Մաս 23

102 15 14
                                    

Լիլին դեռ սեղանի մոտ նստած ծնունդի հետ կապված գործերով էր զբաղված։ Մենելը հոր հետ զրույցից հետո սենյակ եկավ։
-Լի՞լ, ի՞նչ ես անում։
-Ծնունդիս հյուրերի ցուցակն էի կազմում, ու գրում էի ինչ պիտի գնենք սեղանին դնելու համար։
-Պարզ է,-Մենելը մոտ գնաց ու սկսեց հեռվից նայել քրոջ գրած-ջնջածին։ Հյուրերի ցուցակն աչքով ընկավ։
-Նրա անունն էլ ես գրե՞լ,-հանգիստ ասաց Մենելը։
-Չհասկացա ոնց ստացվեց,-Լիլին իրեն վատ զգաց։
-Հիշում եմ, որ երազում էիր տասնութ ամյակիդ ներկա լինի։ Ամենակարևոր հյուրդ պիտի լիներ չէ՞։
-Որտեղի՞ց գիտես։
-Երբ խոսում էիք, դռան մոտ կանգնած լսում էի։ Չէի ցանկանում առաջ գալ, որ երազանքներից չշեղվեիք։
-Դե հա պիտի կոշիկս կորցնեի, արքայազնն էլ գտներ,-ծիծաղեց, հետո ժպտաց,-Ափսոս, որ ամեն ինչ էսպես ստացվեց։
-Էնքան ցավալի է նայել ու տեսնելը, որ բոլորի անվան կողքին պլյուսներ ես դրել, իսկ նրա անվան կողքին մինուս։
-Որ էդպես էլ պլյուս չի դառնա,-ուսերը թոթափեց։
-Կդառնա՛։
-Այսի՞նքն։
-Այսինքն կանչիր նրան։
-Չէ՜, ո՞նց կանչեմ Մենել։
-Հենց էդպես։ Դա քո երազանքն է եղել միշտ, արդեն համարյա վեց տարի, ու ես չեմ ուզում, որ երազանքդ չիրականանա։ Մի՛ մտածիր իմ մասին, էնպես է, որ ես էլ մենակ չեմ լինելու։ Նա կարող է ընկերուհու կամ Կամելիայի հետ գալ։ Կամիին էլ կանչիր, հաստատ կգա։ Կուրախանա եթե ասես։ Ես էլ եմ ուզում տեսնել նրան։ Հիանալի կանցնի։
-Մենել լո՞ւրջ ես խոսում,-տեղից ցատկելով ասաց Լիլին,-Կատակ չե՞ս անում։
-Չէ՜ Լիլ, լուրջ եմ ասում։
-Աստվա՜ծ իմ,-Լիլին անճարի պես գլուխը բռնած աջ ու ձախ էր քայլում, հետո ձեռքերը քրոջ ուսերին դրեց,-Մեն շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Չես պատկերացնի, թե ինչ մեծ լավություն ես անում։ Ես շատ երջանիկ եմ,-քրոջն ամուր գիրկն առավ, իսկ Մենելը ժպիտով նրան էր գրկել։
-Սա քո ամենալավ ծնունդն է լինելու սիրելիս։
-Եթե դու կաս՝ հաստատ։
-Թե՞ եթե նա՛ կա,-իրար նայեցին։
-Դե լա՜վ։ Եթե կա՛ք։ Ի վերջո արդեն չորս տարի է առանց ձեզ եմ նշում։ Ու սա չորս տարի անց իմ առաջին ծնունդն է քեզ հետ։
-Մտածում եմ ինչ հիմարն եմ եղել, որ անգամ արձակուրդների ժամանակ չեմ եկել Հայաստան։
-Իսկապես ինչո՞ւ չէիր գալիս։
-Դե ընդհանրապես նրա համար, որ կտրվեմ էստեղի կյանքից, բայց դե չստացվեց։ Եթե իմանայի, որ չի ստացվելու՝ կգայի։
-Վա՜յ Մենել։ Խենթ ես դու։
-Քեզ պես արքայադստրիկ։ Ծննդյանդ հագուստն ու կոշիկները նվեր ինձանից։ Այս երկու օրը կգնանք ինչ ցանկանաս այն էլ կգնենք։
-Ո՜ւխ։ Ապրես։ Քեզ պես քույրիկ աշխարհում չկա։
-Փոքրիկ Մենելը կասեր "Դե էլ մի կեղծավորություն արա",-ծիծաղեցին,-Բայց այս Մենելը ուղղակի քեզ գրկել է ուզում։ Ինձ մոտ արի։
Երկու քույր իրար ամուր գրկեցին։ Ու երկուսն էլ մտածում էին։

*Լիլիի անունից*

"Շնորհակալ եմ Տեր Աստված։ Առաջինը նրա համար, որ Մենելս կողքիս է, որ ժպտում է, որ նոր կյանք է սկսել, հետո էլ նրա համար, որ Ուիլյամը կգա ծնունդիս։ Համենայնդեպս հուսո՛վ եմ, որ կգա։ Կամիին էլ կտեսնեմ։ Այդ խենթին այդքան կապվելուց հետո ո՜նց կորցրի։ Երանի մեր ընկերությունը հետ գա։ Շատ եմ ուզում տեսնել նրան, գրկել, հիմարություններ անել նրա հետ։ Թող ամեն բան լավ լինի Աստվա՛ծ։ Չեմ հավատում, որ երազանքս կիրականանա"։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant