Մաս 34

84 10 2
                                    

Սթեյսին հոր մոտ էր գնացել։ Ամեն դեպքում հայրն է, սիրում է, չի կարող մենակ թողնել այդ անտանելի վիճակում։
Հետո գնաց Մայքի հայրական տուն։
-Սթե՜յս, ողջույն թանկագինս։
-Բարև սիրելիներս։ Ինչպե՞ս եք։
-Լավ, դո՞ւք ինչպես եք։
-Շատ լավ։ Ես ու ամուսինս երջանիկ ապրում ենք։ Աշխատանքի էր, ասաց ես գամ, հետո կմիանա ինձ։
-Շատ լավ է։
-Ի՞նչ եք անում ամբողջ օրը։
-Ուտում, քնում, արթնանում, նորից ուտում։
-Հագեցած օր ունեք,-ծիծաղելով ասաց Սթեյսը։
-Շատ։ Լավ իսկ դո՞ւք ինչ եք անում։
-Դե մենք արթնանում ենք, ու ամեն մեկս մեր գործերով, երեկոյան հանդիպում ենք տանը։ Մի տեղ ենք գնում, կամ երեկոն տանն ենք անցկացնում։ Ֆիլմ ենք նայում, կամ խաղ ենք խաղում։
-Չես պատկերացնի, թե որքան երջանիկ եմ աղջիկս։ Դու լրիվ հեքիաթ էիր մեր բոլորի կյանքում։
-Իմ կյանքն էլ է լրիվ հեքիաթ։ Ես շատ երջանիկ եմ, շա՜տ։ Մայքն ինձ շատ է փոխել, ոտքից գլուխ, հիմնովին։
-Դուք ամենալավն եք։
-Մի գուցե ես ինքնասիրահարված եմ, բայց գիտեմ,-ժպիտով։
-Շատ տարբեր եք։
-Եվ ուրիշ...
-Ի՞նչ։
-Ոչինչ, համաձայն եմ ձեզ հետ։
-Մայքը ե՞րբ կգա։
-Մի ժամից ընդմիջման է։ Էստեղ կգա։
-Դե ես մի բան պատրաստեմ, որ որդիս քաղցած չմնա։
-Կօգնեմ։
-Լավ աղջիկս։
-Ինձ խմելու մի բան կտա՞ս,-Մայքի մորը դիմելով, ասաց հայրը։
-Ոչ խնդրում եմ։
-Մի քիչ։
-Շիշը որտե՞ղ է,-ասաց Սթեյսին։
-Ինչի՞դ է պետք։
-Գիտեմ ինչ եմ անում։
-Վստա՞հ ես։
-Այո։
-Սառնարանի կողքի պահարանում եմ պահել։ Առիթների համար է, բայց...
-Առիթների համար էլ կմնա։
Հուսահատ ուսերը թոթափեց, ու շարունակեց գործն անել՝ կանաչի էր մաքրում, իսկ Սթեյսին շիշը ձեռքին հյուրասենյակ մտավ։
-Օհ, ապրես դու։ Կարքին հարս ունեմ է։
-Բա ոնց։
Սթեյսը շիշը պարզեց, ու երբ տղամարդն ուզում էր վերցնել, ասաց.
-Անուշ լինի, բայց ամեն կումը խմելիս, կհիշեք, թե որքան մեղավոր եք նրանց առաջ։ Ձեր որդու, ու Ձեր կնոջ։ Գնահատեք այն ինչ ունեք։ Այսքան ամեն ինչից հետո, նա Ձեր կողքին է, ու դեռ լուռ հանդուրժում է,-տղամարդը լուռ լսում էր, ուշադիր աղջկա աչքերին նայելով,-Նրանք մի կողմ, Ձե՛ր մասին մտածեք։ Կյանքը շատ կարճ է, իսկ Դուք ավելի եք կարճացնում։ Ամեն կաթիլով ամեն օր կարճացնում եք Ձեր կյանքից։
Ցավալի է, երբ տեսնում ես, թե ինչպես է ծնողդ կործանում իրեն։ Ես հասկանում եմ Մայքին։ Հայրս էլ էր հարբեցող, ու օղու անիծյալ շշի պատճառով փչացրեց կյանքը։ Մի քիչ մտածեք, ու կհասկանաք, թե ինչքան անիմաստ է ամեն բան, երբ քեզ սիրող մարդիկ տառապում են քո պատճառով։ Հարբելու, ու իրականությունից չքանալու փոխարեն, կյանքի՛ն նայեք, այն շա՜տ գեղեցիկ է, ու սիրում է, երբ իրեն տեսնում են...գնահատում են...
Մի քիչ սիրեք աշխարհը, գնահատեք այն ինչ ունեք, ու օղու փոխարեն, ծարավը ջրով հագեցրեք։ Հավատացեք, որ դրա հետաքրքրությունն էլ կկորի, իսկ եթե ուշ ուշ խմեք, խմելիս հաճույք կստանաք։ Խմիչքը թողեք ուրախ առիթների համար, ու խոսք եմ տալիս, որ ուրախ առիթի ժամանակ, Ձեր հարսը Ձեզ հետ հավասար կխմի,-շիշը դրեց սեղանին, ու գնաց խոհանոց։
-Լավ չարեցիր, որ տվեցիր։ Հիմա կհարբի, ու ամեն օրվա նույն կռիվը կսկսի։
-Հոգնե՞լ եք նրա հետ ապրելուց։
-Չգիտեմ։ Երևի թե այո, բայց մենակ էլ չեմ կարող թողնել։
-Իզուր մերժեցիք Մայքի առաջարկն ու չեկաք մեզ հետ ապրելու։
-Երիտասարդ ժամանակ այնքա՜ն լավն էր Սթեյս։ Մենք շատ էինք սիրում իրար, ու երևի այդ հիշողություններն են, որ թույլ չեն տալիս հեռանալ նրանից։ Երբ ծեծեցին Մայքին, խաղալուն վերջ տվեց, բայց խմելու դեմ չի կարողանում։
-Մայքին ծեծեցի՞ն։
Կինը ձեռքով բերանը արագ փակեց։
-Չգիտեի՞ր։
-Ե՞րբ է նման բան եղել։
-Չգիտեի, որ տեղյակ չես։ Բայց վաղուց է եղել։ Եթե չի ասել, ուրեմն անիմաստ է համարել։
-Վա՜յ Մա՜յք։
-Լավ լավ մի մտածիր։ Արդեն ամեն ինչ անցել է։ Չնեղանաս որդուցս, չի ասել, որ չանհանգստանաս։
-Չեմ նեղանա, ուղղակի այդ ժամանակ կողքին կլինեի։
-Դե էլ մի մտածիր այդ մասին, ավելի լավ է օգնիր ապուրը շուտ պատրաստենք, հիմա որդիս կգա։
-Ըհն։
Սթեյսին սկսեց մաքրած կանաչին կտրատել, իսկ Մայքի մայրը կարտոֆիլ մաքրել։ Խոհանոց մտավ Մայքի հայրը մտավ խոհանոց, ու օղին դրեց պահարանի մեջ, լուռ շրջվեց ու գնաց հյուրասենյակ։ Մայքի մայրը զարմացած բացեց պահարանը.
-Փակ է, չի խմել։
Սթեյսին գլուխը գործից չբարձրացնելով՝ ժպտաց։ Կինը նորից շիշը դրեց նույն տեղում, ու նույն կերպ զարմացած գործին անցավ։

Քիչ անց Մայքը եկավ։
-Այն ո՞ւմ որդին է եկե՜լ։
-Ձեր մայրիկ, ձեր։
-Ինչպե՞ս ես տղաս։
-Շատ լավ մամ, դո՞ւք։
-Մենք էլ ենք շատ լավ։
-Ի՞նչ եք տալիս ուտելու։
-Կնոջդ ու մորդ պատրաստած ապուրը։
-Աշխարհի ամենահամեղ ապուրը, ինձ համար ամենակարևոր երկու կանանց ձեռքով պատրաստած,-ձեռքը մոր վզով գցած, Սթեյսիին աչքով անելով։
-Դե նստիր լցնեմ տղաս։
-Լավ մամ ջան։
Մայքը նստեց։
-Օրդ ո՞նց անցավ։
-Հոյակապ անուշս, կարոտել եմ քեզ,-փսփսալով։
-Ես էլ։
Հայրը նույնպես նստեց սեղանի մոտ։ Կանայք սեղանը գցեցին ու իրենք էլ տեղավորվեցին։
Գնալու պահին, երբ վեր կացան, Մայքի հայրը ձայն տվեց.
-Սթե՞յս։
-Այո՞։
-Շնորհակալ եմ աղջիկս...
Սթեյսին ժպտաց ու դուրս եկան։ Նրանց գնալուց հետո մոտեցավ կնոջն ու գրկեց։
-Երբեք չեմ դադարել սիրել քեզ։ Շնորհակալ եմ, որ ամեն վարկյան կողքիս ես եղել, ու մենակ չես թողել ինձ,-կնոջ աչքերից արցունքները հոսեցին,-Լաց չլինես։ Խոստանում եմ քեզ, ամեն ինչ անցավ։ Ամեն ինչ անցյալում է։ Մղձավանջն ավարտվեց, ու ներիր ինձ...
-Ներում եմ սիրելիս, ներում եմ,-ամուսնուն ավելի ամուր գրկելով ասաց Մայքի մայրը։
Մայքն ու Սթեյսին քայլեցին փողոց։
-Ինչի՞ համար էր շնորհակալություն հայտնում։
-Հաջորդ անգամ նրան տեսնելիս՝ կհասկանաս։
-Գլխի եմ ընկնում, բայց լավ։ Իմ աչքով կտեսնեմ, կհասկանամ։
-Ըհն։
-Քայլե՞նք։
-Քայլենք Մայքի։
Իրար գրկած շարունակեցին քայլել ու վայելել մաքուր օդը։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now