"Ամեն ինչ լավ կլինի Մենել, մի՛ վախեցիր նրանից, որ չես կարողանա երջանիկ լինել"։
Այս բառերն անընդհատ Մենելի ուղեղում էին։ Այս բառերն ինչ-որ բան էին փոխել նրա կյանքում։ Դրանք Արենի բառերն էին, բայց Մենելի ուղեղում միայն Ուիլյամի հետ էին ասոցացվում։*Մենելի անունից*
"Ես պիտի տեսնեմ նրան։ Միայն նրան տեսնելուց հետո սիրտս կհանգստանա։ Ես պիտի ստանամ այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք կոկորդիս են։ Ի վերջո, ձայնը պիտի լսեմ։ Դա հիմա ինձ պետք է, որ երջանիկ լինեմ"։
Ամենն իրեն խոստովանելուց հետո սրտին խաղաղություն իջավ, ասես ստացել էր բոլոր հարցերի պատասխանները, ասես Ուիլյամը գրկաբաց իրեն էր սպասում։ Հաստա՛տ որոշեց, պիտի գնա նրան տեսնելու։Սկսեց փորփրել ինտերնետը, որպեսզի տեղեկություններ գտնի նորահայտ գործարարի ու նրա գործակալության մասին։ Հետաքրքիր է, որ շատ ու շատ գործարարներ կան, բայց բոլոր կայքերում առաջին տեղում Ուիլյամն է։ Բոլորը խոսում էին կարճ ժամանակի ընթացքում նրա ձեռք բերած հաջողությունների, խելքի, ու լավ մարդ լինելու մասին։ Քննարկում էին այն փաստը, որ մինչև ազգանվանը հասնելը, բոլորը կարծել են, թե նա արտասահմանցի է։ Անվան մասին շատ է խոսվում, ու Ուիլյամը այդ հարցին պատասխանել է ամենայն անկեղծությամբ։
"-Հարգելի Ուիլյամ Մանսուրյան, ասացեք խնդրեմ ինչպե՞ս է պատահել, որ Ձեզ Ուիլյամ են անվանակոչել։ Բոլորը կարծում էին, թե դուք հայ չեք։
-Շնորհակալ եմ հարցի համար։ Քանի որ այդ հարցը շատ է հնչում, հիմա կհայտարարեմ, ու բոլորը կիմանան։ Ընտանիքիս անդամները չեն կարողացել կողմնորոշվել ինչ անուն ընտրել ինձ համար։ Պապիկս Վիլիամ Սարոյանի մեծ երկրպագուն էր, ու առաջարկում է Վիլիամ դնել։ Ամեն մեկն իր հերթին մի անուն է առաջարկում, ու վիճակահանության արդյունքում հենց դա է դուրս գալիս։ Մեծ եղբայրս՝ Գրիգորը, ում Գրեգ ենք ասում, առաջարկում է նորացնել անունն ու դնել ո՛չ թե Վիլիամ, այլ Ուիլիամ։ Եվ էդպես, ես դարձա Ուիլյամը՝ Ուիլիամ Մանսուրյանը։
-Հոյակապ է։ Շնորհակալ եմ բովանդակալից և հետաքրքիր պատասխանի համար"։"-Ինչպե՞ս սեփական գործակալության միտքը հղիացավ Ձեր գլխում։
-Դե համալսարանում սովորելու շրջանը դժվար ժամանակահատված էր իմ կյանքում։ Ես այլևս չէի ուզում ոչինչ անել։ Հետո հասկացա, որ գուցե ծառայությունն օգնի, որ դուրս գամ ծանր վիճակից։ Ու համալսարանից դուրս գալուց հետո բանակ գնացի։ Երկու տարի պարտքս տալուց հետո, վերադարձա արդեն ուժեղ մարդ կարծում եմ։ Բանակը բոլորին է տղամարդ դարձնում։ Կա՛մ տղամարդ ես դառնում, կա՛մ կորցնում ես տղամարդկությունդ։ Իսկ ինձ պետք էր, որ ինքս իմ մեջ ուժեղ տղամարդու բացահայտեի, որպեսզի կարողանայի հասկանալ ինչպիսինն եմ առանց նրա։
-Նրա՞, իսկ ո՞վ է նա։
-Դա իմ կյանքի ամենաանձնական ու փակ էջն է, որի մասին չեմ ցանկանում խոսել։ Վերադառնալով հարցին ասեմ, որ բանակից վերադառնալուց հետո ցանկացա իմ սեփական գործն ունենալ, վստա՛հ լինելով, որ պատրաստ եմ դրան։
-Իսկ Ձեր անձնական կյանքում կա՞ որևիցե մեկը։
-Առայժմ ոչ։
-Դեռ նրա՞ն եք սպասում։
-Կխնդրեի փոխել հարցը։
-Լավ։ Այս պահին քանի՞ գործակալությունների հետ եք համագործ..."։
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Azione> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜