Մաս 17

111 16 59
                                    

Մի ժամից ավելի էր, Մենելը դեռ պարկած էր հատակին, իսկ Լիլին նստած էր կողքին, ծնկները ձեռքերի մեջ փաթաթած։ Նա տխուր նայում էր հատակին քնած քրոջն ու սիրտը մղկտում էր։ Վեր կացավ տեղից, ձայն տվեց հորը։ Հայրը սենյակ մտնելով՝ ապշեց։ Մոտեցավ, գրկեց գետնին պարկած փոքրիկ աղջկան, պարկեցրեց անկողնուն, ու համբուրեց ճակատը։ Հետո գրկեց Լիլիի ուսերից, ու երկուսով մի քանի վայրկյան տխուր նայում էին խորը քնի մեջ ընկղմված Մենելին։ Լիլին հոր դուրս գալուց հետո, հանեց քրոջ շորերն ու գիշերազգեստ հագցրեց։ Նստեց կողքին, մի լավ լաց եղավ քրոջ համար։

*Լիլիի անունից*

"Իմ Մենել, ինչքա՜ն սիրուն ես։ Ո՜նց եմ քեզ սիրում"։

Նրան գրկած էլ քնեց։ Քնեց առանց ծածկոցի, հագուստով։ Առաջնայինը Մենելն էր, նա պիտի չմրսեր։

***

Ուիլյամը մինչև լուսաբաց արթուն էր։ Չկարողացավ աչք փակել, չկարողացավ շարժվել անկողնում, չկարողացավ անգամ մտածել։ Ուղեղում դատարկություն էր։ Ուղեղը նման էր հիշողության կրիչի՝ առանց պարունակության։ Նա մեջքի վրա պարկած կուլ էր տալիս կոկորդում կուտակվող աղի արցունքը։ Բարձն ամբողջությամբ թաց էր, բայց Ուիլյամը ոչինչ չէր զգում։ Նա դիակի էր նման։ Նա հաշմանդամ էր և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։
Արևածագի հետ փակեց աչքերը։ Աշխարհը զարթնեց, իսկ նա քնեց ծանր գիշերից հետո։ Հաճախակի խանգարվող քունը թույլ չտվեց հանգստանալ, ու երկար չտևեց։
Մենելը գրեթե տաս ժամ քնել էր։ Բայց երազներում միայն նրա ձայնն էր, նրա անունը, նրա դեմքը։
Ժամը տասին միասին բացեցին աչքերը։ Ասես երկուսին էլ նույն զարթուցիչը արթնացներ։ Իրարից անկախ, բայց իրար զգալով զարթնեցին ու երկուսն էլ մի քանի րոպե քարացած պարկած էին իրենց անկողիններում։ Իրար հետ հավասար վեր կացան, երկուսն էլ հայելու մոտ գնացին։ Կանգնած նայում էին սեփական դիակներին, ու նոխկում սեփական պատկերներից։
Ուիլյամը ձեռքերով հենվել էր պահարանին, իսկ Մենելը հայելուն շատ մոտ էր գնացել, ու աչքերի մեջ էր նայում։ Ինչպես միշտ, սովորության համաձայն։ Դրանք տխուր էին։ Դրանք երբե՛ք այսքան տարօրինակ չէին եղել։ Նա չէ՛ր հավատում, որ դրանք իր աչքերն են։
Նրանք շարժվում էին այնքան միանման, որ կարելի էր ասել, թե նույն մարդն էր գործողությունների տերը։ Միասին ձեռքերը դեպի մազերը տարան, երկուսն էլ խառնեցին դրանք, որ գլխացավը մեղմանա։ Մենելը ժպտաց՝ հիշելով Ուիլյամին, ով միշտ խառնում էր մազերը։ Հետո աչքերն էլի լցվեցին, ու նա հայելուն շատ մոտ գնաց։ Նորից նայեց բիբերին։ Արցունքները թույլ չտվեցին ուսումնասիրել աչքերը։

Լիլին սենյակ մտավ։
-Բարի լույս։
-Բարև Լիլ,-հայելուց հետ քաշվեց ու սրբեց արցունքները։
-Ինչպե՞ս ես,-իհարկե նկատեց քրոջ արցունքները, բայց ոչինչ չասաց։
-Լավ, դո՞ւ։
-Լավ եմ։ Ո՞նց քնեցիր։
-Շատ հանգիստ եմ քնել,-վարանում էր ասել, թե՞ ոչ, բայց ի վերջո խոսեց,-Շնորհակալ եմ, որ երեկ ծածկեցիր, հետո էլ օգնել ես, որ պարկեմ անկողնում։
-Հայրիկն է գրկել ու պարկեցրել քեզ։
-Ահավոր է, որ ինձ այդ վիճակում տեսել է։
-Ինչ վերաբերվում է վիճակին, ի՞նչ էր եղել երեկ։
-Հիշո՞ւմ ես երկրաշարժի մասին։
-Տեսե՞լ ես նրան,-Մենելը գլուխը վերև ներքև շարժելով՝ այո ասաց։ Ժպտաց, բայց ժպիտի վրայից գլորվեցին արցունքները,-Սիրելի՜ս,-հոգատարությամբ ասաց Լիլին ու մոտենալով քրոջը, քնքշորեն գրկեց։
Մենելն էլ ոչինչ չասաց, ուղղակի քրոջը գրկած լաց էր լինում, ու փորձում փարատել վերքերը նրա գրկում։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant