Բարդ է, երբ կյանքիդ ամենասիրուն հատվածը ստիպված ես մոռանալ։ Պիտի մոռանաս, որ ուրիշը հիշի դա, ուրիշը սեփականացնի քո ունեցածը, ու անգամ հիշողություններդ։ Սեփականացնի անցյալդ ու ներկադ էլ իրենով անի։
Նրանց երկուսի ուղեղում էլ նույնն էր, իրենցից կգողանան ու իրենց ոչինչ չի մնա։ Իսկ ո՞վ է մեղավոր։ Իրե՞նք։ Չէ՜, իրենցից ոչ ոք էլ մեղավոր չէ։ Ոչ էլ կյանքն է մեղավոր։ Կյանքն ի՞նչ անի, որոշողն իրենք էին։ Մեղավորներ չկան, ուղղակի այն ինչ եղավ, եղավ իրավիճակից կախված։ Նրանք երկուսն էլ բավականաչափ տառապել են միմիանց կորցնելու պատճառով։ Նրանք ուշքի չէին գալիս, ու երևի ուշքի չգան, մինչև նորից չտեսնեն իրար։
Երկուսն էլ ամեն գիշեր իրար մասին մտքերով էին քնում, կամ էլ արթուն լուսացնում էին։ Ու այդ երեկոներից մեկը չի կորի աչքերիս առաջից։ Այն երեկոն, երբ Ուիլյամը բռունցքով պատն էր ուզում կոտրել, իսկ Մենելը օտարության մեջ, հերթական գերազանց գնահատականները ճակատին՝ բարձը գրկած ողբում էր։*Մենելի անունից*
"Ո՞ւմ են պետք իմ ստացած գերազանցները, եթե ես ոչնչի պետք չեմ, ես անգամ մի ընկեր պահել չկարողացա, ես լավագույն ընկերներ էլ չեմ ունենա, ես մենակ եմ մնալու, ես էլ չե՜մ կարող այսպես։ Խնդրո՜ւմ եմ,-բարձն ամբողջությամբ արցունքոտվել էր, իսկ նա ափերով ամուր փակել էր բերանը, որ գոռոցը հանրակացարանով մեկ չընկնի,-Ես ատում եմ ինձ, որ դու կողքիս չես Ուիլյամ,-գոռում էր նա։
Իսկ Ուիլյամի մատնոսկրերից արյուն էր հոսում, բաժակն էլ արյան մեջ կորած էր։ Ուիլյամն այն փշուր փշուր արեց, իսկ արյան հետքերն այն տպավորությունն էին ստեղծում, ասես փշուրներից արյուն հոսեր։ Ու երանի այդ բաժակին, որ սիրել չգիտի։
*Ուիլյամի անունից*
"Գրողը քեզ տանի Մենել, գրողը քեզ տանի,-պատռվում էր Ուիլյամն ու հերթական բաժակը պատին փշրում,-Գրողը քեզ տանի, որ ուղեղիցս դուրս չես գալիս։ Թող գրողն ինձ էլ տանի, որ էլ չզգամ։ Անիծել ես ինձ, հաստա՛տ անիծել ես..."։
***
*Մեր օրեր*
Լիլին դպրոցից դուրս գալուց հետո դեպի կանգառ էր քայլում։ Մենելի մասին էր մտածում, հետո Ուիլյամի, հետո իր, ծնողների, ապագա մասնագիտության, քննությունների, պատմության դասը հիշեց։ Հիշեց ոնց էր Մենելը ստիպում, որ դաս անի, հիշեց ոնց էր Ուիլյամն իրեն գրկում ու փափուկ խաղալիքի պես պտտում։ Կարոտեց այն տասնմեկ տարեկան փոքրիկ աղջնակին, ում միակ բարդ խնդիրը մաթեմատիկական էր։
*Լիլիի անունից*
"Էնպես չէ, որ բարդ կյանքով եմ ապրում, բայց այ հիմա խնդիրները քիչ քիչ ծանոթանում են ինձ հետ։ Քննություններս, քույրս, Ուիլյամը։ Նրանց հարաբերությունները ինձ չի վերաբերվում, բայց ես կարծես թե բոլորից ծանր եմ տանում։ Ես ի՞նչ անեմ, որ լավ լինի։ Առհասարակ պե՞տք է, որ ես ինչ-որ բան անեմ։ Ախր ո՞վ եմ ես, որ նրանց գործերին խառնվեմ։
Ոնց կխոսեի Ուիլյամի հետ, ոնց եմ կարոտել"։
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Hành động> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜