Ժամն արդեն ինն էր լինում։ Սթեյսին ու Մայքը կրպակի մոտ կանգնած սպասում էին, թե երբ պիտի բացվի, որ սուրճ խմեն։ Ահա և վաճառող կինը։ Նա բացեց կրպակն ու դեռ չբացած, տեսավ երկու կարմրած աչքերով մարդկանց, որոնք խեղճ խեղճ սպասում էին, թե երբ պիտի խմեին իրենց սուրճերը։
-Դուք դարձել եք իմ մշտական հաճախորդները։
-Ձեզ մոտ սուրճը շատ համեղ է։
-Այո՞, ուրեմն ես այսօր ձեզ հյուրասիրում եմ։
-Կարիք չկա, մենք գնում ենք։
-Չի՞ կարելի մի հաճելի բան անել։
-Կարելի է։ Շնորհակալ ենք հյուրասիրության համար։
Վերցրին սուրճերն ու նստեցին իրենց տեղում։
-Արագ խմենք ու գնանք տուն։ Քնել եմ ուզում։
-Հա անպայման գոնե երկու ժամ կքնես։
-Երկու ժա՞մ, ձե՞ռք ես առնում։
-Ինչո՞ւ։
-Գոնե մինչև ժամը հինգը։
-Լավ, բայց ինձ թվում է, որ, երբ հասնես տուն, մոռանալու ես քնելու մասին։
-Չե՛մ կարծում, բայց չե՛մ էլ բացառում։
-Դե գնացինք։
Քայլեցին տուն ու Մայքը գնաց։ Սթեյսին մտավ տուն։ Տունն էլի սարսափելի վիճակում էր։ Հարբեցողներից ոմանք նաև հատակին էին պառկած։ Ուտելիքի կտորները ցփնած էին հատակով մեկ։ Խմիչքի շշերն էլ հարբեցողների ձեռքերում, կամ հատակին փշուր փշուր ընկած էր։
-Պա՛պ,-գոռաց Սթեյսին։
Հայրը բացեց աչքերը։
-Ի՞նչ է եղել։
-Այս թափթփուկներին դուրս հրավիրիր։
-Գնա քո սենյակ։
-Գնացե՛ք էստեղից,-բոլորին արթնացնելով ասաց Սթեյսին,-Չքվե՛ք։ Տունը աղբանոցի ես վերածել,-դեպի հորը շրջվելով,-Գնացե՜ք, էլ չերևա՛ք էս կողմերում, թե չէ բոլորիդ հատ առ հատ կսպանեմ։
-Ինչ հայրը, ինչ ինքը,-ասաց դրանցից մեկը։
-Ի՞նչ ձայներ է գալիս իմ սենյակից,-հարցրեց աղջիկն ու վազեց սենյակ։ Տեսավ, որ նրանցից մեկը առոք փառոք պառկած է իր անկողնում։
-Դո՛ւրս կորիր էստեղից աղբի կույտ։
-Ի՞նչ։
-Ինչ որ լսեցիր։ Հեռացի՛ր։
-Այդ ինձ հետ ես այդպես խոսո՞ւմ։
-Հենց քո՛։
-Հիմա ցույց կտամ քեզ։
Հարբեցողը կանգնեց, ու բռնեց աղջկա դաստակները։
-Բա՛ց թող,-գցեց անկողնու վրա,-Թո՜ղ, չդիպչե՛ս ինձ։ Պա՜պ, պապ օգնի՜ր։ Թո՛ղ, անասո՜ւն։
Սթեյսին ընկած էր, իսկ հարբեցող ու կեղտոտ տղամարդն իր վրա, երբ տղամարդու աչքերը լայն բացվեցին, ու նա քարացավ։ Սթեյսին հրեց նրան, նա ընկավ կողքի, իսկ Սթեյսին նստեց։
-Ա՜,-բղավեց աղջիկն ու սկսեց լաց լինելով գոռալ,-Պա՜պ, պապ ի՞նչ արեցիր։
Հայրը լուռ կանգնած օրորվում էր։ Դանակն այդ անիծյալ հարբեցողի մեջքն էր խրված։
-Պապ, պապ սպանեցիր նրան։ Աստվա՜ծ իմ,-Սթեյսին կանգնեց ու կպավ պատին,-Ի՞նչ արեցիր։
-Գնա՛ էստեղից։
-Ո՞ւր գնամ։ Ո՞ւր գնամ պապ։ Ո՞նց գնամ, եթե դու էստեղ ես։ Ի՞նչ պիտի անենք։
-Զանգիր ընկերոջդ, կամ մորդ, թող գան քո հետևից։
-Չէ՛ պապ, չէ՛, ես քեզ չեմ թողնի էստեղ։
-Ես ոստիկանություն կզանգեմ, թող գան նրան էլ, ինձ էլ տանեն։
-Ի՞նչ ես խոսում։ Ո՞ւր տանեն։ Պապ դու ուղղակի ի՛նձ ես օգնել։
-Դա կապ չունի, մարդասպանը մնում է մարդասպան։
-Զանգում եմ Մայքին։
-Շուտ արա։
Մայքը քայլում էր դեպի խաչմերուկ, երբ Սթեյսիից զանգ եկավ։ Վերցրեց։
-Հասցրիր կարոտե՞լ։
-Մա՞յք, Մայք որտե՞ղ ես։
-Ի՞նչ է եղել։
-Մայք շուտ մեր տուն արի, խնդրո՜ւմ եմ։
-Սթեյս ինչո՞ւ ես լաց լինում։
-Արագ արի։
-Գալիս եմ։
Անջատեց, ու սկսեց հետ վազել։ Հինգ րոպե անց հասավ։ Տեսավ, որ հարբեցողները գլօրվելով դուրս են գալիս տանից։ Սթեյսին տանից դուրս վազեց։
-Մա՜յք։
-Ի՞նչ է եղել Սթեյս։ Խոսի՛ր։
-Եկա տուն, տանը լիքը հարբած մարդ գտա։ Մեկն ուզում էր բռնաբարել ինձ, իսկ հայրս դանակահարեց նրան։
-Օ Աստված իմ։ Հայրդ չսպաներ, ե՛ս էի սպանելու։ Անասո՜ւն։ Հիմա հայրդ որտե՞ղ է։
-Ներսում։ Ինձ ասաց, որ զանգեմ քեզ, որ ինձ տանես էստեղից։ Ուզում է ոստիկանություն կանչել։
-Ճիշտ է անում, փախուստն ավելի ծանր կլինի։ Ուզում եմ քեզ հեռու պահել, բայց ավելի լավ է մնանք, որ ասենք, թե ինչի համար է նրան սպանել հայրդ։ Եթե չլինես, կմտածեն թե հարբած ուղղակի գլխին փչածն է արել։
-Հա ճիշտ ես։
-Ձայն տուր թող դուրս գա տանից։
Սթեյսին հորը դուրս կանչեց։
-Գնացե՛ք էստեղից, հիմա ոստիկանները կգան։
-Ես մնում եմ պապ, որ ասենք, թե ինչի համար ես նման բան արել, թե չէ չեն հավատա քեզ։
-Տղա՛, աղջկաս տա՛ր էստեղից։
-Նա ճիշտ է, ավելի լավ է մնալը։
-Ձեզ խելացիի տեղ մի՛ դրեք։
-Վե՛րջ պապ, մենք մնում ենք։
Լսվեց ոստիկանական մեքենաների ձայնն ու տունը շրջափակվեց։ Ձերբակալեցին հորը, տարան դիակն ու Սթեյսիին էլ որպես վկա վերցրին իրենց հետ։ Ժամեր անց բաց թողեցին աղջկան։ Նա Մայքի հետ տուն գնաց։
-Մայք հորս բռնեցին, ի՞նչ պիտի անեմ։
-Ոչինչ էլ չես կարող անել, բայց առաջին հերթին ինչ որ կարող ես անել, դա այն է, որ պիտի չթուլանաս, ու չտխրես։
-Կյանքիս ամենալավ օրը ամենավատը դարձավ։
-Գիտե՞ս, այսօր բոլոր կայքերում գրված էր, որ ամեն 36.000 տարին մեկ Մարս մոլորակը մոտենում է Լուսնին, ու այնքան է մոտենում, որ երևում է Երկրում ապրող մարդկանց աչքին։
-Ու ի՞նչ։
-Գիշերը Լուսնի խավարում է լինելու։ Գնա՞նք նայելու։
-Հետաքրքի՞ր կլինի։
-Կարծում եմ շատ։ Դե հաշվի առնենք, որ 36.000 տարին մեկ է լինում, ու շատ քիչ սերունդների բախտն է բերել տեսնել դա։ Մենք այն բախտավոր սերունդն ենք, որ մեզ հնարավորություն է տրվել տեսնել այդ հրաշքը։
-Տխրել հետո էլ կարող եմ, բայց 36.000 տարի հետո էլ չեմ լինի, որ նորից տեսնեմ դա։
-Ուրեմն գնո՞ւմ ենք։
-Անպայման։
-Արի ծովից գնանք դիտելու։
-Հոյակապ միտք։
-Ընկերոջիցս մեքենան կխնդրեմ, ու կգնանք ծով, լա՞վ։
-Ըհն։
-Արի հենց հիմա էլ գնանք մեքենան վերցնենք, որ լույսով ծով հասնենք։
-Գնացինք։***
Ճանապարհ ընկան, ու հասան Մայքի ընկեր Դեյվիդի տուն։
-Ես էստեղ սպասեմ, դու ներս գնա բանալիների հետևից, լա՞վ։
-Արի միասին գնանք։
-Չէ՜, էստեղ կսպասեմ։
-Ուրեմն կզանգեմ, թող նա բերի։
-Լավ։
Մայքը զանգեց ընկերոջն ու Դեյվիդը դուրս եկավ։
-Բարև ախպերս։
-Բարև Դեյվ։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, դո՞ւ։
-Շատ լավ։
-Դեյվ նա ընկերուհիս է՝ Սթեյսին, Սթե՞յս, դե ինչպես հասկացար' Դեյվիդ, մանկության ընկեր։ Լավագույն ընկերս է։
-Սթեյսի՜, վերջապես տեսա քեզ։ Հետաքրքրությունից մեռնում էի։ Մտածում էի ո՞վ է այդ կախարդական փայտիկով աղջիկը։
-Մայքը քո մասին շատ է պատմել Դեյվիդ։
-Լավ կարո՞ղ եմ գոնե գրկել քեզ։
-Հա իհարկե։
Դեյվիդը գրկեց Սթեյսիին։
-Ախպերս մեզ քո մեքենան է պետք։ Ուզում ենք կողքի քաղաք գնալ։
-Արդե՞ն,-քմծիծաղով։
-Սա էլի հիմարացավ։
-Լա՜վ լա՜վ։
Սթեյսին ամաչեց, բայց քթի տակ ծիծաղեց։
-Գնում ենք ծով, Լուսնի խավարումը դիմավորելու։
-Սա մեքենան, սա էլ բանալին։ Բարի ժամանց։
-Գիտեի, որ չես մերժի։
-Եթե մերժեի ձեռքիցդ չէի պրծնի։ Կսպանեիր չէ՞։
-Բա ո՜նց։
-Ոնց տվել էիր, էդպես էլ կառնեիր։
-Հիմար հիմար դուրս մի տուր։
-Այսի՞նքն։
-Խոսում է էլի։
Ծիծաղեցին, գրկեցին իրար, ու մեր հերոսները ճանփա ընկան։ Երկու ժամ անց նրանք արդեն Միջերկրական ծովի ափին էին։ Ավազների մեջ վազում էին։ Շորերով ջուրը մտան, ջրեցին իրար, իսկ հետո սկսեցին թաց թաց շրջել փողոցներով, մինչև մթնեց։ Ավազին նստած սպասում էին, թե երբ պիտի հրաշքը սկսվի։ Ու ահա Լուսինը սկսեց սպիտակել։ Տեղ տեղ ամպերը ծածկել էին։ Հետո սկսեց կարմրել։ Հետո նորից գույնը սկսեց բացվել։ Կողքին շողքի պես մի բան կար, իսկ ներքևում մի փոքրիկ աստղ։ Ամեն ինչ սազում էր իրար հետ։ Ժամը գիշերվա երեքն էր, երբ ետդարձի ճանապարհ ընկան։ Ճանապարհին Մայքը մի ձեռքով մեքենան էր քշում, իսկ մյուս ձեռքում Սթեյսիի փոքրիկ ձեռքն էր։
Պատուհանը բաց էր, իսկ քամին փչում էր։ Սթեյսին մյուս ձեռքի արմունկով պատուհանագոգին էր հենվել, ու դուրս էր նայում։ Մի պահ մրսում էր, հետո հասկացավ, որ պիտի ուղղակի փակի աչքերն ու վայելի...
Վայելի այն քամին, որն ահավոր մրսեցնում է իրեն։ Ու վայելի, զգալով թե ոնց է մարմինը փշաքաղվում։ Հաճելի էր...
Բայց անցավ...
Քամի կար, բայց էլ չէր մրսում։ Հիմա հաճելի էր այն տաքությունը, որ զգում էր, երբ փչում էր քամին...իսկ քամին հանդարտ ու մեղմիկ քշում էր նրա վարսերը...2018 թվականի հուլիսի 22։ Առաջին արևածագ ու Լուսնի խավարում...

ŞİMDİ OKUDUĞUN
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romantizm> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...