Մաս 4

113 17 7
                                    

Արևոտ օր է։ Վարագույրը կիսով չափ բաց էր, ու արևի ճառագայթները առիթը բաց չթողնելով ներս էին թափանցել, ու անամոթաբար գրկել անկողնում պարկած տղայի բաց մեջքը։ Հաճելի տաքություն զգալով՝ Ուիլյամը բացեց աչքերը, տեղից վեր կացավ ու անկողնու մեջ մի լավ ձգվեց։ Եթե կողքից ինչ-որ աղջիկ տեսներ նրա գզգզված մազերը, մկաններն ու քնաթաթախ վիճակը, հաստատ նո՛ւյն պահին կսիրահարվեր։
Ուիլյամը տարօրինակ լավ էր զգում իրեն։ Կարծես թե տրամադրությունն էլ էր բարձր։ Առանձնապես ինչ-որ կարևոր պատճառ չկար, բայց սրտում ուրախության նշույլ էր նկատվում։ Դե ինպես բոլորի մոտ, երբ մռայլ եղանակին, կամ ուղղակի առանց պատճառի տրամադրություն չեն ունենում, ուզում են կռվել բոլորի հետ, կամ տխուր երաժշտություն լսել, լաց լինել ու սեփական գլուխը պատեպատ զարկել, ապա այսօր ուղիղ հակառակ կերպ՝ նա ուրախ էր։ Լինում են չէ՞ պահեր, որ ուզում ես երկու ձեռքով ամբողջ աշխարհը գրկել։ Հիմա նա ուզում էր արագ հագնվել, դուրս գալ սենյակից, ու գրկել առջևում հայտնված յուրաքանչյուրին։ Վեր կացավ տեղից, նայեց շուրջ բոլորն ու հասկացավ, որ ուզում է գործ անել։ Չէր ուզում ընկերություն գնալ, ուզում էր օրը տանն անցկացնել։ Հավաքեց անկողինը, ինչը գրեթե միշտ մայրն էր անում, ու որոշեց կարգի բերել պահարանները։ Հանեց բոլոր հագուստները, որ կոկիկ ծալի ու նորից պահարանում տեղավորի։ Եղանակը երբեմն անձրևում էր, դե նորմալ է, աշուն է հիմա ու հաճախ անձրևում է։ Ուշադրություն դարձնելով եղանակին, մի քանի հագուստներ դրեց պահարանի մեջ, որոնք համահունչ են ներկա եղանակին։ Հետո սկսեց կախել վերնաշապիկները, բաճկոնները։ Մի քանի բան ընտրեց, որոնք այլևս չէր հագնելու, ու առանձին մի կողմի վրա դրեց, որ մայրը կարիքի մեջ գտնվող հարևանին տա, որի տղան մի չորս տարով փոքր էր Ուիլյամից։ Սկսեց զննել վերնաշապիկները, դրանց չափսերը, որ փոքր չլինեն հանկարծ, ու ավելորդ տեղ չզբաղեցնեն։ Կոստյումի տակ կախ տված մի վերնաշապիկ նկատեց։ Կախիչը ձեռքն առավ, հանեց կոստյումն ու տեսավ իր ամենասիրելի կապույտ վերնաշապիկը։ Ձեռքերն ասես դողային, ոտքերն էլ անբացատրելի թմրեցին։ Նստեց անկողնուն ու կախիչից առանձնացնելով ձեռքերի մեջ առավ, ու սկսեց ուշադիր դրան նայել։ Աչքերն արցունքոտվեցին, օրը փչացավ, տրամադրությունն ընկավ։

*Ուիլյամի անունից*

"Ինչո՞ւ ամեն բան էսպես ստացվեց։ Ի՞նչ եղավ մեր մեջ։ Ի՞նչ փոթորիկ էր, որ մեզ այդքան ամուր կապած թելը, մի վարկյանում կտրվեց։ Ո՞ւր կորեցիր Մենել։ Այդ ի՞նչ սև կատու անցավ մեր մեջտեղով, ու այդ ի՞նչ անեծք էր, որ կպավ ինձ ու քեզ Մենե՛լ։ Իմ Մենել...
Հիմա երևի ուրիշինն ես։ Տեսնես ի՞նչ ես անում, ինչո՞վ ես զբաղվում, ինչքա՞ն ես փոխվել։ Խելառ բնավորությունդ նո՞ւյնն է, թե՞ ոչ։ Ծիծաղդ եմ կարոտել Մենել, քո ներկայությունն իմ գրկում, քո մատները, ու այն բոլոր գրքերը, որոնց դու դիպչել ես։ Փո՜քրս..."։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant