Մաս 13

97 15 6
                                    

Մենելի մոտ, գնալով ամեն բան ավելի լավ էր դառնում։ Նա կարծես թե երջանիկ էր։ Նայում էր ծաղկամանում դրված ծաղիկներին, ու սրտի թրթիռով ժպտում։ Կարծես թե ինչ-որ բան է կատարվում։ Ինչ-որ տարօրինակ բան, որը աղջկան երջանիկ է դարձնում, ու կտրում բոլոր մտքերից։ Նա անթարթ ծաղիկներին էր նայում, երբ Լիլին սենյակ մտավ։ Զարմանքից քարացած կանգնել էր դռան մոտ, ու քրոջն էր նայում, ով հիացած ծաղիկներն էր ուսումնասիրում։
-Լա՞վ ես,-կասկածանքով հարցրեց Լիլին։
-Այո, դո՞ւ,-տեղից վեր կենալով ասաց Մենելն ու քայլեց դեպի հայելին։ Սկսեց մազերն ուղղել, չնայած որ ուղղելու ոչինչ էլ չկար։
-Ի՞նչ ծաղիկներ են, ավելի ճիշտ ո՞վ է նվիրել։
-Նստիր պատմեմ։
-Ամենայն ուշադրությամբ լսում եմ, շա՜տ հետաքրքիր է,-գրասեղանի մոտ դրված անիվներով աթոռին նստելով ասաց Լիլին։
-Մի տղա կա, որի հետ վերջերս ենք մտերմացել։ Այսօր ծաղիկներ նվիրեց, իսկ ես դրանք ընդունելով՝ համաձայնեցի շբվել հետը։
-Ո՞վ է։ Ինչպե՞ս եք ծանոթացել։
-Ուսանողս է։ Սկզբում շատ էինք վիճում, հետո հասկացանք իրար։ Նա հետաքրքիր տղա է, գեղեցիկ, սիրուն ժպիտ ունի։
-Օ՜ Աստված իմ, ինձ նայի՜ր,-զարմանքից ծիծաղելով ասաց Լիլին,-Դու սիրահարվե՞լ ես ինչ է։
-Վերջ տո՜ւր,-քրոջ վրա բարկացավ կարմրած Մենելը,-Ի՞նչ ես խոսում։ Ես չե՛մ սիրահարվել։
-Իսկ ի՞նչ է նշանակում այսքան ասածներդ։ Էնպիսի հիացմունքով ես խոսում, ասես աշխարհը նրանով է սկսվում ու ավարտվում։
-Լիլ խնդրում եմ։ Ես իսկապես չեմ սիրահարվել։ Ուղղակի հավանում եմ։
-Դե ամեն ինչ հենց էդտեղից է սկսվում։
-Ուրեմն թող սկսվի, նոր կասեմ սիրահարվել եմ, թե ոչ։
-Մեն, ինչ էլ լինի ես քեզ հետ եմ լսո՞ւմ ես,-Մենելի ձեռքերն իր ձեռքերում առնելուց հետո ասաց Լիլին։
-Գիտեմ սիրելիս, շնորհակալ եմ։
Երկու քույրեր գրկեցին իրար։ Մենելի սիրտն ավելի հանգիստ էր, որ քրոջն ամեն բան պատմեց, իսկ Լիլին միայն մտածում էր...

*Լիլիի անունից*

"Աստվա՛ծ, էնպես արա, թող երջանիկ լինի, ում հետ ուզում է թող լինի, միայն թե երջանիկ։ Իմ խե՜ղճ Ուիլ...Իմ Ուիլ...Ո՜նց ես տանջվելու։ Երանի քեզ մոտ էլ մի բան ստացվի"։

***

Մի քանի օր անց...

-Մի՛ անհանգստացիր։ Սա առաջին անգամը չէ՛, որ հանդիպում ես ծնողներիս հետ։
-Դա կապ չունի, ես այսօր ձեր տուն եմ մտնելու որպես քո ընկերուհի, ո՛չ թե հորդ ընկերոջ աղջիկը։
-Առավել ևս։ Դու մեր տան անդամն ես, ու չպիտի՛ լարվես։
-Ուիլ այնքան երջանիկ եմ,-պսպղացող աչքերով ասաց Մարթան, ու գրկեց Ուիլյամին։
-Ես էլ,-ժպիտով ասաց Ուիլյամն ու աղջկա հետ դեպի տուն քայլեցին,-Մենք եկա՜նք,-ձայն տվեց տղան ու իր հետևից փակեց դուռը։
-Սիրելինե՜րս,-Ուիլյամի մայրը գրկեց նրանց երկուսին,-Ինչքան գեղեցիկ եք միասին նայվում։
-Շնորհակալ եմ տիկին Նատալի։ Սա Ձեզ,-ծաղիկները տիկնոջը պարզելով ասաց Մարթան։
-Անուշի՜կս։ Շատ գեղեցիկ են։ Դե դե, համեցեք ներս անցեք։
Ուիլյամը Մարթային հյուրասենյակ ուղեկցեց։ Նստեցին բազմոցին։
-Սուրճ կխմե՞ք,-հարցրեց առույգ կինը, ով երջանկությունից տեղը չէր գտնում։ Վերջապես տղան հետաքրքրվում է որևէ մեկով, ու այն աստիճան, որ տուն է բերել։
-Ես կխմեմ մամ։
-Ես էլ։ Կգամ կօգնեմ Ձեզ։
-Ոչ ոչ ոչ, դուք նստեք ու խոսեք, իսկ ես հիմա արագ սուրճը կդնեմ ու կգամ ձեզ մոտ։ Կամելիան էլ շուտով կհասնի։ Հայրիկդ էլ է ճանապարհին։
-Հոյակապ է։
Կինը հեռացավ, իսկ Ուիլյամն ու Մարթան մնացին մենակ։ Աղջիկը դեմքով դեպի տղան շրջվեց, ու բռնեց նրա ձեռքերը։
-Շնորհակալ եմ Ուիլ։
-Ինչի՞ համար։
-Որ էստեղ եմ։ Որ ստիպում ես ինձ կարևոր զգալ։
Տղան առանց բառերի աղջկա գլուխն ուսին հենեց։
-Ես էլ քեզ եմ շնորհակալ, որ կյանքի կոչեցիր ինձ...

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant