Մաս 20

106 11 2
                                    

Մարիան շտապ զանգեց Սթեյսիին։
-Այո՞։
-Սթեյսի խոսելու լուրջ բան կա։
-Ի՞նչ է եղել։
-Կգա՞ս ինձ մոտ։
-Այո։
-Կես ժամից արի լա՞վ։
-Լավ։
Սթեյսն անջատեց ու զանգեց Մայքին։
-Ինչպե՞ս ես։
-Շատ լավ սիրելիս, իսկ դո՞ւ։
-Ես էլ եմ շատ լավ։
-Ի՞նչ ես անում։
-Պատրաստվում եմ, որ գնամ Մարիայի մոտ։
-Բայց այսօր դաս չունես։
-Գիտեմ, նոր զանգեց ու շտապ կանչեց։ Անհանգիստ էր երևում։
-Լավ դու գնա ես էլ եմ գալիս։
-Լավ։

***

Սթեյսին հասավ Մարիայի մոտ, հինգ րոպե տարբերությամբ հասավ նաև Մայքը։
-Շատ լուրջ բան է եղել երեխաներ։
-Ի՞նչ է պատահել Մարիա, արդեն վախեցնում ես։
-Կայքերը գրում են, որ մրցույթում տաս հաղթողների մեջ է նաև հանցագործի աղջիկ։
-Ի՞նչ։
-Այո։ Բոլորն արդեն սկսել են խոսել, որ Սթեյսի Քոլինսի հայրը մարդասպան է, ու գտնվում է բանտում։
Սթեյսիի աչքերն արցունքոտվեցին։
-Հետո՞, ինձ դո՞ւրս են թողել մրցույթից։
-Չգիտեմ, նամակ եմ ուղարկել մրցույթի կազմակերպիչներին, սպասում եմ պատասխանի։
-Նորության դեպքում արագ կկապնվես ինձ հետ։
-Լավ Մայք։
-Արի Սթեյս,-Մայքը բռնեց Սթեյսիի ձեռքն ու դուրս տարավ նրան։
-Մայք հասկանո՞ւմ ես ինչ է կատարվում, բոլորը հիմա ինձ են քննարկում, մեղադրում են, բամբասում են ինձնից։
-Ամեն ինչ լավ կլինի։ Ոչ ոք չի կարող քեզ մրցույթից դուրս թողնել։
-Հարցը հիմա մրցույթը չէ, հարցը այն է, որ իմ մասին նման բաներ են խոսում։
-Մենք նման տեղեկություն հաստատած բոլոր կայքերին դատի կտանք։
-Բայց նրանք ճիշտ են Մայք, գրողը տանի ճի՛շտ են։
-Լսիր Սթեյս, երբեմն մենք մեր խղճի, հանգստության ու մտքերի պատճառով սկսում ենք քերթվել։ Մենք մեր ձեռքը կրակն ենք ընկնում։ Այդ կրակը գնալով ավելի է թեժանում, սկսում է բոցկլտալ, իսկ մենք կապկպված ու քերթված խոզի ջանդակի պես սկսում ենք եփվել։ Եթե խոզերը եփվելու ժամանակ ոչինչ չեն զգում, ապա մենք զգում ենք։ Մենք զգում ենք, թե ոնց է կրակը քիչ-քիչ մեզ կերակուրի վերածում։ Մեր մարմինը ցավից մղկտում է, ուզում ենք ոռնալ, ուզում ենք պատռվել մեջտեղից, բայց պարանը թույլ չի տալիս շարժվել։ Ու ամենավատն այն է, որ մեր բոլոր ցավերի մեղավորը հենց մե՛նք ենք։ Մե՛նք ենք մեր վզակոթը ջարդում, մե՛նք ենք մեզ քերթում, ու հենց մե՛նք ենք մեզ կապում պարանին, որ եփվենք։ Ու հենց դրա պատճառով էլ դառնում ենք մարդկանց կերակուրը։ Մեզ դնում են, չէ՛, դնում ե՛նք սեղանին, ու հասարակությունը սկսում է հոշոտել մեզ։ Այն հասարակությունը, որը մեզ քացու տակ էր առնում։ Մեր ոսկորները վերջում շան լափ են դառնում, ու շները հաճույքով լափում են մեզ։
Ու երանի մեկը լիներ, ով լափեր մեր մտքերը, զգացմունքներն ու ապրումները, ով կլափեր մեր խիղճն ու կխմեր այդքան ժամանակվա թափված արցունքները։
Հերիք է...
Մենք ի վերջո պիտի հասկանանք, որ հերի՛ք է ինչքան ոտքի տակ մնացինք։
Ու մենք մարդուց շան լափի ենք վերածվում միայն մեր խղճի, հանգստության, հասարակության ու մտքերի պատճառով...
-Ասածդ ամեն բառ յուրովի իր իմաստն ուներ։ Ու իսկապես, մենք ի վերջո շան լափի ենք վերածվում։
-Պիտի քեզ համար ապրես, պիտի հասարակությանը շան տեղ չդնես։ Երբ տխուր ես, այդ հասարակությունը քեզ ոտնատակ է առնում, բամբասում է քեզանից, բայց չի՛ կիսում ցավդ։ Քո երջանկությունը քննարկում է, ասելով, որ այս կամ այն խարդախությամբ ես հասել այս կամ այն բանին։ Այդ հասարակությունը ոչ քո ցավն է կիսում, ո՛չ էլ ուրախությունը։ Այդ հասարակությունը միայն բամբասելու համար է։ Դու ուրախ, կամ տխուր ես, իսկ հասարակությունը ընդամենը բամբասում է, առանց պատճառների, հիմունքների, փաստերի ու ուղեղի։
-Գիտե՞ս ինչ Մայք, թքած այդ հասարակության վրա, պիտի մեր օրվա համար ապրենք։
-Այ ապրես իմ Սթեյսի։
-Մայք բայց ամեն ինչ այնքան վատ է։
-Ինչո՞ւ են մարդիկ ասում, որ ամեն ինչ վատ է։ Ինչպե՞ս կարող է ամեն ինչ վատ լինել, եթե մենք խոսում ենք, տեսնում ենք, ունենք մարդկային հատկանիշներ։ Վերջիվերջո, եթե մենք ասում ենք, որ ամեն ինչ վատ է, նշանակում է, որ մենք ապրում ենք, իսկ եթե ապրում ենք, ուրեմն ամեն ինչ լավ է։
Ամեն ինչ լավ է, ու կարող է ավելի լավը դառնալ։ Լավ բաները մեզնից են կախված, վատ բաները' ճակատագրից։ Մեր ճակատագիրը մեր ձեռքում չէ, բայց ներկան է մեր ձեռքում։ Եվ մենք կարող ենք ճակատագրի էջերից մեկի՝ ներկայի մինուսը հավասարից այն կողմ տանել...
-Բայց ես հիմա շատ ու շատ դժվարությունների միջով պիտի անցնեմ։
-Դժվարությունները մարդուն դարձնում են ավելի ամուր, դարձնում են տոկուն ու հաստավիզ, հաստակաշի ու ամրակուռ։ Դարձնում էլի՛ ավելիին ձգտող ու դեպի հաղթանակ սլացող։ Մարդկանց տեսակները տարբեր են։ Ոմանք առաջ են գնում, մտածելով ամրացնել հիմքերն ու տանիքը, իսկ ոմանք փլվում են...
Քարուքանդ են լինում...
Մնում են իրենց բաժին հասած դժվարությունների ավերակների, ու հենց իրենք իրենց փլատակների տակ...
Ձյան պես թափվում են թափվում, բարձրանում, խեղդվում մտքերի մեջ, հետո արևից մեռնում, հալչում են, ցեխ դառնում, ու տրորվում իրենց անհաջողության մեջ։
Կա տեսակ էլ, որ մեկ է գալիս է, բուք ու բորան է անում, բայց արևից՝ դժվարություններից, չի հալչում։ Գնում է առաջ հսկա ձնեմարդներ կառուցելու, գուցե ձյունից պալատներ շինելու, կամ մի սառցե արքայություն արարելու։ Դե բայց քիչ են ուժեղները, կամ հավասար թույլերին։ Բայց պիտի միշտ հաղթահարենք։ Գոնե փորձե՛նք հաղթահարել։ Պիտի հաղթենք մեզ։ Մի՛ վախեցիր կյանքում ո՛չ մի դժվարությունից։ Ուղղակի ուժ գտիր քո մեջ, որ առաջ շարժվես։
-Գիտե՞ս ինչ կանեմ Մայք, ավելի ճիշտ ե՛ս չէ, իմ ներսում ապրող փոքրիկ մարդուկը։
-Ի՞նչ։
-Քո ասածներից հետո, նա կամաց- կամաց քայլերով մոտենում է հաջողությանը, ու հաջողություն ասում բոլոր անհաջողություններին։ Նա դառնում է երջանիկ, տխրությանը տխրեցնելով։ Նա սիրում է սիրվելով, իր կողքին սիրելի մեկին ունենալով, ու նրա՛ կողքին սիրելի մի էակ ավելացնելով։
-Սա իմ Սթեյսին է չէ՞։
-Քո ամենաուժեղ Սթեյսին...

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավDonde viven las historias. Descúbrelo ahora