Առավոտ։
Մենելը մեջքի ցավից տնքալով վեր կացավ։ Անհարմար էր քնել, լավ է, որ պատուհանագոգից ցած չէր ընկել։ Բացեց աչքերն ու զարմացավ, որ անկողնում չէ։ Դուրս նայեց, դրսում մեքենա կար կանգնած։ Սկզբում չհասկացավ, թե ով է, բայց վայրկյաններ անց նրա աչքերը թաց էին, ու նա բերանը բաց մեքենային էր նայում։ Ժամին նայեց։ Վեցն էր։ Տանեցիները դեռ չէին արթնացել, բայց մայրն ու հայրը շուտով վեր կկենան, ու եթե մեքենան տան առաջ տեսնեն, հաստատ վատ կլինի։
Մենելը փոխեց գիշերանոցն ու դրսային շորեր հագավ։ Արագ վազեց լոգարան, լվացվեց, հետո հինգ րոպեյում իրեն կարգի բերեց ու դուրս վազեց։ Մոտեցավ մեքենային։ Վախեցած էր։ Հեռվից արդեն երևում էր, որ մեքենայում քնած մարդ կա։ Մենելը դողալով մեքենային մոտեցավ։ Ուիլյամը խաղաղ քնած էր ներսում, բայց երևի մեջքը ցավում էր ամբողջ գիշեր նստած քնելուց։ Մենելը ժպտաց, մի պահ հիշելով այն գիշերը, երբ երկուսով մեքենայում քնած էին անցկացրել, իրենց մեծ վեճից հետո, Դեբոռայի ծնունդի օրը, ու կամաց բացեց դուռը։ Եկել էր արթնացնելու, բայց կամաց էր շարժվում, որ չարթնացներ։ Այդ հիմարը նույնիսկ դռները չէր փակել։ Նա նայում էր քնած Ուիլյամին ու հիշում փոքրիկ Մենելին, որ հիացած ուսումնասիրում էր նրա դեմքի ամեն միլիմետրը։ Ցանկացավ արթնացնել քնից, բայց հապաղեց։ Նա կանգնած նայում էր Ուիլյամի դեմքին։ Հետո ձեռքը ձգեց դեպի նրա երեսը։ Շոյեց այտերը, ճակատը, աչքերը։ Հետո ձեռքը սահեցին դեպի նրա շուրթերը։*Մենելի անունից*
"Դու էլ իմ Ուիլը չես։ Երևի երբեք էլ չես եղել։ Դու իմն ես եղել ժամանակավոր միայն"։
Տղայի ձեռքը հանկարծակի նրա դաստակին հայտնվեց, ու ամուր բռնեց այն։ Աղջիկն այնպես վեր թռավ, որ նկարագրելն անհնար է։ Նա ցանկացավ հետ քաշել ձեռքը, բայց Ուիլյամը թույլ չտվեց։
-Գնա՛ էստեղից, ինչո՞ւ ես եկել,-գոռաց Մենելը։
-Քե՞զ ինչ։ Ուզել եմ, եկել եմ։
-Սա մեր տունն է։
-Ձե՛ր։ Բնականաբար միակ ապրողն էլ դու չես։
-Հա ուզում ես ասել, որ գիշերվանից եկել էստեղ կանգնել ես, որ առավոտյան հայրիկիս բարև ասե՞ս։
-Ինչո՞ւ ոչ։
-Ձեռքս թո՛ղ։
Մենելը կանգնած էր նրա կողքին, իսկ Ուիլյամը նստած էր վարորդի տեղում։ Նա աղջկա ձեռքը կոպտորեն ներքև քաշեց, այնպես, որ Մենելը կռացավ, ու մի թեթև շարժումով էնպես քաշեց, որ Մենելն իր գրկում հայտնվեց։ Մենելը չգիտեր ինչ անել։ Երևի երբեք նման անհարմար վիճակում չէր հայտնվել։
-Ուիլյամ ի՞նչ ես անում։
-Ուզում եմ քեզ մի հարց տալ։
-Էսպե՞ս։ Թող ուղղվեմ։
-Չէ՛, հենց էսպես։
-Ես էսպես չեմ կարող։
-Ե՛ս եմ կարող։ Ինչի՞ համար է այս խաղը, Մենե՛լ։
-Ի՞նչ խաղ։
-Այն, որը դու ես սկսել։
-Ինչե՞ր ես խոսում։ Երեկ Մարթային ամուսնության առաջարկություն արեցիր, իսկ հետո եկար մեր տան առաջ, ու այնքան խմեցիր, մինչև մեքենայիդ մեջ քնեցիր, ու դեռ մի բան էլ ե՞ս եմ խաղ խաղում։
-Փաստորեն ամբողջ գիշեր ինձ ես հետևել, հա՞։
-Չէ՛, ուղղակի տեսա։
-Սո՛ւտ։ Ու հետո այս խաղը միայն ե՛ս չեմ խաղում։ Ինչի՞ համար էիր կանգնել կողքիս ու խաղում դեմքիս հետ։
-Գժվե՞լ ես։
-Միայն թե չասես, որ խաղում էիր, որ մտածեի դեմքիս ճանճ է կանգնել, բարկացած արթնանայի ու հեռանայի։
-Լավ էլ գլխի ընկար։
-Լո՞ւրջ, քեզ ճանճի տեղ ես դրե՞լ։
-Լսիր հերի՛ք է նյարդերիս ազդես։ Ես գնո՛ւմ եմ, դո՛ւ էլ գնա,-ձգեց մարմինը, որ վեր կենա։ Ուիլյամը երկու ձեռքերն էլ էնպես էր բռնել, որ չէր կարող իջնել, թարսի պես էլ ղեկը կոտրում էր ողնաշարը։
-Մենել,-լուրջ ու ցավով ասաց տղան,-դու ինձ երբեք էլ չես սիրել, գիտե՛մ, բայց դու էլ գիտես, որ ե՛ս եմ քեզ սիրել։ Ինձ համար դժվար է սիրած մարդուն միանգամից բաց թողնելը։ Հա՛, ես Մարթայի հետ եմ, գուցե սիրում եմ նրան, բայց ես չեմ կարողանում մարսել այն ամենն ինչ եղել է մեր մեջ։ Ես դրա՛ համար եմ գալիս, ես դրա՛ համար եմ անում այս բոլոր հիմարությունները, բայց քանի որ դու ինձ չե՛ս սիրել, դժվա՛ր հասկանաս։ Ո՜ւ, եթե անգամ նման բաներ եմ անում, ինձ երես մի՛ տուր, առիթ մի՛ տուր ինձ։ Քեզ էսպես մի՛ պահիր, որ հասկանամ թքա՛ծ ունես, ու էլ չանեմ։
-Էդպես էլ կա։
-Չէ՛, եթե էդպես լիներ ես հիմա քեզ էս ամենը չէի ասի։ Դու չե՛ս թողնում, որ ես ապրեմ։
-Հիմար հիմար մի՛ խոսիր, ուղղակի տղամարդկություն ունեցիր, ու մի՛ արի էստեղ։ Մարթան սիրում է քեզ Ուի՛լ։ Ես քեզ երբեք էդպես չեմ սիրել, էդքան շատ, էդքան ուժեղ։ Ես քեզ էդպես չեմ էլ սիրի։ Ես երբե՛ք, ոչ ոքի՛ էդպես չեմ սիրի, որովհետև ես երևի քարից եմ։ Էնպես որ նրա՛ն պահիր, ո՛չ թե ինձ։ Վաղուց ժամանակն է, որ ինձ բաց թողնես,-աղջկա ձայնում այնքա՜ն տխրություն կար։ Նա կուլ էր տալիս կոկորդին հավաքված թուքը, ու զսպում էր իրեն, որ լաց չլինի,-Ու հիմա՛ էլ,-գոռաց Մենելը,-Բա՛ց թող։ Հոգնեցի էսպես նստած մնալով։
Ուիլյամը ծիծաղեց ու թողեց նրան ուղղվել։ Մենելը ցատկեց մեքենայից, ուղղեց հագուստը։
-Հույս ունեմ, եթե հարսանիքիս հրավիրատոմսից ձեզ էլ բաժին հասնի, կտեսնեմ քեզ հարսանիքիս։
-Խոստանում եմ, որ ինձ բաժին չի՛ հասնի։
-Ինչպես կուզես։ Հաջողություն։
Մենելն էլ ոչինչն չասաց, իսկ Ուիլյամը արագ հեռացավ տան առաջից։
Մենելը բարկացած էր, տխուր, անհանգիստ, ու վախենում էր նա։ Հիմա պիտի աշխատանքի գնար, խելք սովորեցներ հարյուրավոր ուսանողների, ու նայեր Արենի աչքերին։ Ո՞նց էր նայելու։ Ու հետո ուսանողներին սովորեցնելու բան էլ չկար, ինքը հիմարի մեկն էր։ Մի քիչ էլ խելագար...

VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Aksi> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜