Մաս 25

91 18 10
                                    

Ժամը արդեն յոթն էր լինում, բայց լուսավոր էր, ու արևոտ։ Հյուրերից ոմանք պարում էին, ոմանք խոսում, ոմանք խմում, կամ ուտում։ Արենը Լիլիի տղա ընկերների հետ անկյունում կանգնած խմում, խոսում ու ծիծաղում էին, իսկ Մենելն ու Կամելիան պարից հոգնած պարտեզի ճոճաթոռին էին նստել, ու և՛ ճոճվում էին, և՛ խոսում։
Կամելիան վազքով նրանց մոտեցավ։
-Մի բան ասեմ, չե՛ք հավատա։
-Կհավատանք, ասա՛։
-Չե՛ք հավատա, բայց ասում եմ։ Ես տեսա նրան։ Արքայազնի՛ն։ Նա ի՛նձ տվեց կոշիկս։
Մենելն ու Կամելիան իրար նայեցին։
-Քեզ չէի՞ ասել,-Կամելիային դիմելով բարկացած ասաց Մենելը,-կապ չունի՛, որ արդեն տասնութ է, նա մե՛կ է փոքրիկ է, ու չի՛ կարելի խմել։ Մանկական շամպայն էի գնել հատուկ նրա համար, այն էլ...
-Ա՜,-բարկացավ Լիլին,-Լուրջ բան եմ ասում,-ասաց ու նստեց երկուսի մեջտեղում,-Ուիլյամը ծաղիկներ էր ուղարկել,-Մենելը փորձեց տղայի մասին մտքերով չգնալ իր աշխարհ, ու ուշադիր լսել քրոջը,-Առաքիչը երիտասարդ տղա էր՝ խնամված, գեղեցիկ։ Ամեն ինչ այնքա՜ն իրական էր, ու այնքա՜ն նման էր հեքիաթի,-հիացած խոսում էր Լիլին։
-Օ՜, մեր չափահասիկը սիրահարվել է,-ասաց Մենելը, իսկ Կամելիան ծիծաղում էր։
-Իսկ հետո՞,-լուրջ հարցրեց Կամելիան։
-Դե խոսեցինք, կատակեցինք, ավելի ճիշտ լուրջ էինք խոսում, բայց հիմարություններ էինք ասում, ծիծաղում էինք, հետո չէինք ծիծաղում, հետո իմացավ ընկեր չունեմ՝ գնաց։
-Բայց երբ իմացավ ընկեր չունես՝ պիտի մնար։
-Հա՞։ Չէի մտածել։ Ճիշտ ես։ Փաստորեն ամեն ինչ կորած է,-մռութները կախեց,-Եթե արքայազնի պես առաջին հայացքից հավանած լիներ՝ կմնար։
-Ինչ հիմարն ես։ Հո չէ՞ր մնալու ծնունդդ նշելու։
-Չէր մնալո՞ւ։
-Լիլի՜,-Մենելն ու Կամելիան սկսեցին խուտուտ տալ նրան։
-Ա՜,-ճչում էր նա ու ծիծաղում,-Լավ լավ թողեք,-աղջիկները դադարեցին ծիծաղելի պատերազմը,-Վա՛տ է, որ Ուիլյամը չկարողացավ գալ։ Ես նրան շատ էի սպասում։
-Ուզում էր, բայց դե։
-Չէ՛ր ուզում։
-Չկարողացավ,-Կամելիան Մենելին նայեց, իսկ Մենելը հայացքը փախցրեց նրանից ու սկսեց գետնին նայել,-Ինքդ էլ գիտես, որ շատ էր ուզում, ուղղակի...
-Հասկանում եմ,-տխուր ասաց Լիլին։
-Բայց ոչի՜նչ,-երջանիկ բացականչեց Կամելիան,-Մենք հիմա շատ ուրախ ենք այնպես չէ՞։
-Իհարկե։
-Մի՛ մտածիր, նա երևի հիմա ընկերուհու հետ մեզնից առանձին ծնունդդ է նշում։
-Լո՞ւրջ,-երջանիկ ասաց Լիլին,-Կարծում ես կնշի՞։
-Հա՜, իհարկե։
Աղջիկները երջանիկ խոսում էին, բայց ձայները լռեցին Մենելի ականջներում։ Նա սառեց մի կետի ու հետո զգալով, որ հիմա բոլորի առաջ լաց է լինելու՝ վեր կացավ տեղից։ Բոլորից հեռվացավ, որ ոչ ոք իրեն լաց լինելիս չտեսնի։ Բարկացած էր, նեղացած, տխուր, անհանգիստ։ Նա վատ էր։ Բայց չէր հասկանում ինչն է պատճառն այդ ամենի։ Քայլում էր առաջ անգամ դիմացը չնայելով։ Ոտքի տակ ինչ-որ բան ընկավ, բարկացած վերցրեց, որ մի կողմ նետի, բայց կոշիկի կրունկը ոլորվեց, ու աղջիկն ընկավ։ Ոչինչ չկար, ինչից կարող էր բռնվել, որ ցած չընկնի։ Առջևում կքանստած մարդ կար, ով կոշիկի թելերն էր կապում։ Մենելը ընկավ ուղիղ նրա վրա, ու վախից գրկեց նրա վիզը, իսկ տղան վախից գրկեց նրա մեջքը։ Նրանց աչքերն իրար սառեցին։ Մենելը ծնկներում ցավ չէր զգում։ Միայն ներսում շարունակում էին քարուքանդ լինել բոլոր շենքերը։ Երկրաշարժը շարունակվում էր հիմա՛, հե՛նց նրանց ներսում։ Չկար այն գիրքը, որ Մենելին օգնության հասներ, ու օգներ փակել աչքերը, իսկ ձեռքերն այնպես էին թուլացել, որ անգամ թուղթ բռնելը կծանրանար։ Ուիլյամը երկար Մենելին նայելուց հետո թողնելով նրա մեջքը, սեփական ձեռքով սեփական աչքերը փակեց։ Մենելը լրիվ քարուքանդ եղավ։ Ուիլյամի ձեռքն անկարող էր թաքցնել այտերից գլորվող արցունքները։ Աղջիկը լաց էր լինում։ Նա չէ՛ր ողբում ձայնը գլուխը գցած, բայց եթե սենյակում կույր նստած լիներ, կզգար, որ կողքին մեկը լաց է լինում։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant