Մաս 31

75 9 0
                                    

-Եղանակն այնքան մռայլ է, որ մարդու տրամադրություն է ընկնում, սկսում է ոչնչի մասին չմտածել։
-Կամ էլ սկսում է ամեն ինչի մասին մտածել։
-Դե այո, դա էլ կա, բայց օրինակ ես, հիմա, ահավոր ատում եմ այս եղանակը, որովհետև գորշությունը ինձ համար չէ։
-Իսկ դու սիրիր։
-Ի՞նչը սիրեմ։
-Եղանակը։
-Սիրելու ի՞նչ կա։
-Լիքը բան։
-Օրինակ։
-Հենց այդ մռայլությունը, իսկը սիրելու բան։
-Համաձայն չեմ։
-Եթե միշտ եղանակը պայծառ լինի, արևից կուրախանա՞ս։
-Չգիտեմ։
-Չե՛ս ուրախանա։
-Ի՞նչ գիտես։
-Գիտեմ։ Չե՛ս ուրախանա, որովհետև Արևն իր երանգը կկորցնի, կդառնա անհետաքրքիր։ Կյանքում էլ է նույն կերպ, եթե միշտ երջանիկ լինես, ու չզգաս տխրության համը, ապա երջանկությունն էլ անհամ կլինի,-Սթեյսին սառած Մայքին էր նայում,-Ինչո՞ւ ես այդպես ինձ նայում։
Սկսեց արագ արագ աչքերը թարթել։
-Ուզում էի հասկանալ։
-Ի՞նչ էիր ուզում հասկանալ։
-Ասածներդ, էլ ի՞նչ։
-Ե՞վ, հասկացա՞ր։
-Հասկացա։
-Ու ի՞նչ։
-Որ ես հիմար եմ։
-Ինչո՞ւ։
-Դե որ կյանքում դեռ լիքը գնահատելու բան կա, իսկ ես դեռ չեմ հասցրել գնահատել։
-Կհասցնես։
-Ո՞վ ասաց, որ կհասցնեմ։
-Ես եմ ասում։
-Վստա՞հ ես։
-Առավել, քան կարծում ես։
-Լավ, հուսանք ու հավատանք, որ անպայման կհասցնեմ։
-Կհասցնես։
-Դե գրկիր ինձ։
-Արի ինձ մոտ։
Սթեյսին մոտեցավ Մայքին, ու թևերի տակից, փորը գրկեց։
-Փափո՜ւկս։
-Սիրում եմ քեզ Մայքի։

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավWhere stories live. Discover now