Մաս 39

92 9 3
                                    

Կես ամիս է անցել։ Մայքը սկսել է բուժման կուրսեր անցնել։ Սարսափելի էր կողքից տեսնել, թե նա ինչպես է քիչ քիչ թուլանում։ Մահու չափ ցավոտ էր դա Սթեյսիի համար, բայց նա մեկ է էլի Մայքի կողքին էր։ Նա երբեք ընկած չէր թողնի մեկին, ով իրեն քայլել էր սովորեցրել։ Թուլությունից դժվարանում էր նաև միայնակ երկու քայլ անել։ Սթեյսին թևից գրկած էր զուգարան տանում։
-Հոգնել եմ։
-Ինչի՞ց Մայք։
-Քո ուսերին բեռ դառնալուց։
-Ի՞նչ,-ծիծաղելով ասաց Սթեյսին։
-Ծիծաղում ես, որ ցույց տաս ամեն ինչ լավ է, բայց դու ինքդ էլ ես նույնը մտածում, որ ես արդեն բեռ եմ։
-Եթե ինձ նման բան լիներ, դու նման բան կմտածեի՞ր։
-Երբեք։
-Քո կարծիքով ես քեզ ավելի քիչ եմ սիրում, քան դու ի՞նձ։
-Ոչ, ուղղակի...
-Ուրեմն էլ չասես։ Դու ինձ համար երբեք բեռ չես դառնա։ Ես պատրաստ եմ նույնիսկ ամբողջ կյանքս խնամել քեզ, միայն թե կողքիս լինես Մայք։
-Կհոգնես։
-Չէ, երբեք։ Չնայած դու շուտով ոտքի կկանգնես։ Էնպես որ քեզ միշտ խնամելու կարիք չի լինի։ Էյ Մայք, ասում էիր, որ ես քո աղջիկն եմ, բայց կարծես թե դու ես իմ փոքրիկ տղան, հա՞։
-Խելառիկ,-ծիծաղելով ասաց Մայքը։
-Ես քեզ շա՜տ եմ սիրում Մայքի՜,-գոռաց Սթեյսին, ու կուլ տվեց արցունքները։ Ծնկի եկավ Մայքի առաջ,-Դու իմն ես Մայք, ես էլ քոնը։ Քեզնից բացի ոչ մեկին էլ չեմ ասի, որ սիրում եմ։
-Լա՞ց ես լինում։
-Ոչ, ինչո՞ւ։
-Խաբում ես։
-Չեմ խաբում, աչքերս կարմրած չեն։
-Բայց մի արցունք կա այտիդ, մատնում է քեզ...։
-Մի դրան տեսեք է,-ժպիտով ասաց Սթեյսը, իսկ Մայքը սրբեց արցունքը։
-Իմ փոքրիկ աղջիկ,-ասաց Մայքն ու շոյեց Սթեյսիի գլուխը։
Աղջիկը գլուխը Մայքի գրկին դրեց, ու աչքից կամա՜ց արցունքներ սկսեցին գլօրվել։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now