Շենքից դուրս գալուց հետո Մենելը սկսեց վազել։ Չգիտեր ուր է վազում, բայց վազում էր։ Երբեմն աչքերի առաջ կորում էին պատկերները, որովհետև արցունքները խանգարում էին։
Նա վազում էր...
Մի քիչ էլ էր վազում...
Էլի էր վազում...
Վազում էր մինչև մեռներ հոգնածությունից...
Վազում էր, որ հոգներ ու չզգար ներսում մեռնող Մենելին...
Հօդս ցնդեցին բոլոր հույսերը, բոլոր երազանքները։ Հօդս ցնդեց հենց ի՛նքը, ինքն ու իր ապրած ու չապրած կյանքը։ Այնքան վազեց, մինչև ծնկները ցավից թուլացան, ու գետնին ծնկեց։ Չկարողանալով ուղիղ մնալ՝ ձեռքերով հենվեց հատակին։ Նա գոռում ու լաց էր լինում։ Ցավը ֆիզիկական չէր, ցավը ներսից էր։ Անտանելի էր։*Մենելի անունից*
"Իմ խեղճ Ուի՜լ,-գոռում էր նա,-Էս ո՜նց եմ ես քեզ ցավեցրել։ Ես միշտ եմ զգացել այս ցավը, բայց մեկ այլ բան է, երբ կարծում ես, թե միևնույն ես նրա համար, անցե՛լ ես նրանից, ու հիմա ես զգում եմ այն, ինչ դու ես զգացել, ու սա մահու չափ ցավոտ է"։
***
Ուիլյամը նստել էր աթոռին ու ապուշի պես շուրջ բոլորն էր նայում։ Դանդաղ էր շնչում, դժվարությամբ։ Ցավ զգաց սրտի հատվածում։ Ձեռքը տարավ սրտին ու ամուր սեղմեց։ Չէր կարողանում շնչել։ Ամեն թթվածնի չափաբաժինն ավելի էր սաստկացնում ցավը։ Չէր կարողանում նույնիսկ քարտուղարուհուն ձայն տալ։ Ձեռքը մի կերպ հեռախոսին մեկնեց, ու զանգ ուղարկեց։ Աղջիկը վերցրեց, ու պատասխան չստանալով՝ հեռախոսը նորից իր տեղը դրեց, բայց վեր կացավ ու գնաց տնօրենի սենյակ։ Սենյակում հայտնաբերեց կապտած շուրթերով ու սպիտակած դեմքով տնօրենին, ով սիրտը բռնած ցնցվում էր։ Աղջիկն այնպես վախեցավ, որ սկզբի մի քանի վայրկյանը արձանացել էր, հետո ուշքի գալով սենյակ վազեց ու ջուր բերեց, սրտի հաբերի հետ։ Ուիլյամն արագ խմեց դրանք, բայց ձեռքերն այնպես էր դողում, որ չկարողացավ պահել բաժակը, ու քարտուղարուհին ստիպված ի՛նքը բռնեց։
-Շտապ օգնություն կանչե՞մ,-վախեցած ասաց աղջիկը։ Տղան գլուխը տարուբերեց,-Իսկ ի՞նչ անեմ, ես վախենում եմ, իսկ եթե ինչ-որ բա՞ն լինի։
-Լավ եմ։ Արդեն լավ եմ։ Մի փոքր էլ ջուր տուր խնդրում եմ։ Աղջիկն էլի ջուր տվեց, ու մի քանի կաթիլ տղայի դեմքին լցրեց, որպեսզի գիտակցությունը տեղում մնա։***
Մենելը տուն հասավ։ Առաջին բանը որ արեց, դա լոգարան վազելն էր։ Հագուստն արագ լվացքի մեքենայում տեղավորելուց հետո, սառը ցնցուղի տակ մտավ։ Սկսեց խենթի պես ծիծաղել,հետո լաց լինել։ Ոչ ոք գլուխ չէր հանի, թե ինչ է կատարվում նրա հետ։ Հանկարծակի ջուրն անջատեց, սրբիչը փաթաթեց մարմնին, լոգարանից դուրս թռավ ու սենյակ վազեց։ Նստեց սենյակի բազմոցին, տետրն ու գրիչը ձեռքն առավ ու սկսեց գրել։
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Action> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜