Մաս 32

136 13 8
                                    

Շաբաթ օրը ու մոտակա երկու շաբաթների ընթացքում Մենելն իր ամբողջ ժամանակը պիտի նվիրեր ընկերուհուն, ով իրեն շատ լավ էր զգում Հայաստանում։ Երկու շաբաթ արձակուրդների ավարտին Մարիան կգնա Անգլիա, իսկ Մենելը կանցնի իր մշտական կյանքին, աշխատանքին։
Արենն ու Մենելը աղջկա ցանկությամբ բառ են եկել։ Ուզում էր ընկերներով խմեին մի քիչ, օրն անմոռանալի դարձնեին։ Դե Արենն էլ չմերժեց, որովհետև աղջիկների հետ էր լինելու։ Մակարդակով տեղ ընտրեցին, որտեղ քեզ կարող ես հանգիստ զգալ։ Մութ սրահում գունավոր լույսեր կային, բայց աչք չէին ցավեցնում։ Ամեն ինչ շատ հանգիստ ու բարձրաժաշակ էր։ Փոքրիկ սեղանի շուրջ հավաքված եռյակը երջանիկ խոսում ու ծիծաղում էր։ Մենելն ու Մարիան Արենին պատմում էին իրենց անցկացրած օրերի մասին։ Մենելն անընդհատ իր կողմ ընկած հայացք էր բռնում, բայց չէր նայում այդ կողմ, ուղղակի նկատում էր, որ քիչ այն կողմ նստած սեղանից մեկն ուշադիր իրեն է նայում։ Ի վերջո հայացքը գցեց այդ սեղանի մոտ, ու ժպիտը կորեց դեմքից։
Բնական է, որ նա միայն այդ վիճակում կհայտնվեր, եթե տեսներ Ուիլյամին։ Տղան արքայավայել նստել էր բազմոցին, ու ուշադիր Մենելին նայելով՝ կոնծում էր ալկոհոլը։ Նրա դեմքին կատաղություն կար, ցավ էր ծորում նրա հայացքից։
Մենելն իրար խառնվեց։ Նա իրեն անհարմար էր զգում, լարված էր։ Լավ է, որ Արենն ու Մարիան չէին նկատում դա։ Չնայած հիմա տպավորություն էր, որ նրանք առհասարակ Մենելին չէին էլ նկատում։ Մտերմիկ զրույցի էին բռնկվել, իսկ Մենելն իր ներսում էր բռնկվել։ Մենելի ու Ուիլյամի իրարից փախչող հայացքներն էին բռնկվել հիմա, ու աղջիկը վառվում էր։ Նա վառվում էր կայծերից, որ իրեն նայող աչքերից էին դուրս թռչում։
Կես ժամից ավել տևեց այդ պայթյունը։ Կես ժամից ավել Մենելը տեղը չէր գտնում, իսկ Ուիլյամը իրար հետևից դատարկում էր ալկոհոլով լի բաժակները։ Ի վերջո տղան վեր կացավ ու քայլեց դեպի դուռը։ Նա չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Հարվածելով մարդկանց, ու ջերմորեն գրկախառնվելով բոլոր պատերին՝ նա դուրս եկավ։ Մենելի սիրտը վատ բան էր կանխազգում։ Նա գիտեր, որ հիմա ինչ-որ վատ բան է կատարվելու։
-Կներեք ինձ, ես հիմա կգամ։
-Լավ։
Նա վեր կացավ տեղից ու քայլեց Ուիլյամի հետևից։ Էնպես էր գնում, որ չնկատվեր։ Ուիլյամը մի քանի քայլ հետո՝ ընկավ։ Մենելը վազեց նրա մոտ ու ծնկի եկավ կողքին։
-Հիմա՛ր, ապո՛ւշ, ինչո՞ւ ես այսքան խմել։
Ուիլյամը ծիծաղում էր ու ոչինչ չէր ասում։
-Եկա՞ր։ Բա ո՞նց ես ընկերոջդ մենակ թողել։
-Ձա՛յնդ։ Վե՛ր կաց։
-Չեմ կարո՜ղ,-ծիծաղով ասաց Ուիլյամը։
-Դե՜,-գոռաց նա։
-Չէ չէ չէ չէ՜,-նա շարունակում էր ծիծաղել։
-Ուիլ վե՛ր կաց աղաչում եմ,-Մենելն այլևս չկարողացավ զսպել արցունքները։
Ուիլյամի ժպիտը կորեց, ու նա միայն ուզում էր, որ Մենելը լաց չլինի։
-Մե՜ն, Մեն մի՛ լացիր։
-Չեմ լացում, օգնիր բարձրացնել քեզ։
Տղան ձեռքը մեկնեց դեպի Մենելի աչքերը։ Նա մեղմորեն սրբեց աղջկա արցունքները։
-Ամեն ինչ լավ է, չէ՞։
-Հա, հիմա կանգնիր։ Ուիլյամ կանգնի՛ր, ես քո ժամանակը չունեմ։
-Հա դե իհարկե չունես։ Գնա՛, ես էստեղ պարկած կմնամ։
-Հիմար հիմար մի՛ խոսիր։ Դե՜,-բարկացած քաշեց նրա թևերից, ու Ուիլյամը մի կերպ ոտքի կանգնեց։ Մենելը մտավ նրա թևի տակ, ու տղայի ամբողջ ծանրությունն իր վրա ընկավ,-Զզվելիի մեկը, ալկոհոլի գարշելի հոտ է փչում վրայիցդ։
-Հո անե՞մ,-ասաց ու աղջկա դեմքի մոտ փչեց։
-Ֆո՜ւ, անմակարդակ։ Քեզ լրիվ կորցրել ես։
-Գտնողի աչքը լույս։
-Որտե՞ղ է մեքենադ։
-Մեքենայո՞վ ես տանում։
-Չէ՛, գրկած։
-Վաո՜ւ։ Ի՜նչ ուժեղ աղջիկ է է։
-Մի՛ հիմարացիր, ասա տեսնեմ որտե՞ղ է։
-Ա՜յ...
-Սո՛ւս, տեսա։ Քայլիր, ես քո ծանր մարմինը երկար պահել չեմ կարող։ Չա՛ղ։
-Պահ, նիհարիս տեսեք։
-Կերազեիր ինձ պես նիհար լինել։
-Չէի երազի։ Կմաղքի ես նման։
-Բերանդ փակիր։
Մենելը բացեց դուռն ու Ուիլյամի մարմինը "տեղավորեց" վարորդի կողքի նստարանին, ինքն էլ նստեց վարորդի տեղում։
-Հա՜,-ծիծաղում էր Ուիլը,-Փաստորեն ես հարբեցի դու էլ ինձ տուն տարար հա՞։ Պետք չի տանես, ես կգնամ։ Ես չե՛մ ուզում, որ սպասացնես Արենիդ։
-Ձա՛յնդ։
-Լսի՛ր փոքրիկ Մենել, էս սանրվածքով լրիվ ուրիշ ես է։ Շատ ես փոխվել։ Բայց ես ոնց որ թե քեզ շարունակում եմ հիշել։ Զզվում եմ ինձնից, որ քեզ չեմ մոռանում։ Դու չար մարդ ես։ Դու ցավեցնում ես քո շուրջը գտնվող բոլորին։ Դու չե՛ս գնահատում քեզ սիրողներին, դու միայն քո մասին ես մտածում։ Հիմա ի՞նչ անեմ, որ իմ գլխին էլ երկար մազեր չկան, որ կտրեմ հանգստանամ։ Մազերդ կտրել ես, որ ինձ ջնջես չէ՞։ Մի անգամ ֆեյսբուքում կարդացի, որ երբ աղջիկն ուզում է ջնջել իր կյանքում ինչ-որ մեկին, կարևո՛ր մեկին, ապա կտրում է մազերը։
-Քեզ հազար եմ ասել ֆեյք էջերին մի՛ հետևիր, հետո էլ նման բան չկա։ Ու հետո ո՞վ է քեզ ասել, որ կարևոր ես։
-Դե հա՜, ների՜ր։ Ես ո՞վ եմ, որ կարևոր լինեմ։ Ես անցած գնացած եմ չէ՞։ Իմ էդքան տված սիրուց հետո գնացիր քեզ համար կյանքդ վայելեցիր, հետո էլ եկար էստեղ կապվեցիր եղբորս հետ, ու երջանիկ ապրում եք հիմա։ Դե երանի ձեզ։ Իհարկե, ես ով եմ որ։
-Սո՛ւս մնա Ուիլյամ։ Հիմա մեքենան կկանգնեցնեմ ու կգնամ, կմնաս փողոցի մեջտեղում։
-Մի՛ անհանգստացիր, ես չեմ վախենում մենակությունից։
-Լավ է, որովհետև դա սարսափելի բան է,-կամաց ու տխուր ասաց Մենելը։
Մեքենայում հանգստություն տիրեց։
Ուիլյամը ձեռքը մեկնեց դեպի Մենելի ձեռքը, որը ղեկն էր բռնել։ Մենելն ուշադիր նայում էր, թե ինչ է անելու։ Տղան նորից հարմար տեղավորվեց, բայց աղջկա փոքրիկ ձեռքը ափերում փայփայելով։ Մենելը նայում էր, թե ինչ քնքշանքով, բայց միևնույն ժամանակ ամուր է բռնել։ Ուիլը վախենում էր, որ նա կքաշի ձեռքը, բայց Մենելը ափը դեպի Ուիլի ափը դարձրեց, ու իր փոքրիկ ձեռքով բռնեց նրա ձեռքը։
Ուիլյամը պարկեցրեց նստարանը, Մենելի ձեռքը դեմքին մոտ տարավ, փակեց աչքերն ու սկսեց հոտ քաշել ձեռքից։ Մենելը ճանապարհին էր նայում, բայց սկսում էր չտեսնել ոչինչ, աչքերը պատած արցունքներից։
Նա հարմար տեղ գտնելով կանգնեցրեց մեքենան, որովհետև մի ձեռքով քշելն անհնար էր։ Նա իր նստարանն էլ իջեցրեց, դեմքով թեքվեց դեպի Ուիլյամն ու պարկեց։
-Ասա, որ չես կարողանում պոկվել, Մենե՛լ,-աչքերը փակ ասաց Ուիլը, ով շարունակում էր շուրթերին մոտ պահել աղջկա ձեռքը։
-Կարծեցի քնած ես։
-Համարյա, բայց քանի արթուն եմ, ուզում եմ վայելել։
-Ի՞նչը վայելես։
-Քեզ։
-Երկուսս էլ սրիկա ենք Ուիլյամ։ Երկուսս էլ անամոթ սրիկաներ ենք։
-Ասա, որ հիանալի է։
-Ես չէի ուզի էսպիսինը լինել։
-Ե՛ս էլ։ Ես էլ չէի ուզի էսպիսինը լինել, ու չէի ուզի, որ դո՛ւ էսպիսինը լինես։
-Ինչո՞ւ։
-Որ չսիրեի քեզ...

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant