Նրանք արդեն երկա՜ր ժամանակ է, ինչ խոտերին նստած արևածագին էին սպասում։
-Հետաքրքիր է չէ՞, մենք մարդկանց իմ արև ենք կոչում, հաշվի չառնելով, որ արևը միլիոնավոր մղոններ հեռու է մեզանից։
-Ես նման բառերով չեմ դիմում ոչ ոքի։
-Ես էլ։ Ավելի իրական բառեր կան։
-Արևից էլ իսկակա՞ն։
-Հավատա այո։
-Օրինա՞կ։
-Իմ արև ասելու փոխարեն, ուղղակի կարող ես ասել ԻՄ։ Դա ավելի գեղեցիկ ու տարբեր է, քան իմ արևն ու մնացած այլ շաբլոն դարձած բառերը։
-Ճիշտ ես։ Ճիշտ ես իմ Մայքի։
-Իմ...
-Ժամը քանի՞սն է։
-Արդեն հինգն է լինում։ Քունդ տանո՞ւմ է։
-Մի քիչ, բայց կդիմանամ։
-Երբ տեսնես, կհասկանաս, որ իսկապես արժեր դիմանալ։
-Չեմ էլ կասկածում։
-Փաստորեն քո առաջին արևածագը 2018 թվականի հուլիսի 22-ին եղավ։
-Փաստորեն։
-Արժե գրել։
-Ինչի՞ համար։
-Որ հիշես։
-Հետաքրքիր բան ես ասում, անպայման կգրեմ։
-Դու կյանքի օրագիր ունեցե՞լ ես։
-Չէ։
-Չե՞ս սիրում պահել։
-Ձևը չգիտեմ։
Մայքը սկսեց ծիծաղել։
-Ձևը չգիտե՞ս։
-Մի ծիծաղիր, լուրջ եմ ասում։
-Իսկ ես ունեմ։ Ես իմ ամեն օրը գրում եմ։
-Լո՞ւրջ Մայք։
-Հա լուրջ։
-Մի օր կտա՞ս կարդամ։
-Մի օր անպայման։
-Հեգնական տոնդ ինձ դուր չի գալիս, չե՞ս ուզում տալ։
-Կտամ։
-Ե՞րբ։
-Երբ համարձակվեմ։
-Բայց ինձ մի բան ասա։
-Ի՞նչ ասեմ։
-Իմ մասին գրե՞լ ես։
-Հենց առաջին էջում։
-Լո՞ւրջ։
-Այո։
-Ես ուրախությունից կխելագարվե՜մ,-Սթեյսին գրկեց Մայքին,-Կլինի՞ գլուխս ծնկներիդ դնեմ։
-Հա իհարկե։
Սթեյսին պառկեց խոտերի վրա, ու գլուխը Մայքի գրկին դրեց։
-Դու իմ կյանքում հանդիպած ամենահոյակապ մարդն ես։
-Ինձ թվում է Աստված հիանալի արվեստագետ է։
-Իսկապես որ։ Արևը դուրս է գալիս Մայք,-ուրախ վեր թռավ աղջիկը։
-Իսկ Արևից հետո նա ստեղծել է քե՛զ,-Սթեյսին ամենագեղեցիկ հայացքով նրան նայեց,-Ես պատկերացնում եմ, թե նա որքա՜ն է տանջվել քո ժպիտը ստեղծելուց։
Սթեյսը ժպտաց, հետո գլուխը դրեց Մայքի ուսին։
-Մայք իմ ժպիտը Աստված չի ստեղծել, այլ դու։ Դու վերադարձրել ես իմ կորած ժպիտը։
-Նա չէր կորել, նա թաքնվել էր։
-Իրականում նա չկար։
-Դե ուրեմն ինձ համար ավելի հաճելի է նրան ո՛չ թե գտնելը, այլ ստեղծելը։
-Իմ դեմքին ժպիտ նկարող Մայքի։
-Քո շնորհիվ է գիտե՞ս, որ ես նկարիչ եմ դարձել։
-Խելագար։
-Լուրջ։ Հա՜, ես միշտ էլ գնահատել եմ կյանքը, բայց ինձ համար այն գնալով սև ու սպիտակ էր դառնում։ Ծննդյանս օրը ես ծնվեցի երկու անգամ։ Երբ գլխով մտա տորթի մեջ, ու, երբ տեսա քեզ։
-Աստված իմ, ես ինձ իսկապես սկսում եմ սիրել։ Ես լավն եմ։
-Վերջապե՜ս, Սթեյսին ասաց, որ ինքը լավն է։
-Այո Մայք, ես իսկապես լավն եմ։
-Մենք լավն ենք Սթեյս, մենք շատ լավն ենք։
-Մենք ամենալավն ենք։
-Գոռա՜, ասա՛, որ մենք ամենալավն ենք։
-Մենք ամենալա՜վն ենք,-գոռաց Սթեյսին, ու կանգնեց։
-Մենք ամենալա՜վն ենք,-գոռաց Մայքն ու նույնպես կանգնեց։
-Արևածա՜գ, ես կյանքում առաջին անգամ արևածագ եմ տեսնում,-Սթեյսին շարունակում էր գոռալ,-Երկինք դու սիրո՞ւմ ես մեզ։ Մենք էստե՜ղ ենք։
-Յու հո՜ւ,-նրանք գոռում էին խելագարների պես։ Սթեյսին ընկավ Մայքի պարանոցն ու Մայքը պտտեցրեց նրան, հետո կանգնեց, ու Մայքը ձեռքը գցեց նրա ուսին։ Ու իրար գրկած նայում էին դեռ ծագող արևին...

VOCÊ ESTÁ LENDO
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...