Նոր ամուսնացած երջանիկ զույգը գնաց Մայքենց տուն։ Ի դժբախտություն նրանց, Մայքի հայրը տանն էր, ու այն էլ հարբած։ Ներս մտան։
-Դո՞ւ ով ես։
-Էլի հարբա՞ծ ես, չնայած դու ե՞րբ հարբած չես, որ այսօր էլ հարբած չլինեիր։
-Այս անծանոթ աղջկա մոտ նման բաներ չասե՛ս ինձ։
-Նա իմ կինն է։
-Կինը՞, ինձ էլ թված գիշերային ակումբից ես հետդ տուն բերել,-քմծիծաղով, ու գլորվելով։
Մայքը չդիմացավ, ուզում էր խբել հորը, բայց Սթեյսը բռնեց ձեռքը։
-Ավելի լավ է լռիր, տեսնում ես, որ սթափ չէ, ուրեմն սուս։
-Արի։
Բռնեց Սթեյսիի ձեռքն ու տարավ մյուս սենյակ։ Մայրը եկավ։
-Սթե՞յս, բարև սիրելիս։ Այս ի՞նչ անակնկալ էր։ Ինչո՞ւ չէիր ասել, որ գալու եք Մայք, ես սեղան կպատրաստեի։
-Ուղղակի ամեն ինչ շատ արագ ստացվեց,-ասաց Սթեյսին։
-Մենք ամուսնացել ենք մամ։
Մայրը սառած նայենց նրանց, ու բերանը բացվեց։
-Ինչ եք արե՞լ։
-Հա մամ ճիշտ լսեցիր։
-Բայց ախր...
-Մամ խնդրում եմ ոչինչ մի ասա։ Մենք շատ տարբերվող ու յուրահատուկ կերպով ենք ամուսնացել։
-Ու այդ ինչպե՞ս։
-Մեզ կրպակի սուրճ վաճառող կինը ամուսնացրեց,-ասաց Սթեյսին,-Սա էլ մեր մատանին,-ուրախ ձեռքը պարզելով, ու մատերը շարժելով ասաց նա։
Մայքը քթի տակ ծիծաղեց։
-Մեկդ մյուսից խենթ եք։
-Ավելի լավ է շնորհավորիր մեզ մայրիկ։
Մոր դեմքը փոխվեց ու մի սքանչելի ժպիտով պարուրվեց։
-Շնորհավոր տղաս, շնորհավոր աղջիկս։ Երջանիկ լինեք, ու միշտ միասին։
-Շնորհակալ եմ մայրիկ։
-Շնորհակալ ենք...,-ասաց Սթեյսին։
-Մայրիկ...,-ունքերը վերև բարձրացնելով նրան ուղղեց Մայքը, ու կարծես սպասում էր, որ Սթեյսն էլ մայրիկ ասեր։
-Ը՜։
-Մայք մի ստիպիր։ Ժամանակի ընթացքում կասի։
-Ոչ ես պիտի տեսնեմ։
-Կտեսնես, բայց հետո։
-Հիմա։
-Վա՜յ։
-Դե՜։ Շնորհակալ ե՜մ...
-Շնորհակալ ե՜մ։
-Մայ-րիկ։
-Մայրիկ։ Վայ, ասացի,-ծիծաղելով ասաց աղջնակը։
-Աղջիկս,-մայրը գրկեց Սթեյսիին։
-Մամ խնդրում եմ այնպես արա, որ ամուսինդ իրեն նորմալ պահի։
-Մեկ դու կկարողանաս, մեկ ես։
-Լավ ուրեմն ավելի լավ է մենք գնանք։
-Ո՞ւր գնաք։
-Հյուրանոց կգնանք։
Սթեյսին թաքուն խփեց Մայքին։ Մայքը ծիծաղեց։
-Չէ հյուրանոց չէ, քայլելու։
-Հա հա քայլելու։
-Դե գնացեք քայլեք, բայց խելոք կքայլեք,-ձեռք առնելով ասաց մայրը։
-Ինչպես կասես մայրիկ,-ժպտալով ասաց Մայքը, համբուրեց մոր այտն ու դուրս եկավ ննջասենյակից։
-Մա՜յք,-ձայն տվեց բազմոցին փռված հայրը,-Գալուց օղի կբերես։
-Արի Սթեյս։
Դուրս եկան տանից։
-Տեսնո՞ւմ ես, թե ում հետ եմ ես ապրում։
-Ըհն, ցավալի է։
-Քիչ է մնում նոր տուն վարձեմ, ու մայրիկի հետ առանձնանանք։
-Նրան մենակ թողնելն էլ ճիշտ չի լինի։
-Իսկ ի՞նչ անեմ։
-Չգիտեմ։
-Լավ դա մոռանանք։ Ասում ես գնում ենք քայլելո՞ւ,-ժպիտով ասաց Մայքը։
-Ըհն։
-Դե արի դեպի հյուրանոց քայլենք։
-Գնացինք։
Մայքը համբուրեց Սթեյսիին ու իրար գրկած քայլեցին առաջ։
![](https://img.wattpad.com/cover/219211127-288-k903987.jpg)
YOU ARE READING
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...