Առավոտը երևի լավ սկսվեց։ Ուիլյամը վեր կացավ տեղից, որ աշխատանքի գնա։ Ցնցուղ ընդունեց, պատրաստվեց ու դուրս եկավ տանից։ Մեքենան կայանեց աշխատավայրի դիմաց ու դռների փակված լինելը ստուգելուց հետո՝ քայլեց դեպի մուտքը։ Նրան տեսնելիս բոլորը թեթևակիորեն ժպտում ու մի փոքր կախում էին գլուխները, իսկ այն տղամարդիկ, ովքեր սեղմում էին նրա ձեռքը՝ հպարտությամբ էին լցվում։ Այո, նա լավ տնօրեն է, նա իսկակա՛ն տնօրեն է։
Բացեց աշխատասենյակի դուռը, մոտեցավ իր աթոռին, ու հարմար տեղավորվեց։ Ձեռքերը դրեց աթոռի բռնակներին, գլուխն էլ հարմար հենեց, ու մի քանի վայրկյանով փակեց աչքերը։ Հանգստանում էր, չէ՛ր քնում, բայց եթե մի թեթև չօրորեր աթոռը, տեսնողը կմտածեր, թե քնել է։
Մտածում էր, բայց մտածացից գլուխ չէր հանում։ Անկանոն մտքերը նրան ոչ մի տեղ չէին տանում, բայց սկսվում էին մի կետից միայն՝ չորս տարի առաջ այն օրը...Աչքերն ամուր փակեց, հետո բացեց դրանք միառժամանակ շունչ քաշելով, ու մեջքը պոկեց աթոռից։
*Ուիլյամի անունից*
"Վերջ Ուիլ։ Ինչպես տեսնում ես ամեն բան չէ, որ իրականություն է դառնում։ Եթե այսքան ժամանակ չես տեսել, ուրեմն էլ չես էլ տեսնի, ժամանակն է առաջ շարժվելու։ Դու վերջին մի քանի տարիներին դոփում ես նույն տեղում, բայց հերի՛ք է, ուշքի՛ արի։ Թող այն ամենն ինչ եղել է՝ անցյալում մնա, իսկ հիմա դու պարտավոր ես երջանիկ լինել։ Ինչպես տեսնում ես Աստված քեզ շանս է տվել երջանիկ լինելու, ու դու պարտավոր ես բաց չթողնել այդ շանսը, բաց չթողնել նրան, ու երևի...երջանկությունդ..."։
***
Մենելը լսարանում նստած թղթերն էր ուսումնասիրում։ Տարօրինակ էր, նա կարծես թե Արենին էր սպասում։ Ինքն էլ էր զարմանում դրա համար։ Երբ հասնում էր տուն՝ Ուիլյամն էր ուղեղում, երբ գալիս էր համալսարան՝ Արենը։ Իրեն մի տեսակ մոլորված ապուշ էր զգում։ Էնպես չի՛, որ Արենի հետ շատ մոտ է, բայց այդ տղան սկսել է հետաքրքրել իրեն։ Մեկ մեկ ամաչում է այն կռիվների համար, որ եղել է իրենց մեջ։ Ծիծաղելի է։
Աչքը անընդհատ դռան կողմ էր, բայց միևնույն ժամանակ չէ՛ր ուզում, որ տղան մոտենա իրեն։ Ինչ ասես կխոսեն ուսանողները, ու նրանց խոսակցությունները կընկնեն խորհրդի ականջն ու վերջը կգա։
Դասը սկսվեց, բոլորը լսարան եկան, բայց Արենն էդպես էլ չեկավ։ Մենելը սպասեց նրան, բայց չեկավ։ Աշխատանքն ավարտելուց հետո դուրս եկավ համալսարանից։ Դեռ մուտքի աստիճանները չիջած, վերևից նկատեց նրան։ Նա կանգնած էր համալսարանի առաջ, ու Մենելին էր նայում։ Աղջիկը չգիտեր ինչ անել։ Ուզում էր մոտենալ, բայց ամաչում էր։ Ի վերջո որոշեց ուրիշ ճանապարհով գնալ։ Իջավ աստիճաններն ու ձախ ուղղությամբ սկսեց քայլել։ Արենը նկատելով վախեցած աղջկան՝ քայլեց հետևից։ Մենելն արագ արագ էր քայլում, որպեսզի տղան չհասնի իրեն, բայց հանկարծակի առաջը հայտնված մարդը սարսափեցրեց նրան։
-Դո՞ւ...
-Ես եմ։
-Ի՞նչ ես անում էստեղ։
-Սա քեզ,-ծաղիկները Մենելին պարզելով ասաց Արենը։
-Պահի՛ր դա, պահի՛ր,-վախեցած, բայց ցածրաձայն գոռում էր Մենելը,-Կտեսնեն հասկանո՞ւմ ես։ Ամո՛թ է։
-Ի՞նչն է ամոթ։
-Գնա խնդրում եմ, գնա, կամ էլ մի՛ քայլիր հետևիցս։ Վատ վիճակի մեջ եմ հայտնվում։
Տղան նույնպես զարմացած էր ու արդեն իրեն վատ էր զգում ստեղծված իրավիճակից։
-Լավ մի՛ վախեցիր։ Սպասիր,-ծաղիկները ձեռքին հեռացավ, այն դրեց նստարանի վրա ու վերադարձավ Մենելի մոտ,-Չկա ծաղիկ, չկա վախ,-թեթևացած ժպիտեվ ասաց նա։
-Հարցը միայն ծաղիկը չէ, Արե՛ն։ Հարցն այն է, որ մենք իրավունք չունենք։
-Իսկ ո՞վ է որոշում, թե այս աշխարհում ով ում համար է, ով ում հետ պիտի լինի, ով ում պիտի սիրի։
-Արեն ախր...
-Ինչո՞ւ չես կարող թքած ունենալ։ Դու ազատ մարդ ես, ու կարող ես կյանքդ կապել նրա հետ, ում հետ կցանկանաս։ Լսի՛ր, երեք տարի, և ես այլևս քո ուսանողը չեմ լինի։
-Ու ի՞նչ։
-Ու դու այլևս վախենալու ոչինչ չես ունենա։
-Խնդրում եմ...պետք չէ։ Սա սխալ է։
-Կարող եք գնալ,-լուրջ աղջկան նայելով ասաց Արենը։
Նրա բառերում Մենելը երբեմն "դու" էր դառնում, երբեմն էլ "դուք"։ Ինքն էլ չէր կարողանում կառավարել բառերն ու հասկանալ ի վերջո ինչպես է պետք դիմել աղջկան։
Մենելը քարացած նույն տեղում չգիտեր ինչ անել։ Մի վերջին անգամ նրան նայելուց հետո շարունակեց այն ուղղությամբ, որով "փախչում էր" Արենից։ Կանգ առավ, շրջվեց, ու քայլերն ուղղեց դեպի այն նստարանը, որի վրա դրված էին ծաղիկները։ Հասավ, վերցրեց դրանք, ու առանց տղային նայելու՝ քայլեց։ Արենը ժպտում էր։
-Դա որպես այո՞,-ժպիտով ասաց տղան, ով զգում էր, որ երջանկությունը սարեր ձորերից այն կողմ չէ։
Մենելը ոչինչ չասաց, միայն քայլելու ընթացքում, երբ տղան արդեն իր թիկունքում էր, թեթևակի գլուխը շրջեց Արենի կողմ, ու նորից ուղղվելով՝ հեռացավ։*Մենելի անունից*
"Ժամանակն է ինքդ քեզ ու ուրիշին շանս տալու։ Հավատալ է պետք Մենել։ Նա անկեղծ է։ Ու հետո, նա դուր է գալիս քեզ,-մտքերում ժպտաց"։
*Արենի անունից*
"Վերջապես Տեր Աստված։ Ես կարծես թե իսկապես սիրահարվել եմ։ Ում ասեմ դասախոսիս եմ սիրահարվել՝ չե՛ն հավատա,-ինքն էլ մտքերում մի լավ ծիծաղելուց հետո ճանապարհը շարունակեց, գնաց դեպի տուն"։
***
Ուիլյամը աշխատանքից դուրս եկավ, ու ուղղորդվեց դեպի պիցցայանոց, որտեղ պայմանավորվել էր Մարթայի հետ։ Ընդմիջումը որոշել էին միասին անցկացնել, ի դեպ, Ուիլյամի գաղափարն էր։ Քայլում էր մարդաշատ փողոցներով, երբ ծանոթի հանդիպեց։
-Բարև՜,-ձայն տվեց Ուիլյամը։
-Բարև հարազատ։
-Ինչպե՞ս ես։
-Հիասքանչ, դո՞ւ։
-Դե կարելի ասել, որ ես էլ։
-Ժպի՜տդ,-խորամանկ ժպիտով ասաց զրուցակիցը։
-Դե հանդիպման եմ գնում երևի ապագա ընկերուհուս հետ։
-Օ՜, ուրախ եմ քեզ համար։ Չեմ ուզում քեզ ուշացնել։ Ավելի լավ է գնա հանդիպման, թող չսպասի։ Բայց կարող ենք պայմանավորվել, ու հանդիպել մի օր։ Կարող ես ընկերուհուդ հետ գալ, կծանոթացնես։ Հետո ինքն էլ իրեն լավ կզգա, եթե ծանոթներիդ հետ ծանոթացնել ցանկանաս։
-Հա, ճի՛շտ ես։ Անպայման։ Դե կխոսենք։ Կզանգեմ քեզ։
-Շատ լավ։ Դե առայժմ։ Ձեզ բարի ժամանց։
-Շնորհակալ եմ։
Իրար հրաժեշտ տալուց հետո ամեն մեկն իր ճանապարհով գնաց, իսկ Ուիլյամը ընկավ մտքերի մեջ։*Ուիլյամի անունից*
"Նա ճիշտ է։ Ես Մենելին ծանոթացրի հարզատներիս հետ, ու ամեն բան կարծես ավելի ամրապնդվեց։ Մարթային էլ կծանոթացնեմ հարազատներիս հետ, որ ավելի մտերմանանք։ Ու երևի ժամանակն է, որ միասին մեր տուն գնանք",-մտքերն ընդհատվեցին այն պահին, երբ պիցցայանոց մտավ, որտեղ Մարթան իրեն էր սպասում։
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
حركة (أكشن)> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜