Մաս 32

73 10 2
                                    

Մայքն ու Սթեյսը զբոսնում էին։ Քայլելով դեպի ստուդիա էին գնում, էնտեղից էլ Մայքը պիտի աշխատանքի գնար։
-Քանիսի՞ն կավարտես։
-Այսօր ուզում եմ մի քիչ շատ պարապել, մի տեսակ էներգիաս եռում է ներսումս։
-Շատ լավ։ Մի ժամ ուշ կգամ։
-Լավ սիրելիս։
Մայքը ձեռքը դրեց ճակատին, ու աչքերն ամուր փակեց։
-Ի՞նչ եղավ,-անհանգիստ հարցրեց Սթեյսին։
Մայքն արագ արագ թարթեց աչքերը։
-Ոչ մի բան Սթեյս, ուղղակի մի պահ գլուխս պտտվեց։
-Մայք խաբո՞ւմ ես, քեզ վա՞տ ես զգում։ Եթե այդպես է ասա ինձ։
-Հանգստացիր Սթեյս։
-Արի բժշկի գնանք։
-Սթե՜յս,-Մայքը երկու ձեռքով բռնեց Սթեյսիի գլուխը,-Անցավ։ Ես շատ լավ եմ։ Մեկ մեկ պատահում է մարդկանց հետ։ Ես էլ եմ մարդ, ինձ հետ էլ կարող է պատահել։ Եվ հետո գիշերը լավ չեմ քնել, ու երևի դա է պատճառը։
-Չես խաբում չէ՞։
-Չէ։
-Բայց դու գիշերը լավ ես քնել։
-Ի՞նչ գիտես։
-Արթնացա մի պահ, խորը քնած էիր։
-Անընդհատ արթնանում էի։
-Լավ հավատում եմ։ Բայց եթե էլի նման բան լինի գնում ենք բժշկի։
-Լավ լավ, խնդիր չկա։
-Դե գնացի։ Պետք լինեմ զանգիր լա՞վ։
-Նույնը դու։
-Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ։
Սթեյսին համբուրեց ամուսնուն, ու գնաց պարի։
-Մարիա՜։
-Էստեղ եմ։
-Ես եկա՜։
-Հիմա կգամ։
-Լավ։ Փոխվեմ մինչև գաս։
Սթեյսին հանդերձարանից դուրս եկավ, ու անցավ պարի։
-Սթե՞յս։
-Հա՞։
-Բա՞ն է պատահել։
-Ոչ, ինչո՞ւ։
-Մի տեսակ ես։
-Մտածում եմ։
-Ինչի՞ մասին։
-Լսիր մրցույթի երկրորդ փուլը ե՞րբ է նշանակվել։
-Հա ի դեպ, մոռացել էի ասել։ Երեկ նամակը ուղարկեցին, մեկ ամսից երկրորդ փուլն է։ Սթեյս պիտի լավ պատրաստվենք։ Երկրորդ փուլի ժամանակ երեք լավագույն կընտրվեն, ու հետո երրորդ փուլի ժամանակ հաղթող կորոշվի։ Պիտի գոնե եռյակ անցնենք։
-Հուսանք կանցնենք։
-Կանցնենք։ Լավ, կանգնիր սկսենք։ Նոր պար պիտի այսօր բեմադրենք։ Առաջին փուլի պարն ու ևս մեկը։
-Դե էլ ժամանակ չկորցնենք։
Սկսեցին պարապել։ Ժամերն անցան, բայց Մայքը չզանգեց։ Սթեյսն անընդհատ զանգում էր, բայց Մայքը չկար։
Անհանգիստ զանգեց Դեյվիդին, հույսով, որ նա գոնե կիմանա Մայքի տեղը։
-Դեյվիդ բարև։
-Բարև Սթեյս։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Լավ։ Լսիր Մայքի մասին տեղեկություն ունե՞ս։
-Հա, խոսել եմք, ասաց, որ հեռախոսի մարտկոցն է անջատվել։
-Իսկ որտե՞ղ է։
-Աշխատանքի։
-Պիտի գար իմ հետևից, բայց չկա։
-Կուզե՞ս ես գամ հետևիցդ։
-Ոչ շնորհակալ եմ, ես կգնամ։
-Լավ Սթեյս։
Անջատեցին։ Սթեյսին գնաց տուն, իսկ Դեյվիդը շրջվեց դեպի Մայքը։
-Սխալ ես անում Մայք։
-Նա չպիտի իմանա...

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now