Արդեն մոտ մեկ շաբաթ էր անցել, ու ամեն բան հիասքանչ էր ընթանում։ Սթեյսին սովորում էր պարել, իսկ կյանքը Մայքի հետ, գնալով ավելի հիանալի էր դառնում։
***
Առավոտ։
Սթեյսին վեր կացավ, ու զանգեց մորը։
-Մայրի՞կ։
-Այո՞ անուշիկս, բարև։
-Բարև մամ, ինչպե՞ս ես։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Ես շատ լավ։
-Այսօր ի՞նչ պլաններ ունես։
-Ինչի՞ համար։
-Տեսնվենք։
-Ես էլ էի դրա համար զանգել, ուզում եմ հանդիպենք, ու որ...կբերե՞ս քրոջս ու եղբորս։
-Սթեյս բարդ բան ես ասում։ Քրոջդ բերել կարող եմ, բայց եղբորդ համոզելը դժվար կլինի։
-Լավ, եթե չգա միայն քույրիկին կբերես։
-Լավ։***
Մայքը համակարգչով նոր նախագիծ էր մշակում։ Կարծես թե գործն առաջ էր գնում։ Նա շուտով կսկսեր մեծ գումարներ աշխատել, եթե կարողանար համապատասխան ընկերություն գտնել։
-Մա՞յք։
-Ասա։
-Ի՞նչ ես անում։
-Գործ։
-Կարո՞ղ ենք խոսել։
-Ինչի՞ մասին։
-Տղաս ինձ...
-Ես գումար չունեմ։
-Մայք նրանք կսպանեն ինձ, եթե իրենց ասած ժամանակահատվածում համապատասխան գումարը չտամ։
-Գիտե՞ս ինչ,-աթոռը հրելով ու ոտքի կանգնելով ասաց Մայքը,-Ես հոգնել եմ աշխատելուց, ու վերջին գումարս քեզ տալուց։ Մի քիչ ինքնասիրություն ունեցիր, ու ամաչիր գոնե ամեն անգամ ինձնից գումար ուզելուց։
-Նորմա՛լ խոսիր հետս, և հետո գիտես, որ ես աշխատել չեմ կարող, որ գումար վաստակեմ։
-Ուրեմն մի՛ խաղա, ես ինչքա՞ն կարող եմ իմ վաստակածը քո հաճույքների վրա ծախսել։ Ես նույնիսկ ի՛նձ համար գումար չեմ ծախսում, ամբողջը դու ես վատնում քո անբարո ցանկությունների վրա։ Հերի՛ք է։
-Տղա քեզ նորմալ պահիր։
-Նորմա՞լ պահեմ։ Դու չե՞ս հասկանում, որ ես էլ ի վիճակի չե՛մ ինձ նորմալ պահել։ Ես զզվել եմ քո պարտքերը փակելուց, օր ու գիշեր չքնելուց։ Ես գլուխս հանգիստ բարձին չեմ կարողանում դնել, վախենալով, որ վաղն էլի մի բան կլինի, ու կսպանեն քեզ։ Իսկ իմ ապրած բոլոր իրար հաջորդող վաղվա օրերը, միշտ էլ մի փորձանք բերել են իրենց հետ։ Հերիք է կործանես բոլորիս, հերի՛ք է։ Մի օր կկորցնենք նաև այս տունը, ու, ու գուցե մեր կյանքին էլ վտանգ սպառնա։ Քո պատճառով, մահը քո ընտանիքի ետևից էլ կնկնի։
-Հիմարություններ դուրս մի՛ տուր։
-Հիմարություննե՞ր։ Մայրս արդեն հիվանդ է։ Եթե նրան մի բան լինի, ես ամբողջ կյանքում քե՛զ եմ մեղադրելու։
-Հիմա գումար տալի՞ս ես, թե՞ ոչ։
-Ո՛չ։
-Ուրեմն իմ կյանքը քեզ համար մե՞կ է։
-Ես ուղղակի չեմ հավատում քեզ։ Դա քեզ պետք չէ՛ կյանքդ փրկելու համար, դա քեզ պետք է նոր խաղ սկսելու համար։
-Լավ որդիս, երբ գտնես դիակս նոր կհավատաս ինձ։
-Չհամարձակվե՛ս վախեցնել ինձ, ես էլ առաջվա լակոտը չեմ։
-Միշտ էլ նույն լակոտն ես մնալու։ Գնա գրողի ծոցը Մայք, դու երբեք էլ լավ որդի չես դառնա։
-Իսկ քո կարծիքով դու լա՞վ հայր ես։ Դու ինձ համար երբե՛ք հայրություն չես արել։ Մայրս է ամբողջ կյանքում ինձ համար և՛ հայր, և՛ մայր եղել։ Նա՛ է աշխատել ու ինձ հասցրել նրան, որ հիմա անվճար ուսում եմ ստանում։ Իմ բոլոր հաջողությունների հիմքը մայրս է։ Իսկ դու, դու...։ Ինչևէ։ Գնա ու արա այն ինչ ուզում ես։
-Հենց էդպես էլ կանեմ։
Հայրը դուրս եկավ սենյակից դուռը շրխկոցով փակելով, իսկ Մայքը խբեց սեղանին ու թխթերը թափեց հատակին։ Հետո նստեց ու ձեռքերով բռնեց գլուխը։
-Ի՞նչ անեմ գրողը տանի։
Սթեյսին զանգեց Մայքին։ Երբ տղան տեսավ, որ աղջիկը զանգում է, դեմքին ակամայից ժպիտ հայտնվեց, ու մոռացավ քիչ առաջ տեղի ունեցածի մասին։
-Ի՞նչ է անում աշխարհի ամենալավ Մայքը։
-Աշխարհի ամենալավ Սթեյսիի հետ է խոսում։
-Լա՞վ ես։
-Շատ, իսկ դո՞ւ։
-Ես էլ։ Ուզում եմ գնալ մայրիկիս հետ հանդիպման։
-Կուզե՞ս գամ տանեմ քեզ։
-Ոչ շնորհակալ եմ, կարիք չկա։ Մա՜յք։
-Այո՞։
-Ասել եմ, որ քրոջս ու եղբորս էլ բերի։
-Ճիշտ ես արել։ Կնստեք, կխոսեք, կհասկանաք իրար։
-Իսկ եթե չգա՞ն։
-Պիտի վատատես չլինես։ Կգան, իսկ եթե չգան, գոնե կարող ես ուրախ լինել, որ լավ են։
-Հա ճիշտ ես։
-Դե ուրեմն համարձակությունդ տեղը կգնաս։
-Մի քիչ լարված եմ, ու վախենում եմ։
-Գիտես չէ՞, թե ինչ պիտի ասեմ։
-Ես քեզ հետ եմ Սթեյսի։
-Այո Սթեյս, ես քեզ հետ եմ։
-Շնորհակալ եմ Մայքի։
-Գժվում եմ, որ ինձ Մայքի ես ասում։
-Հա՞։
-Ըհն։ Էնքան լավ ես ասում, ինձ թվում է փոքր երեխա եմ։
-Փոքր ես էլի, մենք երկուսս էլ դեռ շա՜տ փոքրիկ են։
-Հա փոքրիկս, հա։
-Կտեսնվե՞նք այսօր։
-Ինձ թվում է եթե չտեսնվենք քնել չեմ կարողանա։
-Կամ էլ չե՛նք։
-Ավելի վատ։
-Ուրեմն ամեն ինչ կանենք, որ տեսնվենք։
-Դե առայժմ։
-Առայժմ։
YOU ARE READING
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...