Համալսարանում։
-Դուք այնպիսի մասնագիտություն եք ընտրել, որ պիտի արդար ու անկեղծ լինեք։ Բայց եթե հարկավոր է ստել, ինչը մեր գործում իհարկե չի՛ խրախուսվում, ապա հիշե՛ք, դուք ունեք 99% ճշմարտություն, և 1% սուտ։ Դուք պիտի խոսեք այդ 99%-ի մասին։ Այսի՛նքն, հենվելով ճշտի վրա, մենք սուտ ենք խոսում, որովհետև ստի հիմքը պիտի միշտ ճիշտը լինի։ Իհարկե ես չեմ ուզում ձեզ սովորեցնել, թե ոնց պիտի ճիշտ սուտ խոսեք,-ծիծաղեց,-բայց սա ծայրահեղ դեպքերի համար է։
-Լուրջ եմ ասում մեկ մեկ ալարում եմ տանն այդքան բան սովորել, բայց քանի որ հարցը վերաբերվում է ստին՝ արժե իմանալ,-ասաց ուսանողներից մեկը։
-Որ լա՞վ ստես։
-Որ լավ հասկանամ, երբ ստում են։
-Դե՜, դրա համար հոգեբանություն էլ է անհրաժեշտ։ Կուսումնասիրենք, եթե ցանկանում եք։
-Ա՜, ու նոր լեկցիաներ պիտի սովորենք։
-Ինչ ալարկոտն ես բա՜յց։
-Դե ինչ արած։ Մեկ մեկ ուղղակի մտածում եմ, որ անհաջողակի մեկն եմ, ու որքան էլ սովորեմ, մեկ է ոչնչի չեմ հասնի։
-Ըստ իս անհաջողության երեք հիմնական պատճառ կա։
Առաջին՝ ալարել, երկրորդ՝ հիմար պատճառներ հորինել, և երրորդ՝ շատ մտածել այդ մասին։ Դուք ալարում եք որևէ բան անել, ու դրա համար նախատեսված ժամանակն անիմաստ սպանելու ընթացքում մտածում եք այդ մասին, ու սկսում եք ապուշ պատճառներ հորինել, թե ինչու չեք արել։ Երբ դադարեք պատճառներ մտածել՝ հաջողակ կդառնաք։
Ի վերջո այդքան պատճառ հորինելու փոխարեն կարելի է ուղղակի գործն անել։ Ու եթե կա որևէ բան, որ պետք է անեք, ուրեմն արե՛ք, որովհետև վաղ թե ուշ զղջալու եք այն ամենի համար, ինչ կարող էիք, բայց չարեցիք։
-Էսպիսի խոսակցություններից հետո ներսումս միշտ ինչ-որ ծանր քար է ավելանում։
-Ի՞նչ կա, որ վաղուց ուզում ես անել, բայց չես արել։ Հիշի՛ր, ու արա՛ դա։ Կզգաս, որ քարն ուղղակի այլևս չկա։ Բայց մինչև անելը ծանր ու թեթև արա այն հարցի շուրջ, թե արդյո՞ք դա վատ հետևանքներ կունենա, թե՞ ոչ։
Մի վատ օրինակ բերեմ։ Դուք որոշել եք ոսկյա զարդերի խանութ թալանել։
Հիմնական նպատակը խանութը թալանելն է, ավելի ճիշտ, մի մատանի գողանալը, որովհետև տեսել եք, հավանել, ու պիտի ձերը լինի, ու դրանից վերջինն է մնացել։ Մտածելով դրա մասին, դուք պլան եք մշակում։ Օրեր են լինում, երբ հոգնած եք լինում ու ալարում եք թարմացնել պլանը, բայց հաստա՛տ եք որոշել, որ այդ մատանին ձերը պիտի լինի, ու չեք մտածում, որ կարող է վատ հետևանքներ էլ ունենա։ Ի վերջո դուք կազմում եք պլանը, ու գնում եք մատանու հետևից, և ցավոք սրտի, այն արդեն վաճառված է, կամ էլ մի ուրիշ գող այն արդեն գողացել է, որովհետև մինչ դուք անիմաստ պատճառներ էիք հորինում, թե ինչու պլանը չեք մշակում, մյուս գողն արդեն բացում էր խանութի դռները։ Իհարկե նման դեպքերում հարկավոր է մտածել, շա՜տ մտածել, որովհետև հետևանքները կարող են վատը լինել։ Ավելի լավ կլինի, եթե ի վերջո չգնաք թալանելու, որովհետև սա ուղղակի անհաջող օրինակ էր։
Ը՜մ, մի օրինակ էլ կա։ Դուք ձեր մոր հետ գտնվում եք նույն ոսկյա զարդերի խանութում, ու ձեր մայրը նույն մատանին է հավանել։ Դուք չեք կարող գնել, որովհետև չունեք բավարար գումար, բայց որոշել եք, որ ձեր մոր ծնունդի կապակցությամբ պիտի նրան նվիրեք։ Դուք չեք աշխատում, բայց ցանկությունը մեծ է։ Եվ ահա իմանում եք, որ կա մի կազմակերպություն, որը աշխատանքի է ընդունում։ Կարող եք հենց վաղն էլ ընդունվել, կարող եք մեկ շաբաթ անց էլ ընդունվել, միևնույն է ձեզ կընդունեն։ Ու դուք վստահ լինելով, որ այսօր չլինի վաղը հաստա՛տ կլինի, մինչև ծնունդն էլ երկու ամիս կա՝ անընդհատ հետաձգում եք, ու չեք գնում աշխատելու։ Շատ եք մտածում այդ մասին, մտածելու ընթացքում ձեր ուղեղը ո՛չ թե հաստատ որոշում է վաղը գնալ ու ընդունվել, այլ մտածում է ի՞նչ պատճառ հորինեմ, որ վաղը չգնամ։ Խնդիրն այն է, որ այդ պատճառները միայն մեր ներսում են։ Ո՛չ ոք մոզ ոչինչ չի՛ ստիպում, դա մե՛նք էինք ցանկանում։ Ու այնքան թուլամորթ ենք, որ մեր սեփական ցանկությունների համար պայքարել չգիտենք։ Փոխարենը կարող էինք շուտ աշխատանքի ընդունվել, աշխատել, մայրիկի ծնունդի համար նվեր գնել, երջանկացնել նրան ու նրա երջանկությամբ ինքներս ուրախանալ։
Ու նորից, հազիվ գալիս է պահը, երբ դուք գնում եք աշխատանքի, բայց խանութում կրկին չկա մայրիկի հավանած մատանին։ Կամ էլ թողնում եք վերջին օրով, մեկ է այդքան ժամանակ չեն գնել, չեն էլ գնի, ու վերջին օրը մի բան պատահում է։ Դուք կոտրում եք ձեր ոտքը, ու չեք կարողանում գնալ։
Ես այսօր շատ դաժան եմ, օրինակներս էլ ինձ պես դաժան ու տարօրինակ են, բայց երևի գլխացավս է պատճառը,-Մենելը ժպիտով տրորում էր ճակատն ու շարունակում ակտիվ դասն անել,-Դուք որոշել եք նիհարել, որովհետև գեղեցիկ զգեստ եք տեսել, որը փոքր է ձեզ համար։ Բայց դա ձեր երազանքների զգեստն է, ու ձեզ արդեն պատկերացնում եք դրանով։ Վե՜րջ, վաղվանից անցնում եմ առողջ ապրելակերպի։ Զբաղվելու եմ սպորտով, քիչ եմ ուտելու, շոկոլադի մասին մոռանում եմ, լավ դե մեկ մեկ, ու շատ ջուր եմ խմելու, եթե անգամ կարիքը չզգամ։
Հաջորդ օրը խոհանոցից համեղ ուտելիքի հոտեր են գալիս։ Չդիմանալով գայթակղությանը՝ որոշում ենք դիետան թողնել հաջորդ օրվա համար։ Բայց ամեն օր նույն պատճառն ենք հորինում, թե վաղվանից կսկսենք։ Վաղը երկուշաբթի է, թող շաբաթվա սկիզբ լինի, երկուշաբթին եկավ, բան չփոխվեց, թող մնա չորեքշաբթի, ամսի մեկն է, որ միանգամից ամսի մեկից սկսեմ։ Այսօր սպորտի համար շատ հոգնած եմ, տանը համեղ խմորեղեն կա, ջրի կարիք էլ ախր ընդհանրապես չեմ զգում, թող մնա ամսի երկուսից՝ ոչինչ։ Մի խոսքով հազիվ մի օր որոշում եք անել դա, մոտ երկու շաբաթ հետո դուք նիհար եք, բայց խանութում վերջացել են զգեստի բոլոր չափսերը։ Շնորհավորում եմ, դուք անհաջողակ եք։ Ու ձեր գլխում էլ են արդեն պտտվում այն մտքերը, որ դուք ամենաանհաջողակ մարդն եք։ Բայց դուք ուղղակի չցանկացա՛ք հաջողակ լինել, դուք ալարեցի՛ք հաջողության ճանապարհին։ Ուրեմն միակ փրկությունը գլուխը պատեպատ տալն է, ու վերջապես հասկանալը, որ երազանքներին ու նպատակներին հասնելու համար ժամանակ միշտ չէ՛, որ կա։ Երազանքներ կան, որ եթե այսօր չանես, վաղն արդեն ուշ կլինի, վաղն էլ իմաստ չի լինի։ Էնպես որ հարգելիս, այս տաս րոպե թեզը քեզ համար էր, որ գնաս տուն ու այլևս չալարես դասերդ անելու համար, որովհետև եթե դու այսօր դասերդ չանես, մի քանի տարի անց մնացածը մասնագետներ կդառնան, սեփական բիզնեսներ կունենան, իսկ դու կսկսես վարսահարդարությամբ հետաքրքրվել, ինչքան էլ որ ուրիշի մազերին դիպչել չես սիրում, բայց ամուսնացել ես, ու պիտի պահես ընտանիքդ, գործ է պետք։ Կամ էլ մաքսիմում կաշխատես նրանց մոտ մինիմալ աշխատավարձով, չնայած որ մի էդպիսի գործարան էլ դու կարող էիր ունենալ։
-Իսկ դուք ինչո՞ւ գործարան չունեք։ Մի՞ թե ամբողջ կյանքում սովորել եք, որ այսօր դասախոս դառնաք։
-Այո։ Ես երբեք չեմ երազել սեփական բիզնես ունենալ, այլ միշտ երազել եմ դասախոս լինել ու գիտելիքներս ուրիշների հետ կիսել։ Իսկ հիմա աշխատում եմ, ինչ միշտ երազել եմ աշխատել։ Ինձ այս հարցում հաջողակ մարդ եմ համարում։
-Իհարկե հաջողակ կհամարեք, չէ՞ որ հնարավորություն եք ունեցել Օքսֆորդի նման բարձրակարգ համալսարանում սովորել,-ասաց ուսանողուհիներից մեկը։
-Իսկ ո՞վ է օգնել ինձ։ Ես մենակ էի։ Ես իմ սեփական խելքի ու աշխատասիրության շնորհիվ եմ հասել դրան։
-Երանի Ձեզ,-ասաց առաջին հարցի տեր տղան։
-Հիմա ինձ երանի տալու փոխարեն, ի՛նքդ էլ կարող ես այնքան լավ սովորել, որ քեզ Օքսֆորդ տանեն։ Ձեզանից յուրաքանչյո՛ւրը կարող է անել դա։ Էնպես որ ալարելու, հիմար պատճառներ հորինելու փոխարեն՝ գործե՛ք։ Ժամանակն անցնում է, իսկ մենք դոփում ենք նույն տեղում, որովհետև առավոտյան ալարեցինք շուտ վեր կենալ, երեկոյան հոգնած էինք դասի համար, վաղն առավոտյան էլի մի բան կպատահի։ Մի խոսքով եթե ինչ-որ բան ցանկանում եք, անպայման կանեք դա, իսկ եթե ոչ, ինչ էլ ասեմ, ձեզ չեմ օգնի։ Դա պիտի ինքնուրույն հասկանաք։
-Չէ՜, օրինակ ինձ օգնեցիք։ Իսկապես ճիշտ եք։ Հիմա որ տուն գնամ, բոլոր դասերս անելու եմ, որ բաց կետ չմնա, և հետո այսօրվա թեման շատ հետաքրքիր է։
-Համաձայն եմ։
-Իսկ կա՞ն ուսանողներ որոնց հետ դուք եք սովորել, ու ովքեր հիմա սեփական գործն ունեն։
Մենելն ու Արենը իրար նայեցին։ Մենելը չգիտեր ինչպես խոսել Ուիլյամի մասին, երբ Արենը կողքին է։ Գիտե՛ր, որ հարցից հարց է ծնվելու, իսկ Ուիլյամի մասին խոսել ուղղակի չէր ուզում։
-Կա՛ն, շատերը կլինեն կարծում եմ։
-Դե անունը կասեք, որ պետք լինի Ձեր անունը տանք, ծանոթի միջոցով լուծենք բոլոր խնդիրները,-ուսանողները սկսեցին ծիծաղել, իսկ Արենն ու Մենելն անհարմար վիճակի մեջ էին։
Ի ուրախություն Մենելի՝ զանգը հնչեց։ Ուսանողները դուրս եկան լսարանից, իսկ Մենելն ու Արենը լսարանում մնացին։
-Օրիորդ Դավթյան, կարո՞ղ եմ Ձեզ մի հարց տալ,-ասաց Արենը։
Մենելը հենվեց իր սեղանին ու ժպիտով ասաց։
-Լսում եմ։
-Իսկ երբ ուզում ես ամուսնության առաջարկություն անել, պիտի երկար սպասե՞ս, թե՞ միանգամից ասես նրան,-Արենը լուրջ Մենելին էր նայում, իսկ Մենելի ոտքերը թուլացան նրա բառերից։ Նա քայլեց դեպի իր աթոռը, նստեց, հարմարվեց սեղանի մոտ, ուղղեց սեղանի վրա դրված մի քանի առարկան, հետո ուղղեց մազերը։
-Ժամանա՞կ եք ձգում։ Չե՛մ ուզում ամուսնության առաջարկություն անել, ուղղակի ուզում եմ իմանալ, եթե մտածեմ այդ մասին միանգամից ասե՞մ, թե՞ կարող է սա այն դեպքերից լինել, որ վատ հետևանքներ կունենա։ Սա ուղղակի հարց է, իսկապե՛ս, չե՛մ ուզում վատ վիճակի մեջ դնել, ուղղակի քանի որ թեմայի մեջ էր, ցանկացա իմանալ։
-Դե Արեն, եթե ընթացքում կզգաս, որ սիրում ես, ու դիմացինդ պատասխանում է զգացմունքներիդ, արա՛ դա։ Բայց խնդրում եմ, մի քիչ կալարես։ Վստահ կլինես, նո՛ր։
-Լավ,-ժպիտով ասաց տղան ու վեր կացավ տեղից, քայլեց դեպի դասախոսի սեղանն ու ձեռքերով հենվեց դրան,-Ուզում եմ քեզ ծանոթացնել ընտանիքիս հետ։
-Շնորհակալ եմ, բայց գտնում եմ, որ դեռ վաղ է։ Իսկ ինչ վերաբերվում է ընտանիքներին, ապա դո՛ւ կարող ես գալ։ Ես ուրախ կլինեմ, եթե ծնողներս ճանաչեն քեզ։
-Սա հրավե՞ր է։
-Հա՛։ Էնպես չի՛, որ եթե մեր տուն եմ կանչում, ուրեմն արդեն ամուսնանում ենք, չէ՛, ինչպես դու ես ասում դեռ վաղ է սիրուց խոսել, բայց եթե անգամ ուղղակի ընկերներ ենք, ուզում եմ հայրս տեսնի քեզ։
-Լավ, ես անպայման կգամ։
-Դե կխոսենք օրվա մասին։
-Հոյակապ է։ Մի բան էլ եմ ուզում ասել։
-Ասա։
-Արդեն երկար ժամանակ է միասին ենք, բայց տարօրինակ զգացում ունեմ։
-Ի՞նչ զգացում։
-Կծիծաղես, եթե ասեմ։
-Չէ՜, ասա։
-Ասես մանկության ընկերս լինես։
-Լո՞ւրջ,-ծիծաղեց Մենելը,-Հիանալի է։ Կարծում եմ մանկության ընկերների հետ ավելի անկեղծ ենք, քան եկող ու գնացող սերերի։
-Բայց եկող ու մնացող սերերն ուրիշ են։
-Հա՛, ճիշտ ես,-ժպտաց, բայց դժվարացավ կուլ տալ կոկորդում հավաքված թուքը։

VOUS LISEZ
Ամեն Օր Նոր Էջ 2
Action> Ամեն օր ամեն բան կփոխվի որքան հանկարծակի, այնքան էլ արագ։ Նոր դեմքեր, նոր անուններ, նոր հերոսներ, նոր սերեր, ու նոր ծնվող պատմություններ... Իսկ նա մնաց իր էջերի արանքում, որպես մի էջանիշ... 💛💙💚📚📚📚💛🧡💜