Ամուսնական ճանապարհորդությունից հետո, նրանք վերադարձան տուն։ Մայքն արդեն նոր տուն էր վարձել։ Հիմա ապրելու էին նոր թաղամասում, ու նոր տան մեջ, բայց ամենակարևորը՝ կրպակին մոտ։
Նոր տարին սկսելու էին նոր պատերի ներսում։Մի քանի օրից Նոր Տարի է։ Նոր տարի, նոր հույսեր, նոր կյանք, նոր երազանքներ ու նոր հույզեր։ Տարին իր հետ նոր տրամադրություն պիտի բերի։ Նոր մարդիկ ու թարմություն։ Պիտի երջանկություն բերի բոլոր տխուրներին, ու պիտի կյանք բերի բոլոր չապրողներին։ Ահա և սա է Նոր տարին, ու պիտի տեսնենք, թե ինչպես են իրենց նոր կյանքը սկսում մեր նոր կյանք մտած Մայքն ու Սթեյսը։
Դրսում արդեն լավ ցրտել է, բայց ձյուն շատ քիչ կա։ Բոլորը հագել են իրենց ծանր հագուստներն ու դուրս եկել։ Քաղաքը զարդարվել է լույսերով ու օդը մի տեսակ տոնական է։
-Մայք այսպես լա՞վ է։
-Հիանալի է։
-Աստղը շատ բարձր է, չեմ հասնում։
Արի ինձ մոտ։
Մայքը գրկեց Սթեյսիին, ու նա տոնածառի գլխին դրեց փայլփլուն աստղը։
-Ահա և վե՜րջ։ Գեղեցի՞կ է։
-Անչափ։
-Միացնե՞նք լույսերը։
-Ըհն։
-Սպասիր,-Սթեյսը միացրեց հեռախոսի տեսախցիկն ու դրեց պահարանին,-Այ հիմա կարելի է միացնել։
-Երեք երկու մե՜կ,-միասին ասացին ու միասին էլ սեղմեցին լույսերի կոճակը,-Յու հո՜ւ։
Մայքը գրկեց ու պտտեցրեց Սթեյսիին։ Հետո համբուրեց կնոջ շուրթերը։
-Մեր առաջին Ամանորը միասին։
-Կես տարում ինչքա՜ն բան հասցրինք։
-Կես տարուց մի՜ քիչ ավել։
-Մի քանի օր։
-Դրանք հասարակ մի քանի օր չեն։ Մի մոռացիր, որ մենք մեր ամեն օրը յուրահատուկ ենք ապրել։
-Թող լինի էնպես, ինչպես ուզում ես։ Կես տարի ու մի քանի օր։
-Այո։ Ու իսկապես, ինչքա՜ն բան հասցրինք անել։
-Ամենակարևորը հասցրինք ճանաչել իրար։
-Դրա համար մեզ մի օր պետք եկավ։
-Մի քանի ժամ։
-Ճիշտ ես, մի քանի ժամ։
-Սթեյս խոստովանիր, որ մեզ պեսը չկա։
-Չկա Մայքի, չկա։ Երանի կարողանայի մեզ կողքից տեսնել։
-Հետաքրքիր կլիներ։
-Շատ։
-Բայց ասա, որ ավելի հետաքրքիր է այդ ամենը ապրել, քան կողքից դիտել։
-Դրանում խոսք չկա։
-Դու իմ սիրելի տեսակն ես։
-Ու տեսակի՜ց...
-Միակը։
-Վերացող։
-Այո, որովհետև քեզնից երկրորդը չկա ամբողջ աշխարհի վրա։
-Ո՜ւխ Մայք։ Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ եմ սիրում փոքրիկս...Նրանք երջանիկ էին։ Իրար գրկած պտտվում էին։ Իսկ տեսախցիկը թող նկարեր։ Դեռ այնքա՜ն երջանիկ պահեր կար ֆիքսելու...

YOU ARE READING
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...