-Ի՞նչ կա Արենից Մենել։
-Ոչ մի բան։ Սովորական։ Երբեմն տեսնվում ենք, մեկ մեկ հեռախոսով ենք խոսում։ Ուզում եմ հայրիկին ասել, որ շբվում ենք։ Այն օրն ինձ հարցեր չտվեցին, երբ էստեղ էնպես էի գոռում, որ քիչ էր մնում հանգուցյալ աշխարհի մեռելները վերակենդանանային, բայց գիտեմ, որ վախեցած էին։ Բնական է։ Ու ուզում եմ ասել, որ կյանքումս որևէ մեկը կա, որպեսզի չվախենան ինձ համար, ուզում եմ իմանան, որ լավ եմ, որ կյանքս դեպի լավն է գնում։
-Դեռ գլխումդ խառնաշփո՞թ է։
-Եթե Ուիլյամին նկատի ունես, ապա դա չանցնող երևույթ է։
-Մինչև հիմա կարծում ես, որ ոչինչ առաջվանը չի՞ լինի։
-Դե եթե հաշվի առնենք, որ նա ընկերուհի ունի, իսկ ես արդեն շբվում եմ որևիցե մեկի հետ, հետևաբար ոչինչ էլ առաջվանը չի լինի։
-Մեն բայց ի՞նչ ես անելու, եթե արդեն Արենի հետ լրջացնեք ձեր հարաբերությունները, ու նա քո առաջ դուրս գա։
-Երկրաշարժ կլինի։ Լո՛ւրջ Լիլ, ես չգիտեմ ինչ կկատարվի այդ պահին, ով ինչ կասի, ով ինչ կմտածի, ինչ կանի, բայց երկրաշարժ կլինի, ու շենքերը մեր գլխին կփլվեն։
-Ես արդեն չգիտեմ ավելի լավ է նրան տեսնե՞լը, թե՞ ուղիղ հակառակը։
-Դա ո՛չ ես գիտեմ, ո՛չ դու, ո՛չ էլ ոչ ոք, երևի միայն Աստված։ Երանի ապագան տեսնել կարողանայի, ու իմանայի, թե ինչ է գալու գլխիս։
-Լավ կլինի քույրի՜կ,-ոգևորեց Լիլին ու թռավ տեղից,-Ես գնացի՜, ընկերուհիներս ինձ են սպասում։
-Լավ սիրելիս, քեզ լավ նայիր։
Գրկեցին իրար ու Լիլին դուրս եկավ տանից։Տարիներ առաջ Մենելն ավելի սառն էր, քան հիմա։ Չորս տարի օտարության մեջ ապրելով, տանից ու տանեցիներից հեռու գտնվելով, նա գնահատեց այն մարդկանց, ովքեր իր կողքին էին։ Ու եթե այն ժամանակ բարկանում էր Լիլիի վրա, երբ գրկում էր իրեն, ապա հիմա նա ինքն էլ զգում էր այդ գրկախառնությունների կարիքը։ Լիլին էլ էր մեծացել ու հասունացել։ Առաջ Լիլին Մենելին գրկում էր այն ժամանակ, երբ մի բան կար մտքին, դե օրինակ ուզում էր, որ քույրն իր փոխարեն տնայիններն անի, բայց հիմա մեծացել է, խելքը գլուխն է եկել, ու մեծ մարդու նման քրոջը ճիշտ խորհուրդներ է տալիս։ Մենելն ամեն օր փառք է տալիս Աստծուն, որ նման քույր ունի։
***
Երեք շաբաթ առաջ...
Ուիլյամը զայրացած տուն մտավ։
-Ի՞նչ ես արել Կամելիա։ Որտե՞ղ է մատանին։
-Ես այն գրողի ծոցն եմ ուղարկել, դու չպիտի՛ ամուսնանաս նրա հետ, դու նրան չե՛ս սիրում։ Իսկ նա աղջի՛կ է Ուիլ, մի՛ կոտրիր խեղճի սիրտը։
-Դու հասկանո՞ւմ ես, որ ես կարող էի ամուսնության առաջարկ անել, ու արդեն նրան դիտարկել, որպես իմ հարսնացու, ու այդ ժամանակ Մենելին մոռանալն ավելի հեշտ կլիներ։
-Չե՛մ ուզում հավատալ, որ սա իմ եղբայրն է։ Ի՞նչ է նշանակում ես նրան ամուսնության առաջարկություն կանեի, ու Մենելին ավելի հեշտ կմոռանայի։ Ուիլյամ գժվե՞լ ես։ Որտե՞ղ է ուղեղդ։ Հետո էլ ինձ ես Մատնաչափիկ ասում, գլխումդ մի կոպեկի խելք չի՛ մնացել։
-Ինչպե՞ս ես խոսում ինձ հետ։
-Իսկ ի՞նչ ասեմ։ Հերիք չէ քո կյանքն ես փչացնում, դեռ մի բան էլ այդ աղջկան ես խաղացնում մատներիդ վրա։
-Լռի՛ր, դու լրի՛վ հիմար ես։ Ես նրան չե՛մ խաղացնում մատներիս վրա, ես հիմար չե՛մ, որ նրան որպես խաղալիք օգտագործեմ։
-Իսկ ի՞նչ անուն կտաս քո այս պահվածքին։
-Փորձել երջանիկ լինել,-իրար վրա մի լավ գոռալուց հետո, հանգիստ ասաց Ուիլյամը,-Ես ուղղակի փորձում եմ երջանիկ լինել Կամի, ես ուզում եմ սիրել նրան։
-Ախ Ուիլ,-աղջիկը ձեռքերով փակեց աչքերն ու սրբեց արցունքները։ Ես այլևս անկարող եմ։ Չե՛մ ուզում քեզ կործանվելիս տեսնել, իսկ դու հիմա կործանվում ես։ Ինչ էլ որոշես՝ երկար մտածիր Ուիլ։ Այս անգամ ես գողացա մատանին, ու քեզ փրկեցի, մյուս անգամ ես կարող եմ վրիպել, իսկ իմ վրիպելուց հետո, դու քո կյանքը կվրիպես։ Երկար մտածիր...
Աղջիկը դուրս եկավ սենյակից, իսկ Ուիլյամը նստեց անկողնու ծայրին, ու գլուխը ձեռքերի մեջ առավ։
Հետո վեր կացավ, տանից դուրս եկավ, ու իրեն նետելով մոտակա ակումբը՝ սկսեց հարբել։ Հարբել ու գոռալ միայն նրա անունը։ Մենել...

VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Acción> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜