Փոխվում ես...
Ամեն անգամ գեթ մի կաթիլ փոխվում ես օվկիանոսում։ Ալիքների մեջ...
Փոխվում ես ու նույնիսկ չես նկատում այդ փոփոխությունը։ Փոխվում ես ակամա, ինքնըստինքյան։
Նամանավանդ, երբ օվկիանոսի ջրերում ես, ու նավի վրա։ Նավի վրա անցկացրած ամեն վայրկյանը մի նոր սկիզբ է։
Քամի է։ Ավելի ցուրտ է, քան ափին նստած, բայց այնքա՜ն հաճելի ծակող ու սառը քամի է դա...
Ու գիտե՞ք ամենահաճելին ինչն է այս սառնության մեջ, որ քամուց պարող փոքրիկ ձեռքդ դիպչում է սիրելիիդ ձեռքին։ Քո ձեռքը հայտնվում է նրա ձեռքի մեջ, ու դու սկսում ես տաքանալ։ Էլ չես մրսում ուժգին քամիներից։
Դու բռնում ես նրա ձեռքը մի քիչ դողալով, բայց դա ցրտից դողալու դողը չէ...
Դա ուրիշ դող է...
Նրա ձեռքը քեզ միշտ ուժեղ է դարձնում։ Սկսում ես քեզ ուժեղ զգալ։ Ուժեղ ու պաշտպանված։ Սկսում ես քեզ գնահատված զգալ, այս հսկայական աշխարհում։
Նավը լողում էր...
Լողում էր հանդարտ...
Լողում էր կամաց...
Երբ ասում են "Նավը լողում է", բոլորը հասարակ փայտի կույտ են պատկերացնում ջրի վրա լողացող, բայց մի պահ կանգ առեք դա մտածելիս։ Փորձեք հասկանալ, փորձեք բռնել դրա խորությունը։
Նավը լողում էր...
Դա կարդացեք կամա՜ց, մի քիչ երկարացնելո՜վ, ժպտալով ու հանդարտ...
Նավը լողո՜ւմ էր, ու իր վրա պահում իր գեղեցկությունը գնահատող, կամ ուղղակի ճանապարհորդողների։
Նավը լողում էր հիասքանչ, հիասքանչ, հիասքանչ...-Նավը լողում է, ու որքան բան է տալիս մարդուն ու աշխարհին։
-Մայք սա ի՞նչ է։
-Ջրերի վրա ես հասկանում, որ սա ապրելու մի միջոց է։
-Ասես ամպերի մեջ լինեմ։
-Դու ամպերի մեջ ես։ Սրանից էլ լավ երկի՞նք։ Սա և՛ օվկիանոս է, և՛ երկինք։ Ջրերին նայիր, դրանց մեջ անծայրածիր երկինք կա։
-Ներսումս եղած ամեն ինչ ասես թեթևացած լինի։ Ես ինձ մի գրամ եմ զգում։ Տպավորություն է, որ թռչում եմ, կամ ամպի մի փոքրիկ շթի վրա եմ նստած։
-Եթե կյանքում դատարկությունը դատարկությունից է, ապա այս դեպքում՝ լիությունից։ Սա հաճելի դատարկություն է։ Միակ հաճելի դատարկությունը, որ կա աշխարհիս երեսին։
Սթեյսին խաղում էր քամու հետ, իսկ Մայքը բռնեց նրա ձեռքը։
-Մա՜յք։
-Հա՞։
-Այնքան հաճելի է խաղալ քամու հետ, երբ նա ուժեղ հրում է ձեռքդ, ուզում է ետ շպրտել, բայց դու էլի առաջ ես տանում, չես հանձնվում։ Ու հետո այդ պայքարից հոգնած, դու ձեռքդ թույլ ես պահում, էլ չես պայքարում, ու հենց այդ պահին սիրելիդ բռնում է ձեռքդ։ Դու բռնում ես ձեռքս...
-Սթեյս կես տարի առաջ դու կասեի՞ր այս ամենը։
-Ոչ։ Կես տարի առաջ ուրիշ Սթեյսի էր, հիմա ուրիշ։
-Դա նույն Սթեյսին էր, ուղղակի նա հիմա սկսել է նկատել։
-Ոչ դա այս Սթեյսին չէր։
-Այս Սթեյսին էր։
-Ի՞նչ գիտես։
-Աչքերիցդ։ Դրանք նույն աչքերն էն։ Դրանց նայվածքը նույնն է։ Քո հայացքը չի փոխվել։
-Դու հիշո՞ւմ ես իմ դեմքը, երբ առաջին պահին նայեցի քեզ։
-Այո։ Այս պահի պես։
-Կասե՞ս ինչպիսին էր։
-Հիմա չէ, հետո։
-Ինչո՞ւ։
-Ես գրել եմ դա, նկարագրել եմ։ Երբ կարդաս կհասկանաս, նույնիսկ կպատկերացնես քեզ։ Կփորձես միմիկաներդ համապատասխանեցնելով նույն դեմքը ստանալ։
-Օրագրո՞ւմդ։
-Ըհն։
-Ե՞րբ ես տալու, որ կարդամ։
-Մի օր։
-Ո՞ր օրը։
-Դեռ կերևա։
-Իմ համա՜ռ։
-Մրսո՞ւմ ես։
-Մի քիչ։
-Մարմինդ փշաքաղվել է։
-Ուրեմն մի քիչ շատ։
-Արի այստեղ։
Սթեյսիի թիկունքում նստած Մայքը ձեռքերը մեկնեց, ու ետևից գրկեց նրան։
-Մի վարկյան,-ասաց Սթեյսն ու դեմքով շրջվեց դեպի Մայքը, հետո թևերի տակից գրկեց,-Այսպես ավելի լավ է։
-Ըհն, շատ ավելի լավ է այսպես։
-Այո Մայքի։
Իրար գրկած նայում էին հեռո՜ւ հեռու անսահմանության մեջ։ Նայում էին այնքան հեռու, որտեղ վերջ չի երևում։ Դա անսահմանությունն է։ Ու որքա՜ն անսահման կարող է լինել մարդկային երջանկությունը։ Որքան անսահման կարող է լինել սերը դեպի նա, ով քոնն է...
Ու նավը լողո՜ւմ էր...
Լողում էր հանդա՜րտ...
Լողում էր կամա՜ց...
Լողում էր հիասքա՜նչ, հիասքա՜նչ, հիասքանչ...

KAMU SEDANG MEMBACA
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romansa> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...