-Ես դժվար այնքան ուժեղ սիրեմ մեկին, որ նա դադարի իմ սերը լինելուց։
-Կապրենք կտեսնենք։ Ես միայն ուզում եմ, որ երջանիկ լինես։
-Գիտեմ սիրելիս։ Լավ արդեն դուրս գամ, ուզում եմ զբոսնել մի քիչ։
-Գնա, ու չտխրես։ Ամեն բան լավ կլինի։
-Գիտեմ,-համբուրեց քրոջ ճակատն ու դուրս եկավ սենյակից։
Անցնելով միջանցքը, իջավ աստիճաններով ու ուղղվեց դեպի դուռը։ Մտքերով էր ընկած, ու անգամ մոռացավ զգուշացնել ծնողներին։ Դուրս եկավ տանից, նստեց մեքենան ու քշեց դեպի քաղաք։ Մեքենան կանգնեցրեց Օպերայի մոտակայքում, ու սկսեց շրջել այդ կողմերով։ Նայում էր <<Կարապի լճի>> ջրերին, ու տպավորություն էր, թե ինքը մենակ է ամբողջ քաղաքում, ու շուրջ բոլոր անցնող-դառնողներն ուղղակի էնտեղ չեն։*Չորս տարի առաջ*
-Մեն արի գնանք սահելու։
-Ես սահել չգիտեմ Ուիլ։
-Կօգնեմ քեզ։
-Չէ՜, ես չեմ ուզում ընկնել ու լավագույն դեպքում կոտրել ոտքերս, վատագույն դեպքում էլ՝ գլուխս, եթե իհարկե ողջ մնամ։
-Է՜յ, այս ինչ վատատեսն ես։ Քեզ ասում եմ, որ կօգնեմ։ Դու չես պատկերացնի, թե ինչ հեքիաթային հաճույք է դա։
-Ուիլյամ, իսկ, եթե մի բան պատահի՞։
-Երբեք չէի մտածի, որ այսքան վախկոտ ես։
-Ես վախկոտ չեմ։
-Արդեն հասկացա,-ժպիտով ասաց Ուիլյամը, որի բառերում հեգնանք կար։
-Քեզ ասացի վախկոտ չեմ։
-Ըհն, գիտեմ գիտեմ,-վստահաբար գլուխը վեր ու վար արեց։
-Ե՞րբ ենք գնում,-խիզախությամբ ասաց Մենելը, ով ուզում էր ամեն գնով ապացուցել, որ վախկոտությունն իր համար չէ։
-Ո՞ւր,-այնքան զարմացած հարցրեց, ասես քիչ առաջ ինքը չէր հրավիրում։
-Սահելու։ Ես համաձայն եմ։
-Տե՛ս, եթե գալիս ես, որ ինձ ապացուցես, թե վախկոտ չես, ապա դրա կարիքը չկա, ես առանց այդ էլ հավատում եմ քեզ։
-Էլ մի քեզ հիմարի տեղ դիր։ Քո ամեն բառը կանխամտածված է։ Դու գիտես ո՛ր բառից հետո որն ասել, որ համոզես։
-Իսկ դու փաստորեն խելացին դուրս եկար։ Գրքեր շա՞տ ես կարդում։
-Օ՜,-փնչացրեց,-Դու հիմար ես Ուիլյամ։
-Կարևորը, որ դու ինձ այսպես ես սիրում։
-Ու մի օր հենց այդպես էլ կսպանեմ։
-Կարո՞ղ ես։
-Իհարկե։
-Ու այդ ինչպե՞ս։
-Կմտածեմ։ Իսկ հիմա գնացինք,-թևով հենվեց Ուիլյամի ուսին, ու նրան նայելով՝ ժպտաց։
-Գնացինք խիզախ աղջիկ։*Մեր օրեր*
*Ուիլյամի անունից*"Դու դա արեցիր Մենել։ Հենց այնպես, առանց պատճառ, առանց ցավի ու առանց ափսոսանքի։ Դու սպանեցիր ինձ, ու դա այնքա՜ն հեշտ եղավ քեզ մոտ։ Դու միշտ էիր ամեն ինչ հեշտ մոռանում, ու երևի ինձ էլ ես վաղուց մոռացել, ու չես էլ գիտակցում, որ գուցե քո հետևից "զոհ" ես թողել։ Քո միակ զոհին։ Ու հիմա քեզ համար երջանիկ կյանքդ ես ապրում, իսկ ինձ թող սատանան տանի։ Գրողի տարած աշխարհ, ինչո՞ւ է ամեն բան այսքան վատ"։

VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Action> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜