-Ես երբե՛ք չեմ ների նրան։
-Չե՞ս ների։ Իսկ ինքդ քեզ կներե՞ս։
-Կամելիա դու ի՞մ քույրն ես, թե՞ նրա։
-Քո՛, ու դրա համար էլ չե՛մ ուզում, որ փչացնես կյանքդ։ Չե՛մ ուզում, որ կյանքդ կապես մեկի հետ, ում չես սիրում։
-Ի՞նչ գիտես, որ չեմ սիրում։
-Դե ասա։ Ասա՛ ինձ, որ սիրում ես նրան։
-Ես քեզ ոչինչ էլ չեմ ասի։
-Տեսնո՞ւմ ես։ Դու նրա հետ ես միայն Մենելին մոռանալու համար։ Դա սրիկայություն է։
-Ես կապացուցեմ, որ սիրում եմ նրան։
-Ու ինչպե՞ս։
Ուիլյամը ձեռքը գրպանը տարավ, ու գրպանից ամուսնական մատանի դուրս բերեց։ Կամելիայի բբերը ճակատ բարձրացան։
-Ի՞նչ ես պատրաստվում անել Ուիլյա՛մ։
-Ամուսնանալ նրա հետ, ու երջանիկ լինել։ Բոլորից հեռու, բոլորից կտրված աշխարհում։ Կամուսնանանք, երեխաներ կունենանք, ու երջանիկ կլինենք։
-Չգիտեմ Ուիլ,-լաց լինելով ասաց Կամելիան։
-Ի՞նչ չգիտես։
-Արդյո՞ք ճիշտ է այն ամենն ինչ ուզում ես անել։
-Ճի՛շտ է։ Եթե ես նստեմ ու սպասեմ, թե երբ եմ տեսնելու նրան, կամ երբ է նետով հրեշտակը նետահարելու ինձ, էդպես էլ տանը կմնամ ողջ կյանքս։
Կամելիան վեր կացավ ու մոտեցավ Ուիլյամին։ Լաց լինելով գրկեց նրան։
-Ուիլ ես երազում եմ քեզ երջանիկ տեսնել, բայց իրակա՛ն, իրակա՛ն Ուիլյամին։
-Կտեսնես սիրելիս, խոստանում եմ։***
Տաքսին կանգ առավ այն վայրում, որտեղ պայմանավորվել էին։ Մենելն իջավ ու քայլեց դեպի նշված կետը։ Հեռվից նկատեց տղային, ու այտերը սկսեցին վառվել։ Սիրտն արագ էր բաբախում, ձեռքերի դողը չէր դադարում, ոտքերն էլ թուլացել էին։ Նա ավելի էր ամաչում, ամեն քայլի հետ։ Արենի ժպիտը հեռվից հեռու աչք էր ծակում։ Աչքերի փայլից էլ հիմա երևի կայծեր դուրս կթռչեին։ Երևում էր՝ երկուսն էլ երջանիկ էին։ Մենելը նուրբ ժպիտով ու նուրբ քայլվածքով մոտեցավ տղային, ով փոքրիկ ծաղկեփունջը ձեռքին նրան էր սպասում։
-Օրիորդ Մենե՜լ, Դուք շա՜տ գեղեցիկ եք։
-Շնորհակալ եմ, բայց խնդրում եմ, դուք-ով մի խոսիր, այլապես ես չեմ կարողանա հանգիստ լինել քեզ հետ։
-Փաստորեն դու քո բերանով ինձ ասացիր, որ քեզ հետ դու-ո՞վ խոսեմ։
-Էդպես է դուրս գալիս։
-Շատ լավ։ Ինձ համար այդպես ավելի հարմար կլինի։
-Ինձ համար էլ, բայց պիտի չմոռանաս, որ համալսարանում ես քո դասախոսն եմ։
-Դու հիմա էլ ես իմ դասախոսը։
-Չէ՛, մի տղա մի անգամ ասաց համալսարանում դասախոսս ես, իսկ համալսարանից դուրս՝ հասարակ աղջիկ, ով ինձ դուր է գալիս։
-Խելացի տղա է երևում,-ձեռքը դնչին տանելով հիացած ասաց նա։
Մենելը ժպտաց, հետո շարունակեց.
-Քայլե՞նք։
-Քայլենք։ Ի՞նչ ես սիրում ուտել։
-Սա մեր առաջին ժամադրությունն է, ու առաջին հարցը, որ քեզ հետաքրքրեց, դա այն է, թե ի՞նչ եմ սիրում,-ծիծաղը զսպել չկարողանալով, ասաց Մենելը։
-Դե եթե հաշվի առնենք, որ ես շատ քաղցած եմ, ու հիմա միասին մի տեղ ենք գնալու համեղ սնվելու, ապա այո, ես ուզում եմ իմանալ, թե ինչ ես սիրում, որպեսզի հասկանամ այն վայրը, որտեղ մեզ համեղ ուտելիք կտան։
-Ուրեմն ասեմ, որ ես ամեն ինչ էլ ուտում եմ, երբեմն նույնիսկ շատակեր եմ։
-Ը՜մ, դա լավ չէ։
-Ինչո՞ւ։
-Դե՜, մտածում եմ իրավաբանի աշխատանքով ո՞նց եմ ծայրը ծայրին հասցնելու։
-Դե լա՜վ, էլ մի փնթփնթա, էնպես չի՛, որ մենք պատրաստվում ենք ամուսնանալ, մենք դեռ նոր ենք սկսում ճանաչել իրար։
-Այո, բայց այդ օրն էլ կարող է հեռու չլինել։
-Հասկանում եմ, բայց արի այս թեման փոխենք լա՞վ։
-Խնդիր չկա։
-Շնորհակալ եմ։
-Դե արի հենց այս ռեստորանն էլ մտնենք։ Ես շատ քաղցած եմ, ու հույս ունեմ դու էլ ես քաղցած, ու ինձ մենակ չես թողնի։
-Ես ուտելու հարցում երբե՛ք մենակ չեմ թողնում,-ծիծաղեց աղջիկն ու անցավ առաջ։***
Դրսում քայլող զույգի մատներն իրար խաչվեցին։ Աղջիկը շատ տաք էր, իսկ տղայի մատներն ահավոր սառել էին։ Մաքուր օդը համահունչ էր երեկոյան լույսերի հետ, ու կարելի էր անվերջ շրջել փողոցներով։ Աղջիկը գլուխը հենել էր տղայի ուսին, իսկ տղան անդադար գրպանն էր փորփրում, բայց աննկատ, որ աղջիկը չնկատեր։
Կանգնելով կամրջի վրա երկուսի հայացքն էլ հեռու ընկավ։ Նրանք երկար ժամանակ, լուռ հեռու էին նայում, ասես բառերը վերացել էին աշխարհի երեսից։
-Քեզ մի բան եմ ուզում ասել Մարթա,-հայացքը հեռվից չկտրելով ասաց Ուիլյամը։
-Ի՞նչ է պատահել Ուիլ,-տղային նայելով ասաց Մարթան։
Ուիլյամը շարունակում էր գրպանները փորփրել, տաբատի գրպաններն էլ էին դատարկ։ Բայց որտե՞ղ էր մատանին։ Հաստա՛տ հիշում էր, որ ժակետի գրպանում էր դրել։ Նա ուզում էր Մարթային ամուսնության առաջարկություն անել, բայց մատանին անհետացել էր։*Ուիլյամի անունից*
"Ո՞ւր է կորել այդ գրողի տարած մատանին։ Մի՞ թե կարող է ամեն բան այսքան վատ լինել։ Ես վերջապես տրամադրվել էի նրան ամուսնության առաջարկ անել, բայց մատանին հօդս է ցնդել։ Որտե՞ղ եմ դրել։ Գուցե տա՞նն եմ մոռացել։ Միայն թե ոչ դա, միայն թե ոչ դա Աստված իմ։ Կամելիա՜ն..."։
-Ուիլ ի՞նչ է եղել։ Ի՞նչ ես ուզում ասել։
-Դե՜,-խառնված ասաց Ուիլյամը,-Ուզում էի ասել, որ ընտանիքիս անդամները քեզ շատ են հավանում, ու շատ երջանիկ են քեզ իմ կողքին տեսնել։
-Ես էլ եմ շատ երջանիկ Ուիլյամ,-գիշերվա մեջ անգամ աչքերի փայլը երևաց,-Իսկապես քո ընտանիքում բոլորին շատ եմ սիրում։
-Իմ ընտանիքն էլ քեզ։
-Իսկ դո՞ւ Ուիլյամ,-մի տեսակ նեղված ասաց Մարթան,-Դու երբե՛ք ինձ չես ասել, որ սիրում ես։ Գիտե՞ս, ես չեմ ուզում կորզել այդ բառերը քեզանից, բայց բոլորին էլ հաճելի է դա լսելը։ Դու ամեն կերպ ապացուցում ես այն, որ սիրում ես ինձ, բայց երբեք չես խոսում այդ մասին։
-Իսկ ավելի լավ չէ՞ ապացուցելը, քան ուղղակի խոսքերը։
-Դրանք ուղղակի խոսքեր չե՛ն Ուիլյամ, դրանք յուրաքանչյուրին էլ երջանիկ են դարձնում։
-Մարթա...
-Դեռ չե՞ս զգում, որ սիրում ես։
Ուիլյամը չէր կարողանում ոչինչ ասել, բառերը քարկապվել էին կոկորդում, ու հիմա ամենադժվար արտահայտությունը, որ կար աշխարհի երեսին, դա "Ես սիրում եմ քեզ"-ն էր։ Նա չէր կարողանում դրանք Մարթային ասել, որովհետև որքան որ Մենելին մոռանալն էր անհնար, նույնքան դժվար էլ Մարթային լիարժեք սիրելն էր։-Ես քեզ շատ եմ սիրում Մարթա։
Աղջկա աչքերից կայծեր դուրս թռան, ու արցունքներն աչքերին՝ տղայի վիզն ընկավ։
-Շնորհակալ եմ Ուիլյամ, շնորհակալ եմ։*Ուիլյամի անունից*
"Կամելիան ճիշտ է, ես սրիկա եմ"։
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Acción> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜