Մաս 15

128 10 4
                                    

Սթեյսին, Մայքն ու Մարիան արդեն տեղավորվել էին իրենց հյուրանոցային համարներում։ Վաղը մրցույթն է։ Սթեյսին շատ անհանգիստ է, բայց վստահ իր ուժերին։
Իջել են ռեստորան ընթրիքի։ Ճանապարհը երկար էր եղել, ու նրանք շատ քաղցած են։ Մի խոսքով կերան ու մի-մի բաժակ խմեցին իրենց ապագա հաջողության համար։
Երկար սպասված մրցույթի օրը եկավ հասավ, ու մեքենան կանգ առավ հսկայական շենքի առաջ, որտեղ պիտի տեղի ունենար մրցույթը։ Սթեյսը Մայքի ձեռքը բռնած դողում էր, բայց Մայքը աշխատում էր հանգստացնել նրան, որովհետև լարվածությունը կարող էր փչացնել ամեն բան։
Հանդերձարանում արդեն համազգեստը հագած Սթեյսին կանգնել էր հայելու առաջ, ու նայում էր իրեն։ Դա Սթեյսի՞ն է։ Դա կարծես նա չլիներ։ Նա ինքն իր աչքին ուրիշ մեկն էր երևում։ Ինչքան մոտենում էր ելույթի ժամանակը, այնքան ավելի ծանր էր դառնում։ Ավելի սարսափելին այն էր, որ նա վերջին համարի պարուհին էր, իսկ ելույթներն առաջ չէին գնում։
Սթեյսը ուժ հավաքեց ու դուրս եկավ հանդերձարանից, որպեսզի գնա ետնաբեմ։ Դռան մոտ Մայքն էր։
-Մա՜յք,-Սթեյսը ընկավ նրա գիրկը։
-Լարվել չկա, վախենալ առավել ևս։ Դու հիանալի ելույթ ես ունենալու։
-Շա՞տ մարդ կա։
-Շատ, բայց դրանից կաշկանդվել պետք չէ։ Դու հասել ես այնպիսի բարձունքի, որ ամբողջ խմբից այն միակն ես, ով մասնակցում է մրցույթին։ Դու արդե՛ն հաղթող ես Սթեյս։ Հիմա վազիր ետնաբեմ, իսկ ես գնամ Մարիայի մոտ։ Ուզում եմ վայելել քեզ բեմին կանգնած տեսնելը։
-Գնա սիրելիս։
-Ես քեզ հետ եմ։
-Գիտեմ։
-Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ։
Մայքը համբուրեց Սթեյսիին ու գնաց։ Սթեյսը գնաց ետնաբեմ։ Դահլիճը ծփում էր լիքը մարդկանցով։ Սթեյսը ուզում էր ուշադիր նայել բոլորի ելույթները, բայց լարվածությունը թույլ չէր տալիս կենտրոնանալ ուրիշ բաների վրա։ Ինչքան որ կարողացավ նայել՝ հավանեց։ Կարծես թե բոլորն էլ հիանալի պարողներ էին, ու նա ուժեղ մրցակիցներ ուներ։
-Եվ այժմ,-ասաց հանդիսավարը,-Դիտենք վերջին ելույթը։ <<Մարիա>> պարային համույթ։ Պարում է Սթեյսի Քոլինսը։ Պարուսույց Մարիա Դաններ։ Դիմավերե՜նք։
Սթեյսը մի պահ փակեց աչքերը։ "Ամեն ինչ լավ կլինի։ Ես կարող եմ"։
Լույսերն անջատվեցին, ու Սթեյսին կանգնեց բեմի կենտրոնում։ Լույսն ընկավ նրա վրա ու երաժշտությունը սկսվեց։ Առաջին շարժումն անելուց հետո բեմը դարձավ նրանը։ Նա սկսեց պարել, գրավելով բոլորին։ Սկսեց հաճույք ստանալ։ Շարժումներն անկաշկանդ էին ու հիասքանչ։
Մայքը նայում էր նրան մի տարօրինակ հպարտությամբ ու սիրով։ Կարծես իսկապես Սթեյսին իր փոքրիկ աղջիկն էր, ով նման հաջողության էր հասել։
Ու ահա պարն ավարտվեց։ Շնչակտուր, բայց ժպիտը դեմքին, Սթեյսին կանգնեց ու խոնարհվեց բոլորի առաջ։ Ծափերն ու սուլոցները չէին դադարում։ Բոլորն ափշած էին աղջկա պարից։ Մարիան նույնպես հիացած էր։ Այդքան կարճ ժամանակում, այդքան հիանալի դեռ որ ոք չէր պարել։ Բայց չէ՞ որ դա երազանք էր, որին հիմա հասել էր Սթեյսին։
Ընդմիջում հայտարարվեց, ու ժյուրին սկսեց որոշում կայացնել։ Սթեյսին գնաց դահլիճի դռների մոտ, ու սկսեց այդքան մարդու միջից փնտրել Մայքին։ Անցնող դառնողները հիացմունք էին հայտնում իր պարի վերաբերյալ, ու դա ուղղակի երջանկացնում էր աղջկան։ Եվ ահա Մայքը։ Նա վազեց ու գրկեց աղջկան։
-Ես խոսքեր չեմ գտնում Սթեյս։ Պարդ մեղմ ասած հիանալի էր։ Ապշեցնող էր։ Քեզ նման ոչ ոք չի պարել, դու ամենալավն էիր։
-Մա՜յք, շնորհակալ եմ։ Ես այնքա՜ն ուրախ եմ։
-Ես հպարտ եմ քեզանով։
Գրկեցին իրար։
-Սթե՜յս,-նրանց մոտեցավ Մարիան,-Ես ուղղակի լռում եմ։ Դու տաղանդ ես։
-Շնորհակալ եմ։
-Պիտի փոխե՞ս հագուստդ։
-Ըհն։
-Դե արի գնանք փոխվիր։
-Լավ։
-Այստեղ կսպասեմ։
-Լավ Մայքի։
Գնացին հանդերձարան, ու Սթեյսին հագավ իր գեղեցիկ շրջազգեստը, որը նրան լրիվ տիկնիկի վերածեց։ Դուրս եկան քայլելու։ Մեկ ժամից ավել ժամանակ ունեին։ Քայլեցին շենքի չորս բոլորը, նկարվեցին ու Մարիան մի քանի զվարճալի տեսանյութ նկարեց, որտեղ Սթեյսին ու Մայքը խելագարների էին նման։ Վազում էին, գրկում իրար, համբուրվում, պտտվում։ Մի խոսքով նրանք երջանիկ էին։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now