Մաս 9

89 13 13
                                    

Մենելը դուրս եկավ համալսարանից, ու քայլեց դեպի փողոց, որ տաքսի վերցնի ու տուն գնա, բայց ետևից կանչող ձայնի պատճառով՝ կանգ առավ։ Ժպտաց, բայց չշրջվեց։ Ինքն էլ չհասկացավ, թե ինչի համար ժպտաց։ Ձայնի տիրոջ քայլերն ուղղվեցին դեպի աղջիկը, ու հաշված վայրկյաններ անց տղան արդեն Մենելի առաջ էր։
-Հուսամ, որ գոնե այսօր թույլ կտաք Ձեզ մի փոքր ճանապարհել, մադա՛մ։
-Ը՜մ,-մտածում էր, բայց իմաստ չէր գտնում մտածելու, մեկ է չէր կարող համաձայնել,-Ոչ, ներիր։ Գիտես, որ չենք կարող մտերիմներ լինել։ Քեզ վրա խոսակցություն կգա, իսկ ինձ աշխատանքից կհեռացնեն։
-Լո՞ւրջ, չէի մտածում, որ նման լուրջ խնդիր է։
-Դե հա այդպես է։
-Բայց ես չեմ առաջարկում ամուսնանալ հետս, կարող ենք ընկերներ լինել։

*Վեց տարի առաջ*

-Ես քեզ ուզում եմ առաջարկել իմ պարզ ու անկեղծ ընկերությունը։ Ընկերություն, երբ երկուսն էլ պատրաստ են օգնելու ու ձեռք մեկնելու իրար։ Եվ օգնություն, երբ դու թույլ կտաս տեղի՛ն պաշտպանել քեզ։
-Ինչի՞դ է պետք այդ ընկերությունը։
-Ես չեմ ուզում, որ կոտրեն քեզ։
-Ինձ չե՛ն կոտրի...

*Մեր օրեր*

-Ներիր, ես պիտի գնամ։
-Ինչո՞ւ։ Ես իսկապես վատ մարդ չեմ։ Ես չեմ ուզում նեղացնել Ձեզ։
-Հարցը նեղացնելը չէ, ես ուղղակի... Ինձ համար դժվար է վստահել մարդկանց։
-Կարծում եք ես անվստահելի՞ եմ։
-Ո՜չ, հարցը դա չէ։ Հասկանո՞ւմ ես, դու կարող ես շատ լավը լինել, վստահելի, ընկերասեր, բայց ես չեմ կարողանա քեզ հետ հանգիստ լինել, ես միշտ կկասկածեմ քեզ։
-Իսկ ես միշտ կապացուցեմ, որ ճիշտ եմ։
-Բոլորն էլ մի օր հոգնում են անընդհատ ապացուցելուց։
-Ես չեմ հոգնի։
-Արեն, ե՜ս, իրոք ես չեմ կարող։ Եվ հետո ես քո դասախոսն եմ։
-Ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Եթե հարցնեն, կարող ենք ասել, որ ազգականներ ենք։
-Ազգականներ, ովքեր առիթը բաց չեն թողնում իրար վիրավորելու։
-Դե լա՜վ։ Մի փոքր թեթև նայեք կյանքին։ Դուք չե՛ք ուզում չէ՞, թթված  դասախոսի կյանքով ապրել, ծերանալ, սպիտակել, ու ոչ մի բան չհիշել ձեր կյանքից։ Սա ձեր աշխատանքն է, բայց ոչ ոք չի ստիպում միշտ մռայլ լինել, ու չշբվել ուսանողների հետ։ Իսկ ես իսկապես չեմ ուզում ամուսնանալ Ձեզ հետ։ Ես նախ շատ երիտասարդ եմ, և հետո էլ ես չեմ ուզում դասախոսի ամուսին լինել։
-Այդ ինչո՞ւ, ուզում ես ասել, որ դասախոսներն արժանի չե՞ն...
-Ո՜չ, Դուք սխալ հասկացաք։ Ու ներեցեք Ձեր խոսքն ընդհատելու համար։ Ասածս այն է, որ ես հաստատ չեմ դիմանա, երբ մեր սառնարաններում ուտելիքի փոխարեն գրքեր լինեն, կինս ինձ հետ ժամանակ անցկացնելու փոխարեն գիրք կարդա։ Իհարկե ես դեմ չեմ սովորելուն, դա լավ է, նույնիսկ շատ լավ, բայց ինձ համար անընդհատ այդ ամենի մեջ լինելը ձանձրալի կլինի։
-Պարզ է։
-Դե ի՞նչ։
-Ի՞նչը ինչ։
-Ընկերնե՞ր։
-Չէ խնդրում եմ,-Մենելը սկսեց տղային նայելով հետ-հետ քայլել,-Ես չեմ կարող ներիր։ Գուցե ես վախենում եմ տղաներից։ Իսկապես չգիտեմ։
Տղան նայում էր Մենելին ու ժպտում։
-Զգույշ չընկնեք,-ժպիտով ասում էր նա,-Բայց կմտածե՛ք, մադա՛մ։
Մենելը շրջվեց ու թեթևակիորեն վազքով հեռացավ նրանից։

*Մենելի անունից*

"Ինձ կկոտրեն, ինձ էլի կկոտրեն, նորից, ավելի ուժեղ։ Ես էլ չեմ դիմանա։ Չէ չէ չէ, հաստա՛տ չէ, ես էլ չեմ կարող, չե՛մ կարող"։

Արենը նայում էր Մենելի հետևից, ու մի տեսակ խաղաղություն էր զգում։ Ժպիտը չէր լքում տղային, իսկ աչքերը կարծես թե փայլում էին։

*Արենի անունից*

"Իսկ ի՞նչ անենք, եթե նա իմ դասախոսն է,-մեջքի հետևից մի ձեռքով մյուս ձեռքը բռնեց, ու սկսեց քայլել այն ճանապարհով, որով եկել էր,-Երբ նրան բարկացնում եմ, աչքերում կրակներ են վառվում, ու ինձ դուր է գալիս, թե ինչպիսին է բարկացած ժամանակ։ Նա իր էլեգանտ քայլվածքով քայլում է իմ սեղանի մոտ, ու սկսում է լեզվակռիվ տալ։ Իսկ երբ չենք կռվում, նա յուրահատուկ խաղաղություն է տալիս։ Ես իհարկե զգում եմ, որ լարված է, ասես ամաչի, վախենա, բայց մեկ է նրանից ստացած էներգիան մի տեսակ երջանկացնում է ինձ։ Ժպիտն էլ գեղեցիկ է։ Հազվադեպ, բայց գեղեցիկ։ Մենք հաստատ կընկերանանք, ես վստահ եմ դրանում։

***

Դուռը թափով բացվեց, ու ներս մտնողը լարված վիճակում ներխուժեց բնակարան։ Արագ հանեց կոշիկները, վազեց սենյակ, լոգանքի պարագաները ձեռքն առավ ու նույնպիսի արագությամբ լոգարան մտավ։ Տպավորություն էր, թե վարկյանաչափ են դրել վրան, ու այդ  ժամանակահատվածում պիտի հասցներ։ Մի քանի րոպե աչքերը փակ սառը ջրի տակ կանգնելուց հետո՝ աղջիկն իրեն կարգի բերեց ու գնաց իր սենյակ։ Նստել էր անկողնուն, ծալել էր ոտքերն ու օրորվում էր։ Պահարանին դրված գիրքը վերցրեց, բայց նույնիսկ առանց բացելու, նորից տեղը դրեց։ Միակ փրկությունը գրելն էր։ Հիմա եթե չգրեր, գուցե այլևս երբեք խոսել չկարողանար։ Իրեն գցեց պահարանի առաջ, վերցրեց տետրն ու գրիչը, ու նստելով փոքրիկ բազմոցին, որտեղ գրելն ավելի հեշտ էր (ծալում էր ոտքերն ու դրանց հենած՝ գրում), ու սկսեց գրել։

*Մենելի անունից*

"Չի անցնում։ Այս գրողի տարած վիճակը չի անցնում, ու անցնելու միտք էր չունի։ Անցած գնացած հին օրերը չեն մաքրվել կյանքիցս։ Դրանք անձրևաջրեր են, որ խոնավեցրել են իմ օրերը։ Բայց...նա արևային անձրևն էր իմ։

Իմ ծիածան Ուիլյամ։ Տեսնես մի օր կիմանա՞ս, թե ինչ եմ մտածում հիմա, ինչ եմ զգում քո հանդեպ, քեզ հետ ապրած օրերիս կարոտը սրտումս։
Ուիլ, ես չեմ կարողանում ուրիշների հետ կապվել, հարազատ դառնալ, որովհետև դու բոլորից լավն ես, բոլորից լավը իմ Ուիլյամ։ Ծիծաղելի է գիտե՞ս, տպավորություն է, թե ամեն անգամ տողերս նամակ են դառնում քեզ համար, որոնք էդպես էլ ծրարում փտում են, ու երբեք քեզ չեն հասնում։ Սա երբեք կյանքի օրագիր չի եղել, սա միշտ էլ մտքերիս հավաքածուն է եղել, բայց հիմա, հիմա հսկա նամակադարան է դարձել քե՛զ համար, քեզնոտ...։ Ուիլ, խնդրում եմ, կա՛մ անցիր ինձնից, կամ գոնե, գոնե հայտնվիր։ Ես չեմ ուզում դու անորոշ լինես։ Դու իմ անորոշն ես, իմ անբացատրելին, իմ ամենակարևորն ու անիմաստը...Ես երազում եմ քեզ տեսնելու մասին, բայց ամեն բան...անիմաստ է։ Ես անգամ չգիտեմ, թե ինչ եմ զգում, ես չգիտեմ էլ նեղացա՞ծ եմ, թե՞ ոչ, բայց, եթե քեզ տեսնեմ՝ այտերս կկարմրեն, կամաչեմ քեզնից, ու երևի լաց կլինեմ։ Հուսով եմ, որ եթե մի օր տեսնեմ քեզ, կդիմանամ, ու չեմ նետվի գիրկդ։
Հերթական նամակը քեզ Ուիլ, հերթական անիմաստը..."։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant