելու բան լինի, թե չէ հանգիստ կարող ես թոշակի անցնել։
Չնայած...
Գուցե այդժամ երազելու ավելի շատ բան լինի..
Ու գուցե երազես գոնե ավել մի տարվա մասին...
Երևի բոլոր տարիքներում էլ երազանքներ լինում են,
Երևի բոլոր տարիքներում էլ երազանքներ մեռնում են...
Բայց կա՛ն։
Գուցե մեր երազանքները մեռնում են մեզնից յուրաքանչյուրի հետ, բայց մինչև վերջին վայրկյանը՝ կա՛ն։

Նպատակներ իհարկե ունեցիր քո առաջ, բայց նաև ունեցիր երազանքներ, որ չկտրվես հեքիաթից...
Քո սեփակա՛ն հեքիաթից...
Քո սեփական աշխարհից...
Քո սեփական՝ քեզնից...

Մի խոսքով, երազի՛ր...

***

Լիլիի կյանքում հիմա էնպիսի իրադարձություն էր տեղի ունենում, որ միշտ հավատացել էր, վստահ լինելով, որ չի իրականանա, բայց երազել էր, ու պիտի ապրեր այդ երազանքը հե՛նց այսօր։

Նա տասնութ տարեկան է։ Զգում է, ինչ-որ բան է փոխվել կյանքում, բայց բացատրելը, թե ինչ, անհնար կլինի։
Նա մեծացել էր։ Իհարկե մի օրում վայրկյանական փոփոխություն չես զգա, դրանք տարին տարվա վրա են լինում, բայց հոգին իրեն ավելի հասուն էր զգում։ Աղջկա ճոխ տեսքն էլ ավելի շքեղ էր դարձնում նրա այդ հասունությունը։

Լիլին կանգնած հայելու առաջ նայում էր երկար զգեստի տակից երևացող կոշիկներին, ու մտածում.

*Լիլիի անունից*

"Ես կկորցնեմ կոշիկս, ու արքայազնը կգտնի այն",-ծիծաղեց,-"Է՜խ Լիլի, նույն հիմարիկն ես մնացել։ Հեքիաթների աշխարհից վերադարձիր իրականություն, ու դադարիր հավատալ, որ քո դդումը կառք կդառնա։ Եթե սեփական գլուխդ է դդում, ապա կառքի մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ Իսկ արքայազնդ դժվար թե սպիտակ ձիով լինի։ Մաքսիմում լինի սպիտակ կեդերով, ու ծաղկավոր վերնաշապիկով։ Իսկ դու կոշիկդ աստիճանին թողնելու փոխարեն, գլխի՛ն կտաս։ Շատ դաժան ես ինքդ քեզ հետ, բայց դե արդեն սովոր ես քեզ։ Ինչ կաս, դա՛ ես։ Էլ փոխվողը չե՜ս",-լռեց սեփական ուղեղում, հետո նորից մտածեց,-"Ամեն ինչ մի կողմ, գոնե տասներկուսից հետո հօդս չցնդի։ Թող իմ հեքիաթը տասներկուսից հետո սկսվի, խնդրո՜ւմ եմ",-նորից մտածեց,-"Ո՞ւմ ես խնդրում, բարի փերո՞ւն",-ծիծաղեց,-"Ապո՛ւշ"։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant