Աղջիկը կանգնած էր հայելու առաջ ու ոչինչ չասող հայացքով սեփական արտացոլանքին էր նայում։ Մատները կամաց սահում էին պարանոցի վրայով, ու շոյում վզնոցը, որ բարակ պարանոցն էր գրկել։ Հետո մատները դեպի ականջողերը բարձրացան, հետո սահեցին մազերի մեջ։ Հետո նա կծեց շրթունքն ու մատները դեպի շուրթերը տարավ։ Փակեց աչքերն ու սկսեց աչքերը փակ պատկերացնել, կամ էլ՝ հիշել...
***
Տղան բացեց պահարանը, գտավ վաղուց մոռացված, բայց չմոռացված վերնաշապիկն ու ձեռքն առավ։ Կանգնած էր հայելու առաջ, ու հայելու միջով նայում էր մատներում փայփայվող վերնաշապիկին։ Նրա մերկ մարմինը, որ պատված էր արտահայտիչ մկաններով, վաղուց կարոտ էր այդ վերնաշապիկին։ Ու նա հագավ այն։ Նա հիշեց, թե ոնց իր փոքրիկը չէր լվանում այն շապիկը, որն ինքն էր հագել, որ իր հոտն ու մաշկը չմաքրվեր դրանից, ու քթի տակ ծիծաղեց, որ այս վերնաշապիկն էլ ի՛նքը չի լվացել, որովհետև երբ նրան նվիրեցին այն, մատնահետքեր կային, որ պիտի պահպանվեին։
Նա պահարանի վերևի դարակից փոքր մի տուփ դուրս բերեց, բացեց այն, հանեց իր անվանական գրիչը, ու առջևում դրված փոքրիկ բացիկի վրա գրեց. "Շնորհավոր ծնունդդ, փո՛քրս"։ Ծալեց հերթական բացիկն ու դրեց արկղի մեջ՝ մնացած բոլորի կողքին։ Հետո արկղիկը նորից իր տեղը դրեց, մոտեցավ հայելուն, տխուր ժպտաց.
-Ո՞նց ես Մենել։
Մենելը թաց աչքերով Ուիլյամին էր նայում։
-Լավ եմ Ուիլ, դո՞ւ։
-Ես էլ։ Շատ սիրուն ես այսօր։
-Դու էլ։ Էնքան լավն ես էս վերնաշապիկով։
-Իմ ամենասիրելին է, գիտե՞ս։
Աղջիկը ժպիտը դեմքին գլխով դրական շարժում արեց։
-Գիտեմ Ուիլ, իսկ այս վզնոցը, որ պարանոցիս է, ի՛մ ամենասիրելին է։ Դե դու ես նվիրել, հասկանում ես։
-Հասկանում եմ։ Այն ամենին ինչին դու ես դիպչել, ամենակարևորն ու թանկն է ինձ համար։
-Ափսոս, որ միայն այն ամենին կարող ես դիպչել, ինչին ես դիպչել եմ մի ժամանակ, մի ինչ-որ օր, ինչ-որ պահի, բայց ինձ...ավաղ դու ինձ դիպչել չես կարող։
-Գիտեմ։ Ուզում եմ հարմարվել, որ կորցրել եմ քեզ։
-Ես էլ Ուիլ։ Քիչ քիչ ստացվում է։
-Ինձ մոտ չի ստացվում։
-Կստացվի, միայն թե հավատա։ Ուիլ, նայիր նրան ու նկատիր, թե ինչ սիրուն է ժպտում, ինչ ուշադիր է նայում քեզ, երբ ինչ-որ բան ես պատմում, կա՛մ, ինչ հիացած է նայում քեզ, երբ դո՛ւ ես պատմում։
-Իսկ նա նկատո՞ւմ է, թե ոնց ես ժպտում։
-Երևի։
-Սիրո՞ւմ ես նրան Մենել։
-Հա՛ Ուիլ։ Ես սիրում եմ նրան։ Արդեն սիրում եմ։ Զարմանում եմ, որ վերջապես կարողացա սիրել, բայց սիրում եմ։
-Երջանիկ եղիր Մեն։
-Դու էլ։
-Ո՜ւ, շնորհավոր ծնունդդ։
-Շնորհակալ եմ,-Մենելը ժպտում էր, բայց արցունքներն անհերթ գլորվում էին աչքերից։
-Կնշեք իրար հետ, հետո երբ հարբի քո մասին կենացներից՝ նրան տուն կտանես,-տխուր ծիծաղեց,-դու էլ հետո տուն կգնաս։
-Գուցե մի օր ես նրան տուն տանեմ, ու նրա հետ հավասար տուն հասնեմ։
-Ուզում եք ամուսնանա՞լ։
-Հեռու չէ այդ օրը։ Դու էլ ամուսնացիր Ուիլ։ Ես քեզ ամենալավն եմ մաղթում։
-Ես էլ քեզ...
VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Acción> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜