Ուիլյամը սենյակի դռան առաջ կանգնած՝ ներսից հոշոտվում էր։ Հետո շրջվեց ու արագ հեռացավ էնտեղից։ Չգիտեր ինչ անել։ Ուզում էր մտնել սենյակ ու սպանել Արենին, իսկ հետո Մենելին։ Հետո էլ իրեն, Մենելին սպանելու համար։ Ուիլյամն ուղղակի աշխարհից վերանալ էր ուզում, որ չզգա այն, ինչ հիմա է զգում։
*Ուիլյամի անունից*
"Ի՞նչ էիր ասում Ուիլյամ։ Ավելի լավ է մեզնից մեկը շուտ ամուսնանա, որ կորցնելու վախ այլևս չլինի, այլ հաստա՛տ իմանանք։ Որ չմտածենք կկորցնենք, մտածենք՝ կորցրի՛նք։
Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչ ծանր է քեզ համար հաստա՛տ իմանալը, որ կորցրիր։ Այն ժամանակ գոնե հույս ունեիր, որ մինչև կորցնելը, կվերագտնես ու էլ չես կորցնի, բայց հիմա կորցրածդ վերագտնել չես կարող։ Նրան արդեն ուրիշն է գտել։ Ու ինչպես ասում է Կամելիան, գնա՛, պարկի՛ր, ու երազիր այն երջանիկ կյանքի մասին, որը վաղն է գալու"։Գլանակներն իրար հետևից այրվում ու վերջանում էին նրա թոքերում։ Ու բերանում իր տեղը գտած ծխախոտի կողքից՝ արցունքներ էին գլորվում, գլանակը բռնած մատներն էլ՝ դողում էին։
Այլևս չկարողանալով մնալ այս թաղամասում, Ուիլյամը նստեց մեքենան ու հեռացավ։ Քշում էր անհայտ ուղղությամբ, ու ժամերով կարող էր նույն բանն անել։ Նա ավելի մեծ արագություն էր հավաքում, ու մտքով չէր անցնում արգելակել։ Նա մտածում էր միայն մեռնելու մասին։*Չորս տարի առաջ*
-Ուի՜լ,-վախեցած գոռում էր Մենելը։
-Ջան, մի՛ վախեցիր։ Հանգի՜ստ ոտքդ սեղմիր, ու վստահ առաջ գնա։
-Իսկ այս նշանն ինչի՞ համար է։
-Դա նշանակում է, որ միակողմանի ճանապարհ է։ Ա՜յ այն մեկը նշանակում է, որ երբ սկսես վարել, երթևեկությունը երեք կողմից է սկսվում։ Սա նայիր։ Երբ նման բան տեսնես, պիտի զիջես։
-Ո՜ւխ, հավե՜ս,-երջանիկ ասում էր Մենելը,-Ինչ լավ է, որ ինձ քշել ես սովորացնում։ Որ իրար հետ խմելու գնանք, դու կխմես, ես քեզ տուն կտանեմ։
-Իրար հետ ենք խմելու գնում, էնպես որ պակաս անգիտակիցն էլ դու չես լինելու։
-Խմելը կարող է հյութի մասին էլ լինել։
-Հա՜, ես գարեջուր կխմեմ, իսկ դու նարնջի հյութ։
-Հա՜, հետո քեզ կգցեմ ուսիս ու մի կերպ մեքենան քարշ կտամ։
-Ինձ փալաս զգացի,-ծիծաղելով ասաց տղան։
-Ի՜։ Չէ՜ տղա։
-Դե լավ նայիր հա, ասել ես, պիտի անես։ Երբ հարբած լինեմ, դու ես ինձ տուն տանելու։
-Խնդիր չկա՜։*Մեր օրեր*
*Ուիլյամի անունից*"Հիմա նա է քեզ սովորեցնելու ամեն փոքրիկ մանրուք, Մենե՛լ։ Դու նրա հետ ես խմելու գնալու, ու դու նրան ես ուսերիդ հենած մեքենան տանելու, որ տուն գնաք։
Ամեն ինչ փչացավ։ Էլ ոչինչ ինձ չի հետաքրքրում, էլ ոչինչ կարևոր չէ ինձ համար։ Նույնիսկ մահը սարսափելի չէ, երբ ես քեզ կորցնելու ցավին պիտի դիմանամ...
Ես այդքան ուժեղ չեմ"։
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Action> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜