Մաս 10

118 12 4
                                    

Օրեր անց դատի ժամանակ, որոշում կայացվեց մեղադրյալին ձերբակալել չորս տարի ազատազրկմամբ։

Սթեյսին շատ տխուր էր։ Չէր գտնում տեղը։ Ամեն օր գնում էր տուն, բայց էլի դուրս էր գալիս։ Չէր կարողանում մնալ տանը, տեսարաններն աչքի առաջ էին։
Մայքն աշխատում էր, ու արդեն մեծ անուն ուներ։ Մի քանի օրվա մեջ, նա արդեն կարողացել էր ցնցել ամբողջ ընկերությունը, բայց ուշքն ու միտքը միայն Սթեյսին էր։
Ընդմիջմանը զանգեց Սթեյսիին։
-Հա՞ Մայք, բարև։
-Բարև սիրելիս, ո՞նց ես։
-Սովորական։
-Ի՞նչ ես անում։
-Պատրաստվում եմ, որ գնամ պարի, բայց տրամադրություն չունեմ։
-Մի մոռացիր, որ դու մենապար պիտի պարես։
-Հա գիտեմ։
-Պարից հետո կգամ քո հետևից։
-Լավ։
-Տրամադրությունդ չգցես, ամեն ինչ լավ է լինելու։
-Գիտեմ։
-Ժպիտի՞կ։
-Ժպիտիկ,-տխուր, բայց ժպիտով ասաց Սթեյսին։ Անջատեցին,-Շնորհակալ եմ Տեր Աստված, որ նրա նման մարդ ես ինձ տվել։ Նա իմ երջանկությունն է։

Սանրեց մազերն ու դուրս եկավ տանից։ Անիի հետ դրսում էին պայմանավորվել։ Դրսում իրար տեսան ու ներս մտան։ Փոխվեցին ու սկսեց դասը։ Դասի ավարտից հետո աղջիկները գնացին, իսկ Սթեյսին պարուսույցի ու Անիի հետ մնաց մենապարի փորձերին։ Անգելինան, ով ամբողջ ուժով ատում էր Սթեյսիին, մնացել էր, որ նայեր փորձերը։
-Քեզ մոտ շատ թերի տեղեր կան Սթեյսի, դե բնական է, քսան տարեկանում նոր որոշել ես պարել սովորել։ Պարը քեզ համար չէ։
-Դու մի խառնվիր Անգելինա,-ասաց Անին։
-Սպասիր Ան, սպասիր։ Ես ուզում եմ լսել, ուզում եմ տեսնել, թե ինչքա՞ն չարություն կա նրա մեջ։
-Իմ մեջ չարություն չկա, ես ուղղակի ճշտախոս եմ։
-Գիտե՞ս, եթե սա մի քանի շաբաթ առաջ լիներ, հնարավոր է հիմա չկարողանայի խոսել հետդ, չկարողանայի պատասխանել, գուցե և լաց լինեի, ու փախչեի էստեղից, բայց հիմա ես ուրիշ մարդ եմ։
-Ու այդ ինչպե՞ս փոխվեցիր։ Բարի փերինե՞րն են կախարդել քեզ։
-Դա քո գործը չէ, բայց այո, բարի փերիներն են կախարդել ինձ։ Իսկ հիմա ինձ ճիշտն ասա, նախանձո՞ւմ ես ինձ։
-Ե՞ս, քե՞զ, ձեռք ես առնո՞ւմ։ Այնքան չեմ ցածրացել, որ նախանձեմ քեզ պեսին։
-Ինձ պեսը առանց ոչինչ անելու քեզ հունից դուրս է հանում։ Խորը շունչ քաշիր, ու վայելիր պարս,-Սթեյսին աչքով տվեց ու կանգնեց, որ սկսի։ Անգելինան արդեն շնչահեղձ էր լինում, արյունը եռում էր, ու կարմրել էր։
Մենապարի երաժշտությունը սարսափելի շատ էր դուր գալիս և՛ Սթեյսիին, և՛ պարուսույցին։ Mr. Probz-Space For Two։ Հիանալի էր։ Հոգեհարազատ։ Մի խոսքով ամեն անգամ երաժշտությունը սկսելուն պես, Սթեյսին միանգամից մտնում էր դրա մեջ, ու մինչև ավարտը դուրս չէր գալիս։ Հաճախ նաև ավարտից հետո, միևնույն է նա դեռ դրա մեջ էր։
Ավարտեց ու գնաց հանդերձարան։ Մայքը զանգեց։
-Սթե՞յս։
-Հա՞ Մայք։
-Արդեն էստեղ եմ։
-Փոխվեմ ու գամ։
-Լավ։
Անջատեց ու սկսեց արագ արագ փոխել հագուստը։ Վերջացրեց ու դուրս եկավ։ Կանգնեց ու քարացավ։ Անգելինան կանգնած էր Մայքի առաջ, ու նրանք ինչ-որ բան էին խոսում։ Երբ Անգելինան տեսավ Սթեյսիին, առաջ գնաց, ու համբուրեց Մայքին։ Երկու երեք վայրկյան, ու Մայքը հետ քաշվեց։
-Ի՞նչ ես անում։
-Համբուրում եմ քեզ։ Դու ինձ դուր ես գալիս։
-Կներես, բայց դու իմ ճաշակով չես։
Սթեյսին մոտեցավ նրանց։
-Սիրելիս եկե՞լ ես արդեն։
-Քո սիրելին վաղուց է էստեղ, մենք շատ մտերմիկ խոսում էինք։
-Հա տեսա, հետո էլ համբուրեցիր չէ՞։
-Նա՛ համբուրեց։
-Թեկուզ։ Նա սիրում է սրան նրան համբուրել,-Մայքը սառած Սթեյսիին էր նայում։ Տարօրինակ էր, որ նա բոլոր աղջիկների պես կռիվ չսարքեց,-Մա՞յք, նրա հոտն էլ էր բոլորինի պե՞ս։
-Ես կասեի շաբլոն։
-Բախտդ չբերեց Անգելինա, դու նրան դուր չեկար,-ափսոսանքով ասաց Սթեյսին,-Գնա՞նք Մայք։
-Գնանք սիրելիս։
Շրջվեցին ու հեռացան, իսկ Անգելինան սկսեց նյարդերից դողալ։ Սթեյսին ու Մայքը դուրս եկան։ Սթեյսին թողեց Մայքի ձեռքն ու կանգնեց նրա առաջ։
-Սթեյս սպասիր բացատրեմ, հետո կկռվես լա՞վ։ Ես իրոք մեղավոր չէի։
-Գիտեմ Մայք։
-Չե՞ս կռվում հետս։
-Ոչ։ Ես շատ պարզ տեսա, որ նա դիտմամբ արեց դա, դու էլ հրեցիր։ Եվ հետո նա ինձ ահավոր շատ չի սիրում։
-Ինչո՞ւ։
-Չգիտեմ։ Տպավորություն է, որ նախանձում է ինձ։
-Շատ հնարավոր է, բայց թքած նրա վրա։ Չթուլանաս կողքի աչքերի պատճառով։ Դու ավելին ես, քան կարծում ես։ Իսկ նա քեզնից լավ է տեսնում քո առավելությունները, ու դրա համար սկսում է ներսից ուտել իրեն։
-Մեկ են չէ՞ բոլորը, պիտի միայն մեր մասին մտածենք։
-Հա։ Ու թեկուզ թող դա մի քիչ եսասիրություն թվա։
-Հաստատ։ Քայլե՞նք։
-Ըհն։
-Մայք, նրա հոտն իրո՞ք լավը չէր։
-Նրանից վատ մարդու հոտ էր գալիս, ինչպես որ լիքը ուրիշ աղջիկներինը։
-Շատ լավ է։
-Բայց դու լրիվ ուրիշ ես,-ծիծաղելով ասաց Մայքը։
-Ինչո՞ւ։
-Խեղճ աղջկան կանգնած տեղը գետնի տակ մցրիր։
-Արժանի էր։
-Համաձայն եմ։ Վրա տվեց էնպես համբուրեց շունչս կտրվեց։
-Է՜յ, եթե չեմ կռվում չի նշանակում, որ պիտի էնպես անես խանդեմ։
-Սիրում եմ երբ խանդում ես։
-Ատում եմ քեզ։
-Դեռ չես էլ ասել, որ սիրում ես, բայց արդեն ասում ես, որ ատում ես։
-Արժանի ես սրիկա։
Սկսեցին ծիծաղել, ու մշտական դիրքով (Սթեյսին Մայքի թևն ընկած), շարունակեցին քայլել։
-Սթեյս ծնունդդ ե՞րբ է։
-Այսօր։
-Ի՛։
-Ի՞նչ։
-Լո՞ւրջ։
-Ըհն։
-Գժվե՞լ ես, ինչո՞ւ չէիր ասել։
-Քեզնից եմ օրինակ վերցրել։
-Լսիր հոգուս հետ ես խաղո՞ւմ։
-Այո,-ծիծաղելով,-Իրականում օգոստոսի քսանյոթին է։
-Քիչ մնաց։
-Քսան օր։
-Ի՞նչ նվեր ես ուզում, որ գնեմ քեզ համար։
-Ոչ մի բան Մայք, միայն կողքիս եղիր, դա ինձ համար արդեն նվեր է։
-Այսպես թե այնպես մի բան պիտի գնեմ։
-Ասացի ոչինչ։
-Լավ քեզնից օգուտ չկա, ես ինքս կնտրեմ։
-Սթեյս մինչև ծննդյանդ օրը մի տեղ պիտի գնամ։
-Ո՞ւր։
-Մի ուրիշ քաղաք,
-Ինչի՞ համար։
-Մի քանի բան ունեմ գնելու։
-Այդ ի՞նչ պիտի գնես, որ ուրիշ քաղաք ես գնում։
-Չեմ ասի։
-Մա՜յք, կսպանեմ քեզ։
-Սպանիր փոքրիկ, մեկ է չեմ ասելու։
-Մի ասա։
-Չեմ էլ ասում։
-Դու բարկացնում ես ինձ։
-Դու հիանալի ես բարկացած վիճակում։
-Սրան տեսեք, որ ամեն կերպ ուզում է...
-Ուզում եմ համբուրել քեզ։
Մայքին գրկեց Սթեյսիի մեջքն ու համբուրեց նրան։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon