Նոր կյանքն արդեն սկսվել էր, բայց Մենելն ուզում էր փոխել իրեն, գոնե մի քիչ։ Այս նոր կյանքում նա իրեն հին Մենել էր զգում, ու հիմա հաստատ որոշել էր, որ մի բան պիտի անի, որն իրեն ուրիշ աղջիկ կդարձնի։
Աշխատանքից դուրս գալուց հետո Արենին ասաց, որ իրեն գեղեցկության սրահ տանի։ Արենը սիրով համաձայնեց, որովհետև չգիտեր խելքին ինչ է փչել։ Մենելի խնդրանքով դրսում սպասեց, իսկ Մենելն ահա ներս մտավ։
-Բարև Ձեզ,-դիմեց աշխատողներից մեկին։
-Բարև Ձեզ։
-Ես եկել եմ, որ ինձ այնքան փոխեք, որ ինքս ինձ չճանաչեմ։ Ռիսկային ինչ-որ բան եմ ուզում։
-Ուրեմն ճիշտ տեղում եք։ Համեցեք, հիմա կընտրենք միասին։
Աշխատակցի հետ մազերի նոր գույն ընտրեցին մոխրագույնի ինչ-որ սիրուն երանգ։
-Ինձ կարո՞ղ եք առանձին սենյակ ուղեկցել, ու ձեր մկրատներից մեկն եմ խնդրում։
-Մկրա՞տ, ինչո՞ւ։
-Ուզում եմ ինքս ազատվել մազերիցս։
-Լավ, խնդիր չկա։ Բայց մեզ համար էլ մի բան կթողնեք։
-Լավ,-ծիծաղելով ասաց Մենելը։
Լվացարան գնալուց հետո, հայելու առաջ կանգնած նա երկար մտորում էր։ Հաստատ գիտեր, որ անելու է, որոշումն իսկապես հստակ էր, բայց դժվար էր միանգամից նման բան անելը։ Ի վերջո մկրատը քիչ քիչ վեր բարձրացավ, հայելու մեջ երկար նայելուց հետո, նա փանեց աչքերն ու կտրեց մազերի մի մեծ փունջ։ Հետո համարձակություն ունեցավ բաց աչքերով նայելու, թե ոնց են մազերն իրար հետևից բաժանվում իրենից։ Ծուռ ու մուռ կտրված մազերն այնպես էին փոխել Մենելին, ասես նա այն աղջիկը չլիներ, որին ճանաչում ենք մենք։
Վերջացնելուց հետո սրահ գնաց, որտեղ աշխատողի հետ մի լավ ծիծաղեցին ծուռ մազերի վրա, որն ագռավի բնի էր նման։
Ու ահա վարսահարդարը կարգի բերեց մազերը, ներկեց դրանք։ Մենելը մազերն այնքան կարճ կտրեց, որ այլևս կապել չէր կարող։ Դիմացի հատվածում մի քանի կարճ փունջ կար, իսկ կողային ու ետևի հատվածում շատ ավելի կարճ էր կտրվածքը։ Մի քիչ տղայական սանրվածքը վերջին շրջանում Մենելի ցանկությունն էր դարձել, ու ահա այսօր ի կատար ածվեց։ Հետո նա բարակացրեց ունքերը, ու վերջում տանջվել տառապելուց հետո մի կերպ կարողացավ աչքերի մեջ դնել կապույտ լինզաները։
-Աստված իմ, սա ե՞ս եմ,-զարմացած ասաց Մենելը։
-Դո՛ւ ես, դո՛ւ։ Ու ասեմ, որ հիասքանչ ես։
-Շնորհակալ եմ աղջիկներ։ Իսկապես շատ շնորհակալ եմ։ Սա շատ կարևոր էր ինձ համար։
-Դե կհիշես մեզ, ու մյուս անգամ մեզ մոտ կգաս, ուրիշ գեղեցկության սրահ չգնաս։
-Անպայման։
Հրաժեշտ տալուց հետո Մենելը դուրս եկավ սրահից։ Քիչ այն կողմ մի փոքրիկ սրճարան կար, որտեղ Արենը պաշտպանվում էր ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ու սառը ջուր էր խմում։ Մենելին տեսնելով նա ռեակցիա չտվեց, որովհետև մտքով անգամ չանցավ, որ դա կարող է Մենելը լինել։ Հայացքը նորից ձգեց դեպի փողոցը, երբ կողքից հայտնված աղջիկը նստեց իր առաջ։ Արենը զարմացած նայեց աղջկան, չհասկանալով, թե որտեղ է մոռացել իր ամոթը։ Նա ոչինչ չէր խոսում, մինչև այն պահը, երբ աղջիկը խոսեց։
-Հա՜, ես եմ։
Արենը բաժակով ջուրը դրեց սեղանին, աչքերը լա՜յն բացեց, հետո ձեռքը նորից մեկնեց բաժակին, ու վերցնելուց հետո ջուրը դատարկեց գլխին։ Մենելը ծիծաղեց ու մտածեց, որ բախտները բերեց, որ մենակ էին, թե չէ հիմա խայտառակ էին լինելու։ Տղան բաժակը սեղանին դրեց, աթոռը հետ դրեց ու թռավ դրա վրայից։ Աջ ու ձախ էր քայլում։ Հետո գրպանից հանեց դրամապանակը, գումար դրեց սեղանին, քայլեց դեպի մուտքը։ Քարացավ տեղում, նորից շրջվեց, արագ քայլերով մոտեցավ նույն սեղանին, աթոռը մոտեցրեց, նստեց ու հենվելով սեղանին՝ գոռաց։
-Գժվե՞լ ես դու։
Այս ամբողջ ընթացքում սառած նայելուց հետո, նրա հարցին Մենելը ժպիտով պատասխանեց։
-Հա, բայց էի՛։ Գժվել էի՛, հիմա լավ եմ։ Դու լա՞վ ես, որովհետև քեզ նայելուց հետո ինձ թվում է դու պիտի բժշկի դիմես,-Մենելը շարունակում էր ծիծաղել տղայի վրա։
-Մենել ի՞նչ ես արել։ Որտե՞ղ են մազերդ, այս ի՞նչ գույն է։ Ու ընդհանրապես քեզ կապույտ լինզաները չե՛ն սազում։
-Ոչինչ, կարևորը, ինձ էսպես լավ եմ զգում։
-Բա ունքե՞րդ։ Ինչո՞ւ ես բարակացրել։
-Բռավո Արեն, փաստորեն լավ էլ ուշադիր ես։
-Ա՜,-հիասթափված բացականչեց նա,-Իզուր քեզ էստեղ բերեցի։ Դու հիմարի մեկն ես։
-Եթե չբերեիր, ի՛նքս էի գալու։ Էսպես թե էնպես վաղուց էի որոշել։
-Հիմա դու ո՞նց ես տուն մտնելու։
-Շատ հեշտ։
-Տանեցիներդ քեզ դուրս կհանեն։
-Ես էլ ձեր տուն կգամ։
-Եթե ծնողներս ինձ քեզ հետ տեսնեն, ի՛նձ էլ քեզ հետ դուրս կհանեն։ Կբարկանան, որ Մենելին դավաճանում եմ։
-Ա՜,-ծիծաղեց աղջիկը,-Ինչ զվարճալի է։
-Ո՞նց ես համալսարան մտնելու։
-Եթե գրկած չես տանի, ուրեմն սեփական ոտքերով։
-Այս ո՞վ ես դարձել։ Մազերդ կտրելուց խելքդ էլ են կտրե՞լ։
-Ուղեղիս ծայրից մի՜ քիչ կտրել են։ Ճյուղավորվել էր։
-Հիմարի մեկը,-ժպտաց Արենը,-Իրականում էսպես ավելի լավն ես, սիրուն ես։ Բայց ավելի շատ ինձ դուր է գալիս ներսիդ վստահությունը։ Ուժեղ աղջիկ ես դարձել։ Լուրջ եմ ասում, տեսքդ սազում է նոր բնավորությանդ։
-Ի՞նչ բնավորություն։
-Տվածդ հիմար պատասպանները նկատի ունեմ։ Այն ժամանակ երևի նման պատասխաններ չտայիր։
-Դե չգիտեմ, երևի։
Աղջկա հեռախոսին նամակ եկավ։ Նա վերցրեց ու սկսեց կարդալ։
"Դիմավորիր ինձ։ Քո կյանքի սև ու մութ օրերը սկսվում են"։
-Ո՞վ է,-զարմացած ու բարկացած ասաց Արենը, ով պատրաստվում էր սպանել այդ նամակ գրողին։
Մենելը գլուխը բարձրացրեց հեռախոսից, ու երջանիկ ժպիտով ասաց.
-Իմ կյանքի սև ու մութ խելագարը։ Ուռա՜,-երջանիկ բացականչեց նա։
Արագ արագ հաղորդագրություն գրեց, իմանալու համար որտեղ է, ուր է հասել, ու իմանալով, որ երեք ժամից Հայաստանում է լինելու, առանց ժամանակ կորցնելու վազեց աշխատակցի մոտ, մի ամբողջական պիցցայի, հյութերի պատվեր տվեց, դրանք վերցնելուց հետո էլ Արենին քարշ տվեց դուրս։
-Արի՜, ժամանակ չկա՜։
-Ո՞ւր ես տանում ինձ։
-Օդանավակայան։
-Ո՞վ է գալիս։
-Ընկերուհիս, ում հետ մտերիմ էի Անգլիայում։ Խոստացել էր, որ Հայաստան է գալու, ու այսօր այդ օրն է։ Այնքա՜ն երջանիկ եմ։
-Դե լավ արի գնանք վառելիք լցնենք, ու ճանապարհ ընկնենք։
-Գնացի՜նք։ Արե՜ն,-գոռաց Մենելն ու Արենի վիզն ընկավ,-Ուրախությունից կմեռնեմ հիմա։
-Ինձ էլ հետդ կսպանես։ Խեղդում ես վայրենի։
-Հա՜, ներիր, ուղղակի էմոցիաների տեղատարափ է այսօր։
-Երանի քեզ միշտ էսպես ուրախ տեսնեմ։
-Կտեսնե՜ս։ Լավ արի։
-Բայց այսքան շուտ ինչի՞ համար ենք գնում։
-Որ ես վայելեմ նրան սպասելու պահը։ Որ ամեն աղջիկ տեսնելիս, մտածեմ թե նա է, հետո հիասթափվեմ, ու վերջում, երբ նա իսկապես նա լինի, չհավատամ աչքերիս։
-Խե՜նթ,-ծիծաղեց Արենն ու ձեռքը Մենելի ուսին գցեց։

VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Hành động> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜