Մաս 4

161 15 4
                                    

Առավոտ շատ շուտ Սթեյսին վեր կացավ ու դուրս եկավ տանից։ Միշտ, որ տասից շուտ չէր արթնանում, այսօր դեռ ութն էլ չկար, ու նա արդեն դրսում էր։ Դուրս էր եկել, որ գնար զբոսանքի։ Ուզում էր մտքերը իմի բերել։ Գնաց այգի ու նստեց նստարանին։ Նայում էր չորս կողմը։ Մեքենաները էստեղից էնտեղ էին գնում։
"Բոլորը շտապում են աշխատանքի, իսկ ես ձրիակերի պես նստած եմ։ Ինձ մի գործ է պետք։ Պիտի գնամ ու աշխատանք փնտրեմ"։
Մտածեց ինքն իրեն, բայց վեր չկացավ տեղից։ Մտածում էր, միևնույն ժամանակ չիմանալով ինչ անել։
Զգաց, որ մեջքն ուժեղ ցավում է։ Ուղղվեց ու նայեց ժամին։ Մեկ ժամից ավել էր նույն դիրքով նստած էր։ Անգամ չէր էլ զգացել։ Խորը շունչ քաշեց, ու կանգնեց։ Զանգ եկավ։
-Մա՞յք։
-Բարի լույս։
-Բարև։
-Ինչպե՞ս է աշխարհի ամենալավ Սթեյսին։
-Երջանիկ։
-Օ՜, և ո՞րն է նրա ուրախության պատճառը։
-Աշխարհի ամենալավ Մայքը։
-Ը՜մ, հիանալի ստացվեց։
-Իրականում այո։
-Իսկ ի՞նչ է անում Սթեյսին, նո՞ր է արթնացել։
-Վաղուց։ Ես արդեն դրսում եմ։
-Միայն թե չասես, որ առանց ինձ սուրճ ես խմել։
-Չէ դեռ չեմ հասցրել։
-Շատ լավ է։ Իսկ ինչո՞ւ ես այդքան շուտ արթնացել։
-Ուղղակի։ Քունս չէր տանում։ Իսկ դո՞ւ ինչ ես անում։
-Տաբատիս կոճակն եմ կոճկում։
-Պարզ է։
-Դե գալիս եմ։
-Ո՞ւր։
-Մեր փողոց։
-Լավ, այդ դեպքում ես էլ եմ գնում այնտեղ։
-Հոյակապ է։ Բայց դանդաղ կքայլես, որովհետև ես դեռ չեմ էլ լվացվել։
-Լավ լավ։ Դե ուրեմն անջատիր ու արագ վերջացրու, մի ձեռքով անհարմար է շարժվելը։
-Ես երկու ձեռքով եմ գործ անում։ Հեռախոսս ուսիս ու ականջիս մեջտեղում է, բայց ամեն դեպքում թեք վզով լվացվել չի լինի, բայց ես մի բան եմ մտածել։
-Եվ ի՞նչ։
-Ուղղակի բարձրախոսի վրա կդնեմ, ու կանեմ գործերս։ Ուզում եմ քեզ կողքիս զգալ։
-Լավ, ինչպես կցանկանաս Մայքի։
-Դե ես գնում եմ լոգարան։
-Իսկ ես մեր փողոց։
-Սթեյս քեզ համար այսպես հարմա՞ր է։
-Ը՜ ինչպե՞ս։
-Մեջքդ չի ցավում, չէ՞։
-Մայք լա՞վ ես։
-Այո։ Իսկ դո՞ւ։
-Ես էլ։
-Լավ, ուրեմն լավ է։
-Ի՞նչը։
Տղան բացեց ջուրն ու սկսեց լվացվել։ Նա մեկ թռչում էր դեմքը, մեկ խոսում աղջկա հետ։
-Այդպես էլ չասացիր, թե ինչն էր ինձ համար լավ, կամ վատ։ Այդ ի՞նչ ձայն էր։
-Օ, օյ, քեզ հո բան չեղա՞վ Սթեյս։
-Ո՜չ, ինչո՞ւ ես այսքան տարօրինա՜կ։
-Ուղղակի հեռախոսն ընկավ։
-Լավ արդեն ամեն ինչ պարզ է,-ծիծաղելով ասաց աղջիկը։
-Ես տանից դուրս եմ գալիս։ Քեզ ինչքա՞ն կա հասնելու։
-Երևի կես ժամ։
-Այդ ինչքա՞ն ես հեռվացել տանից։
-Բավականին։ Այգի էի գնացել։
-Դե լավ, ուրեմն արի արագ քայլենք, չեմ համբերում։
-Սուրճի ժա՞մն է։
-Քեզ տեսնելու։
-Պարզ է։ Սթեյս կարո՞ղ ես ասել, թե որն է պատճառը, որ ես սկսել եմ անել այնպիսի բաներ, ինչպիսիք երբեք չէի անի։
-Օրինա՞կ։
-Օրինակ սուրճ եմ խմում այնպիսի ժամի, որին երբեք չեմ խմել։
-Դու այս ժամերին սուրճ չե՞ս խմել։
-Ոչ։
-Իսկ ինչո՞ւ ես հիմա խմում։
-Ես էլ եմ դա ուզում իմանալ։
-Մայք վազի՛ր, վազիր խնդրում եմ։
-Ինչո՞ւ։
-Ես էլ եմ վազում, վազի՛ր։
-Վազում եմ Սթեյս, վազում եմ։
-Ուզում եմ շուտ հասնել քեզ, վազիր քո ամբողջ ուժով։
-Ես հենց էդպես էլ վազում եմ։
-Չհոգնե՛ս։
-Երբեք, քեզ հասնելու համար ես երբե՛ք չեմ հոգնի։
Հասան, նրանք հասան, բայց դեռ հեռու էին։ Կանգնեցին, նայեցին իրար աչքերի մեջ, շունչ քաշեցին, ու էլի վազեցին։ Վազեցին ու ընկան մեկը մյուսի գիրկը։ Վազեցին ու հենց իրար միանալու առաջին վայրկյանին Մայքը համբուրեց Սթեյսիին։ Շնչակտուր, շնչահեղձ, բայց մեկ է բաց չէին թողնում, ու չէին էլ թողնի...
Դա արդեն սեր էր։ Մարդիկ կարծում են, որ քիչ է սիրելու համար, բայց ո՛չ, դա արդեն սեր էր։ Սեր, որը կարող էր գերազանցել մի ամբողջ կյանք իրար ճանաչած, ու մեծ պատմություն ունեցած սիրահար զույգերի սիրուն։ Դա սեր էր իր ամբողջ ուժով...

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now