Դուրս գրվեցին, ու ճանապարհ ընկան դեպի տուն։ Սթեյսին Մայքի կրծքին էր հենվել, իսկ Մայքը Սթեյսիի գլուխը շոյելով մազերից հոտ էր քաշում։
Հասան տուն։
-Արի գնանք պարկիր։
-Ուզում եմ մաքուր օդ շնչել։ Արի պարտեզ գնանք։
-Լավ։ Ի՞նչ կուզես։
-Ոչ մի բան։
-Քաղցած չե՞ս։
-Ոչ։
-Գոնե խմելու մի բան։
-Ոչինչ Սթեյս, այդքան մի անհանգստացիր, ուղղակի նստիր կողքիս, լա՞վ։
-Լավ։
Նստեցին պարտեզի փոքրիկ, կլոր սեղանի մոտ, ու բռնեցին իրար ձեռքերը։
-Գիտե՞ս ինչ եմ մտածում Սթեյս։
-Ի՞նչ։
-Փոխվում է ամեն ինչ, փոխվում արագ, կամ դանդաղ, բայց փոխվում է։ Մենք ուղղակի պիտի սովորենք ամեն փոփոխության։ Դա լավ է, թե վատ, չգիտե՛մ, բայց դա մե՛ր փոփոխությունն է։ Կապ չունի մեզ դո՞ւր է գալիս այդ փոփոխությունը, թե՞ ոչ, միևնույն է հաճախ մենք անզոր ենք ինչ-որ բան փոխել։ Գիտե՞ս, կյանքում ամենաշատը անկարողությունից եմ վախենում։
-Ուզում եմ հասկանալ ինչի՞ համար ես ասում այս ամենը։
-Ու հիմա իմ կյանքում մի շրջան է, որ այդ փոփոխությունը ինձ ուղղակի ճնշում է։ Գուցե այդ փոփոխությունը դեպի լավին տանի, բայց ես հիմա դժվար ու անելանելի վիճակում եմ։
-Ի՞նչ է կատարվում Մայք։ Ի՞նչ փոփոխություն։ Ինչո՞ւ ես ճնշվում։ Ի՞նչ լավ, կամ ի՞նչ վատ։
-Դե այս մի քանի օրվա վիճակս։ Ես ինքս էլ չհասկացա, թե ինչ եղավ։ Սիրտս հանգստացավ, երբ բժիշկն ասաց, որ ոչինչ չկա։ Ճնշվում էի այդ վիճակից։
-Հա իսկապես։ Ես էլ էի վախեցել։ Բայց ամեն ինչ անցավ։ Հիմա կարող ես հանգիստ լինել։
-Սթեյս ներիր ինձ, եթե ինչ-որ բանի համար ցավեցրել եմ քեզ։
-Դու ինձ երբեք չես ցավեցրել։ Դու ինձ միայն ցավից փրկել ես։
-Մենք երազում ենք, երազանքներ կապում որևէ մեկի հետ, ու երբ նա գնում է, մենք մնում ենք առանց երազանքների։ Դրանք արդեն երազանքներ չեն լինում։ Երազանքները դառնում են հիշողություններ։
Սթեյսին թուքը կուլ տվեց։
-Հանելուկներով չխոսե՛ս ինձ հետ։
-Չէ՛, հանելուկներով չեմ խոսում, ուղղակի ասում եմ, որ կյանքում պիտի ոչ մեկի հետ երազանք չկապես։
-Ի՞նձ նկատի ունես։ Փոշմանե՞լ ես, որ կյանքդ ինձ հետ ես կապել, որ երազանքներ ենք կառուցել իրար հետ։
-Ո՜չ, էլ կյանքում նման բան չասես։ Դու իմ կյանքի ամենամեծ նվերն ես, իմ ամենաճիշտ քայլը քեզ հետ կյանքս կապելն էր։
-Ուրեմն ինչո՞ւ ես նման բաներ ասում։
-Որովհետև չգիտենք, թե հաջորդ վայրկյանին ինչ կլինի։
-Ինչ լինում է, թող լինի։ Արի ներկան վայելենք։
-Սթեյս մեր միասին անցկացրած ամեն վայրկյանը պիտի տոն դառնա։ Եթե նման կերպ չապրենք, ուրեմն չենք էլ ապրել։
-Մենք էդպես էլ անում ենք։
-Ուղղակի մարդիկ օրերին վերաբերվում են անզգայուն կերպով։ Առանց նրբազգացողության, բայց երբ սկսեն գնահատել ամեն օրը, վայրկյանը, էնպես կապրեն, որ իբր վերջին օրն է, ու կաշխատեն հասցնել այն ամենն ինչ չեն հասցրել մնացած բոլոր օրերի ընթացքում, որոնք դատարկ անց են կացել։ Քո կյանքում հանդիպած բոլոր մարդկանց կսովորեցնես այն, ինչ մենք տվել ենք իրար։ Այն բոլոր գաղափարները, որ ստեղծել ենք իրար հետ։ Գուցե մեր կյանքը շատերի համար ճիշտ ուղի դառնա։
-Ու ես ի՞նչ ենթադրեմ քո այսքան ասածներից։
-Որ ուղղակի փիլիսոփայում ենք։ Ինչպես սիրում ենք հաճախ անել։
-Արի այսպիսի տխուր թեմաներից չփիլիսոփայենք լա՞վ, ինձ դուր չի գալիս։
-Լավ սիրելիս, ինչպես կուզես։
-Մայք, Աստվածավա՞խ ես։
-Չգիտեմ։ Այն ժամանակ ոչ, հիմա երևի թե այո։
-Ի՞նչ փոխվեց։
-Չգիտեմ։ Ուղղակի զգում եմ։
-Դու քեզ նման չես։ Ինձ թվում է կան բաներ, որ չես ասում ինձ։
-Ոչինչ չկա Սթեյս։
-Խոստացել ենք չխաբել իրար։
-Ես չեմ խաբում։
-Դե ավելի լավ։
-Իսկ ինչ վերաբերվում է Աստվածավախությանը, կամ հավատին, ապա մի բան կասեմ, մի քիչ քիչ, մի քիչ շատ, բայց հավատը մեկն է...

BINABASA MO ANG
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...