Մաս 8

91 16 6
                                    

Համալսարանում արդեն երրորդ ժամն էր, ու Մենելի դասը առաջին կուրսեցիների հետ էր։ Նա հավաքելով իր ամբողջ էներգիան ու համբերությունը, քայլեց դեպի լսարան։ Հուսով էր, որ այսօր միջադեպ չի լինի իր ու այն ինքնահավան ապուշի միջև։
Բայց հուսալը քիչ է, երբ դիմացինդ անտակտ է, ու չգիտի որտեղ ինչպես դրսևորել իրեն։ Ու միջադեպն անխուսափելի էր, մանավանդ այն դեպքում, երբ նրանք մենակ էին։ Տղան մտնելով լսարան մի այնպիսի հայացքով նայեց Մենելին, ինչպես վայրի գազան, ով ուզում է հոշոտել զոհին։ Հետո նստեց իր տեղը, ու խոսակցությունն այնքան բարդացավ, որ Մենելը տեղից վեր կացավ ու մոտեցավ նրան։
-Լսի՛ր տղա, քեզ մի՛ դիր խելացիի տեղ, այդպես ավելի անխելք ես երևում,-տղայի սեղանին հենվելով ասաց Մենելը։
-Իսկապե՞ս,-քմծիծաղով ասաց տղան,-Քո կարծիքով, եթե մի երկու գիրք ավել ես կարդացել, ուրեմն ինձնից խելացի՞ ես։
-Մի երկու հազար։
-Կարծում եմ գրքեր կարդալով խելացի չեն դառնում։ Մարդիկ կան, ովքեր անգամ կարդալ չգիտեն, բայց կյանքի փորձը շատ խելացի է դարձրել նրանց։
-Կյանքի փո՞րձ։ Համաձայն եմ, բայց արդյո՞ք քո կյանքը քեզ խելացի է դարձրել։
-Պատկերացրեք, որ այո։
-Դու տասնութ տարեկան ես, այդ ի՞նչ կյանքով ես ապրել, որ հասկանում ես։
-Դուք քանի՞ տարեկան եք։
-Լավ է, որ վերջապես դու-ն դարձավ Դուք։
-Հումորի տրամադրություն չունեմ։ Սա լուրջ թեմա է։
-Լա՜վ։ Իհարկե ճիշտ չէ ուսանողներին տարիքն ասել, բայց քսան։
-Գո՞հ եք Ձեր կյանքից։
-Այո, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում։
-Եթե գնայիք ծառայության, կանգնեիք սահմանին թշնամու առաջ, ու տեսնեիք, թե ոնց են ձեր ընկերները հերթով մեռնում, կհասկանայիք, թե ինչ է կյանքի փորձը, թե ինչ է հաղթահարելը, ինչ է դժվարությունը, ու դժվար թե Ձեզ երջանիկ մարդ համարեիք։ Եվ ո՛չ, ես տասնութ տարեկան չե՛մ Օրիորդ Մենել, ես քսանմեկ տարեկան եմ, ինչպես հասկացաք՝ ձեզնից մեծ։ Իսկ ուսումս հիմա եմ սկսում, որովհետև ծառայության էի գնացել։ Ես գուցե հազարավոր գրքեր չեմ կարդացել, բայց ձեզնից շատ բան եմ տեսել, ու հավատացեք, գուցե ավելի խելացի եմ։

Մենելն այլևս ոչինչ չասաց։ Տղայի բառերը բացարձակ ճշմարտություն էին։ Ու Մենելի մտքում միակ մի միտք էր պտտվում.

*Մենելի անունից*

"Ես մի ընկեր պահել չկարողացա։ Ես լավ ընկեր չեմ, իսկ նա իր ընկերների մահն է տեսել։ Ու հա՛, նա ավելի խելացի է"։

-Ներիր։
-Ներելու ոչինչ չկա Օրիորդ Դավթյան, ամեն բան լավ է։ Ես ուղղակի ուզում եմ, որ ձեզ բոլորից խելացի չկարծեք։ Էստեղ շատերը կան, ովքեր ձեր չափ չեն կարդացել, բայց ձեզնից խելացի են։ Մեր կուրսում շատերը ծնողներ չունեն, կամ մի ծնող ունեն։ Ոմանց ծնողները բաժանված են։ Ծայրահեղ աղքատներ էլ կան, որ մի կերպ են վարձի հարցը լուծում, դուրս չմնալու համար։ Այդ մարդիկ հաստատ ավելին են տեսել, քան Դուք։ Նրանք արդեն սովոր են մենակ ապրելուն։ Ու եթե մենք բոլորս հայտնվենք մի կղզում, ձեր կարդացած գրքերը ձեզ չե՛ն կշտացնի, չե՛ն տաքացնի, իսկ նրանք կարող են ձուկ որսալ, որովհետև հաճախ հացի գումար չունենալու պատճառով գետերից ձուկ բռնելով են կշտացել։ Ես օրինակ բանակում շատ հմտություններ եմ ձեռք բերել։ Պետք լինի կենդանի կորսամ, կրակ կվառեմ քարերով, իսկ դո՞ւք ինչ կանեք։ Գրքերը քաղցը բավարարո՞ւմ են։
-Հոգևոր քաղցը։
-Կղզում հոգևոր քաղցը բավարարելով երկար չեք ապրի։
-Ամենավատն այն է, որ ես քո ամեն բառի հետ համաձայն եմ։
-Ուրեմն ես հաղթեցի այսօրվա վեճում։
-Շնորհավորում եմ։ Մեկ-զրո։
-Մեկ հավասար։
-Ինչո՞ւ։
-Մի անգամ դուք ինձ երեքը մեկում կատարյալ ապուշ համարեցիք, իսկ ես ոչինչ չասացի, չնայած որ կարգին պատասխան կտայի։
-Դե լավ ներիր,-ծիծաղելով ասաց Մենելը։
-Ներում եմ։ Ես հիշաչար մարդ չեմ։ Գուցե անտակտ եմ մի քիչ...
-Մի քիչ շատ։
-Դե լա՜վ,-ծիծաղով,-մի քիչ շատ անտակտ եմ, բայց ես իրոք լավ մարդ եմ։ Ուղղակի սիրում եմ խաղալ մարդկանց նյարդերի հետ, մանավանդ, երբ նրանք ինձ դուր են գալիս։
-Մի՛ ասա, որ քեզ դուր եմ գալիս։
-Ինչ կա դա եմ ասում։
Դուռը բացվեց ու ուսանողները ներս մտան։ Զարմացան նրանց հանգիստ խոսելիս տեսնելով։ Բարեբախտաբար չլսեցին, թե ինչ էին խոսում, թե չէ խնդիրների առաջ կկանգնեին։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant