Մաս 6

104 17 13
                                    

Ամբողջ ճանապարհին Մենելը շատ անհանգիստ էր։ Ամեն վայրկյան ուզում էր վարորդին ասել, որ հետ քշի։ Ուզում էր գնալ ու տեսնել Ուիլյամին։ Դժվար էր։ Սարսափելի դժվար էր նրան այնտեղ թողնելը։ Միշտ էդպես է չէ՞, երբ ինչ-որ մեկը նայում է քեզ, թեկուզ անծանոթ, թեկուզ քեզ դուր էլ չկա, մեկ է անընդհատ ուզում ես նայել, որ տեսնես էլի նայո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ երբ քեզ հարազատ մեկն է, չնայելն ավելի է բարդանում, եթե անգամ քեզ չի էլ տեսել։ Ավելի դժվար է այն ժամանակ, երբ նա հարազատ լինելուց բացի, մի մասնիկդ է դառնում։
Ու Մենելն ամբողջ ճանապարհին պատուհանից դուրս նայելով մտածելուց, ինքն իր հետ կռիվ տալուց հետո հասկացավ, որ այո՛, Ուիլյամն իր մի մասնիկ էր, իսկ հիմա նա կիսատ է, ու իր մի մասնիկն ուրիշի մի մասն է դառնալու։ Կարո՞ղ եք գուշակել, թե նա ինչ զգաց։ ԽԱՆԴ։ Նա ուրիշ աղջկա մասին պատկերացնելով խանդեց։ Պատրաստ էր ինքն իրեն սպանել, միայն թե չխոստովաներ այդ մասին։ Չխոստովաներ, որ կարող է խանդել նրան։

*Մենելի անունից*

"Մենք մեր ընկերներին էլ ենք խանդում։ Սա ընկերական խանդ է, ավել՝ ոչինչ"։

Հասավ տուն ու լարված գնաց իր սենյակ։ Դուռը փակեց, հենվեց պատին, ու այնպես շուրջ բոլորը նայեց, ասես խելագար լիներ, ասես վախենար, որ որևէ մեկը կարող է տեսնել իրեն, ասես ամենամեծ մեղքն էր գործել, որի համար իրեն մահապատիժ էր հասնում։
Դուռը թակեցին, ու նա այնպես վեր թռավ, որ մի կերպ իրեն զսպեց, որ չգոռա։ Նույն պահին հասկացավ, որ փաստորեն տան դուռն ինքը չի բացել, այլ բաց է եղել, ու նա շատ արագ հայտնվել է իր սենյակում։ Փաստորեն այնքան լարված է եղել, որ ուշադրություն չի դարձրել մարդ կա՞, թե՞ ոչ։
-Ի՞նչ է պատահել,-խոսեց մայրը, ով աղջկա պահվածքից հասկացավ, որ մի բան այն չէ։
-Ոչինչ էլ չի եղել մամ։ Մի քիչ հոգնած եմ։
-Ես սուրճ եմ ուզում խմել, դու թեյ կխմե՞ս։
-Հա, շնորհակալ կլինեմ մամ։
-Խոհանոցո՞ւմ խմենք, թե՞ գնանք բակ։
-Արի բակ գնանք հա։ Ուզում եմ մաքուր օդ շնչել։
-Ծաղիկների բույրով ողողված,-ասաց մայրն ու աղջկա մազերն ուղղելով մոտեցավ նրան,-Ի՞նչ է եղել աղջիկս, անհանգիստ ես չէ՞։ Ես զգում եմ։
-Մա՜մ,-ձեռքերը մոր ուսերին դնելով,-Ամեն բան լավ է անուշս, իսկապես,-գրկեց մորը,-Եթե հետո խոսել ցանկանամ, կխոսե՛նք, բայց հիմա լռել եմ ուզում։ Եթե չցանկանամ խոսել, ուրեմն կարող ես վստահ լինել, որ լավ եմ։
-Լավ փոքրիկս, խնդիր չկա։ Դե էստեղ վերջացրու ու բակ արի։
-Լավ մամ,-նորից մայր ու աղջիկ համբուրեցին իրար, ու մայրը գնաց խոհանոց, իսկ Մենելը սկսեց հագուստը փոխել։
Նստեց անկողնու վրա ձեռքերը ոտքերի տակ դրած, ու շարունակեց շուրջը նայել։

*Մենելի անունից*

"Վերջերս այնքան շատ եմ ուսումնասիրում բաներ, որոնք անգիր գիտեմ։ Սենյակիս ամեն անկյուն ես անգիր գիտեմ, բայց ամեն օր ինձ նորովի եմ բացահայտում այս չորս պատի մեջ։ Այս առաստաղն ամեն օր ուրիշ է դառնում իմ աչքին։ Այս հատակը կա՛մ ավելի է ամրանում, որ ցած չընկնեմ, կա՛մ էլ ուղիղ հակառակը, այն ավելի է բարակում, ճաքճքում ու թուլանում, որ տապալի ինձ, որ ինձ անդունդը տանի։ Այս պատերին կախված նկարներն ինձ ամեն օր տարբեր Մենելների են հիշեցնում։ Ես ժպտում եմ այդ նկարներում, բայց ասես սատանա լինեմ, ով աշխարհի վերջի մասին է երազում։ "Դորիան Գրեյի Դիմանկարը" հիշեցի, ու ես ինքս ինձ իմ այս չորս պատում Դորիան պատկերացրի, ով այն ջահել աղջկա մահվան պատճառը դարձավ, ու իր նկարներն իր աչքին սատանայական դիմագծեր ստացան։ Ու հիմա իմ նկարներն էլ ի՛մ աչքին են անիծված թվում։ Ես ոչ Դորիանի պես գեղեցիկ եմ, ոչ նրա պես հետաքրքիր, բայց մեր մեջ մի նմանություն կա՝ երկուսս էլ չգնահատեցինք ամենաթանկը, որ ունեինք։ Երկուսս էլ մեր կամքից անկախ սպանեցինք, երկուսս էլ մարդասպան դարձանք մի՛ տարբերությամբ, ՆԱ դեռ ապրում է, ու ես չգիտեմ ներսից գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Գուցե նա մեռած է ներսից, կամ գուցե իմ այս բոլոր մտքերն իզուր են, գուցե նա շատ երջանիկ է, գուցե չի հիշում ոչինչ իմ մասին։ Ես կամ, բայց ո՛չ նրա օրերում։ Ու ինձ տեղն է։ Ի վերջո մենք ամենաօտար դառնում ենք այն մարդկանց համար, որոնց համար ամենաթանկն ենք եղել։ Ե՛նք եղել, ե՛մ եղել... բայց կա՛, բայց չի՛ անցել նա ինձնից, ես չե՛մ մոռացել այդ հեքիաթ տղային, ի՛մ հեքիաթին, իմ լավատես ու բարի Ուիլյամին...Երևի մի քիչ էլ անցնի, ու կմոռանամ",-ինքն իրեն համոզեց, մի ակնթարթ ուրախացավ այն մտքից, որ շուտով մոռանալու է, ասես դա իսկապես այդպես էր լինելու, ասես վերևում որոշված էր հաստա՛տ, որ նա շուտով մոռանալու է Ուիլյամին։ Ու վեր կենալով տեղից դուրս թռավ սենյակից ու գնաց դեպի բակ, որտեղ մայրն իրեն էր սպասում արդեն ինչքա՞ն ժամանակ, չգիտեմ...

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant