Մաս 11

113 10 0
                                    

-Լսիր ի՞նչ կասես, եթե ընկերուհուդ՝ Անիին Դեյվիդի հետ ծանոթացնենք։ Մի գուցե հավանե՞ն իրար։
-Չգիտեմ։ Արժե նման մի բան անել։
-Հե՛նց հիմա զանգիր ու Անիին հրավիրիր սրճարան, ես էլ Դեյվիդին կկանչեմ։
-Լավ։
Երկու խելագարներն անմիջապես զանգահարեցին իրենց մտերիմ ընկերներին, ու պայմանավորվեցին սրճարանում։ Երկուսով նստած էին, երբ Դեյվիդն ու Անին եկան։ Տարբեր մուտքերից ներս մտած երկու հոգին հանդիպեցին նույն սեղանի մոտ։
-Բարև ձեզ,-ասացին երկուսն իրար հետ։
-Բարև ձեզ, ծանոթացեք...
-Դե՞յվ։
-Անի՞։
-Բարև՜։
-Բարև, ո՞նց ես։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Շատ լավ։ Երկար ժամանակ է չէինք տեսնվել։
-Հա իրոք։ Անակնկալ հանդիպում էր։
-Իրոք որ։
Սթեյսին ու Մայքը իրար կողքի նստած սառած նայում էին տեղի ունեցածին։ Մայքը բռնեց տակի աթոռն ու իրեն աջ քաշելով մոտեցավ Սթեյսիին։
-Ի՞նչ է այստեղ կատարվում։
-Չգիտեմ։
-Կարծես թե մի բան այն չստացվեց։
-Այո։
Անին ու Դեյվիդը նայեցին նրանց։ Մայքն ու Սթեյսին հիմարի պես ժպտացին, սեղանի տակից իրար հրելով։
-Նստեք։
-Այո, այո նստեք։
Անին ու Դեյվիդը նստեցին նրանց դեմ դիմաց, իրար կողքի։
-Ինչպե՞ս եք։
-Շատ լավ, իսկ դո՞ւք։
-Այո, այո մենք էլ։
-Այս ինչպե՞ս եղավ, որ չորսով էստեղ հանդիպեցինք,-խառնված, լարված, շնչակտուր ստում էին։
-Ուղղակի, համընկավ մեր գտնվելու վայրերը։ Ես էստեղ Անիին էի սպասում, Մայքը քեզ, էդպես...
-Հա էդպես, ես եկա տեսա Սթեյսիին, նստեցինք իրար կողքի, ու եկաք։
-Հա, դուք եկաք։
-Ի՜սկ, որտեղի՞ց եք ճանաչում իրար։
-Հորեղբոր երեխաներ ենք։
-Լավ բան չստացվեց,-փսփսալով ասաց Մայքը։
Սթեյսին մի կերպ զսպեց ծիծաղը։
-Լավ, մի բան խմե՞նք։
-Այո։
-Մատուցո՜ղ։
Մատուցողը եկավ, ու գրեց պատվերը։ Քիչ ուշ դուրս եկան, զբոսնեցին, ու գնացին տուն։
-Սթեյս վաղը գնում եմ։
-Այդպես էլ չբացատրեցիր, թե ինչու։
-Իրականում լուրջ գործով եմ գնում։ Նրանց ծրագրավորող է պետք։
-Ա՜, արդեն պարզ է։
-Բա։
-Շո՞ւտ կգաս։
-Առավելագույնը մեկ շաբաթից։
-Կմեռնեմ։
-Կարոտի՞ց։
-Այո՜, մի շաբաթ քեզ չտեսնելը մահացու մի բան է ինձ համար։
-Նույնն էլ ինձ համար է, բայց պիտի դիմանանք։
-Գրկիր ինձ,-Մայքը գրկեց Սթեյսիին,-Կկարոտեմ։
-Ես էլ։
-Բարի գիշեր, ու բարի թռիչք։
-Բարի գիշեր սիրելիս...

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավМесто, где живут истории. Откройте их для себя